Օպերային թատրոնի շենքը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Օպերային թատրոնի շենքը
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Շիշմանյան
տարի1950
բարձրություն70 սանտիմետր
լայնություն89,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք

«Օպերային թատրոնի շենքը», «Օպերային թատրոնի շենքը. Երևան», Ռաֆայել Շիշմանյանի 1950 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարիչ, տեսաբան Ռաֆայել Շիշմանյանը հայտնի է Ֆրանսիայի հարավի քաղաքային և գյուղական գողտրիկ բնանկարներով: 1947 թվականին հայրենիքում հաստատված արվեստագետը հետպատերազմյան Երևանի վերափոխման ականատեսներից էր: Վերակառուցվող մայրաքաղաքը բազմաթիվ արվեստագետների ներշնչանքի աղբյուր էր: Շիշմանյանի այս շրջանի երևանյան պատկերները փաստավավերագրական բնույթ են կրում: Նման գործերից մեկն էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դեռևս անավարտ շենքի և նրա շրջակայքի համայնապատկերն է: Կառույցի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Ճարտարապետական նախագիծը 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի է արժանացել: Գլխավոր պլանի համաձայն` մշակութային այս կառույցը մայրաքաղաքի կենտրոնի առանցքային դերն էր ստանձնելու՝ կապելով ապագա Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]