Ֆեդորա Բարբիերի
Ֆեդորա Բարբիերի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1920[1][2][3][…] Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 4, 2003[1][2][3][…] (82 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ստորագրություն | |
![]() |
Ֆեդորա Բարբիերի (իտալ.՝ Fedora Barbieri, հունիսի 4, 1920[1][2][3][…], Տրիեստ, Իտալիայի թագավորություն[4] - մարտի 4, 2003[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4]), իտալացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։
20-րդ դարի 50-60-ական թթ. համարվել է մեցցո-սոպրանո ձայն ունեցող լավագույն իտալական երգչուհիներից մեկը։ Երգացանկը հիմնականում ընդգրկել է իտալացի կոմպոզիտորների (Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչչինի և այլն) ստեղծագործությունները։ Հաճախ հանդես է եկել Մարիա Կալլասի հետ նույն ներկայացումներում՝ ինչպես բեմի վրա, այնպես էլ մի շարք ձայնագրություններում։
Նրա առավել հայտնի դերերգերից են Ամներիսը (Վերդի, «Աիդա»), Ազուչենան (Վերդի, «Տրուբադուր»), Տիկին Քվիքլին (Վերդի, «Ֆալստաֆ»), Էբոլին (Վերդի, «Դոն Կարլոս»), Ուլրիկան (Վերդի, «Պարահանդես-Դիմակահանդես»)։ 1951 թ. մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» կատարմանն ու ձայնագրությանը Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ (ձայնագրությունը թողարկվել է)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Տրիեստ քաղաքում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 2003 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Կոնտրալտոներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ օպերային երգչի կամ երգչուհու մասին
- Իտալացի մեցցո-սոպրանոներ
- Իտալացի օպերային երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ