Դորոն Էրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոն Էրել
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝եբրայերեն՝ דורון אראל
Մասնագիտացում՝երկրաբան և լեռնագնաց
Երկիր՝ Իսրայել
Ծննդյան ամսաթիվ՝1959
Ծննդավայր՝Գիվատայիմ, Թել Ավիվի մարզ, Իսրայել

Դորոն Էրել (եբրայերեն՝ דורון אראל‎, 1959, Գիվատայիմ, Թել Ավիվի մարզ, Իսրայել]), իսրայելցի լեռնագնաց, այդ երկրի առաջին ներկայացուցիչը, ով նվաճել է Էվերեստը (1992) և Դենալի լեռան գագաթը (1987), իսկ 2000 թվականին ավարտին է հասցրել Յոթ գագաթների նվաճումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոն Էրելը ծնվել է 1959 թվականին Գիվատաիմում[1]՝ ավելի ուշ տեղափոխվելով Հայֆայից հարավ գտնվող Գիվատ-Նիլիի մոշավ։ Մանկության տարիներից ի վեր հետաքրքրված է եղել մարզական զբոսաշրջությամբ, այդ թվում՝ Նեգև անապատի և Գալիլեայի քայլարշավային տուրիզմով, ինչպես նաև ռուֆինգով։ 1978 թվականին՝ նախքան բանակ զորակոչվելը, եղել է Նեպալում, որտեղ առաջին անգամ տեսել է Ջոմոլունգման[2]։

Զինվորական ծառայությունն անցել է ԻՊԲ-ի գենշտաբի հատուկ նշանակության մասերում[3]։ Ծառայությունն ավարտելով՝ մարզվում է շվեյցարական լեռնագնացության դպրոցում և ավարտել է Թել Ավիվի համալսարանը՝ ստանալով երկրաբանի մասնագիտացում։ Ուսման ընթացքում և դրանից հետո մշտապես շարունակել է զբաղվել մարզական զբոսաշրջությամբ և 1986 թվականին գլխավորել է իսրայելական առաջին գիտարշավը, որը նվաճեց Հիմալայները։ Հաջորդ տարում նա դարձել է առաջին իսրայելցին, որը նվաճել է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը՝ Դենալին։ 1989 թվականին ղեկավարել է իսրայելական առաջին արշավախումբը, որն իր առաքելությունն իրականացնում էր ԽՍՀՄ-ում՝ նպատակ ունենալով Կորժենևյան գագաթը[2], իսկ մեկ տարի անց ընդգրկվել է որոնողափրկարարական խմբի կազմում, որը որոնողափրկարարական աշխատանքներ էր իրականացնում՝ Լենինի պիկում զոհված լեռնագնացներին գտնելու նպատակով․ նրանց կազմում է եղել նաև Էրելի ընկերը[4]։

1992 թվականին Էրելը բարձրացավ Էվերեստ՝ դառնալով առաջին իսրայելցին, ով նվաճել է երկրագնդի ամենաբարձր գագաթը[5]։ 1998 թվականի դեկտեմբերին նա բարձրացել է Անտարկտիկայի ամենաբարձր լեռը, իսկ երկու ամիս անց բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարոն։ Այնուհետև նվաճել է Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը[4], և 2000 թվականի հունիսին իրականացրել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր լեռան՝ Յոթ գագաթների նվաճումը՝ Եվրոպան և ասիան առանձին ընդունելով[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրություն(եբրայերեն) на официальном сайте
  2. 2,0 2,1 Abigail Klein Leichman (2012 թ․ օգոստոսի 12). «Extreme adventurer, motivational role model». Israel21c (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  3. Дов Гиль-Хар (2015 թ․ նոյեմբերի 19). «Найти счастье: забытый израильский посёлок на краю света». Walla! (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Дорон Эрэль Россия — восхождение на Эльбрус // Маса Ахер.
  5. 5,0 5,1 «На крыше мира». Исраэль Хайом (եբրայերեն). 2016 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  6. Нога Машаль. (2008 թ․ հունիսի 12). «Скалолазная лихорадка». Гаарец (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոն Էրել» հոդվածին։