Ղիվաթայմ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ղիվաթայմ | |||||
եբրայերեն՝ גבעתיים | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Թել Ավիվի մարզ | ||||
Համայնք | Թել Ավիվի մարզ | ||||
Քաղաքապետ | Ռան Կունիկ | ||||
Հիմնադրված է | 1922 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1959 թվականից | ||||
Մակերես | 3․211 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Եբրայերեն | ||||
Բնակչություն | ▲60 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Խտություն | 19000 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | Գուշ Դան | ||||
Փոստային դասիչ | 53100–53113 | ||||
Պաշտոնական կայք | givatayim.muni.il | ||||
| |||||
Ղիվաթայմ (եբրայերեն՝ גִּבְעָתַיִם , բառացիորեն՝ «Երկու բլուր»), քաղաք Իսրայելում՝ Թել Ավիվի արևելքում։ Այն Գուշ Դանի շրջանի մի մասն է։ Ղիվաթայմը հիմնադրվել է 1922-ին երկրորդ ալիայի ներգաղթյալների կողմից։ Բնակչությունը՝ ▲60 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։
Քաղաքի անունը նշանակում է «երկու բլուր», քանի որ հիմնադրվել է երկու (Բորոչով և Կոզլովսկի) բլուրների վրա։ Կոզլովսկին Գուշ Դանի շրջանում ամենաբարձր բլուրն է ՝ ծովի մակարդակից 85 մետր բարձրության վրա։ Քաղաքը ընդարձակվեց 1930-ականներին, այդ իսկ պատճառով այսօր այն փաստացի տեղակայված է 4 բլուրների ՝ Բորոչով, Կոզլովսկի, Երկաթուղու աշխատողների և Ռամբամ բլուրների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարի | Բնակչություն | %± |
1948 | 9600 | - |
1955 | 19800 | +106․2% |
1961 | 30900 | +56.1% |
1972 | 48600 | +57․3% |
1983 | 46700 | -3.9% |
1995 | 49000 | +4.9% |
2008 | 52100 | +6.3% |
2010 | 54000 | +3.6% |
2016 | 58508 | +8.3% |
2018 | 60212 | +2.8% |
* |

Հին ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղիվաթայմի տարածքում գտնվող հնագիտական ավերակները փաստում են, որ այստեղ մարդիկ բնակվել են դեռևս էնեոլիթի ժամանակաշրջանից։
Նորագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1922 թվականի ապրիլի 2-ին երկրորդ ալիայի 22 ներգաղթյալների կողմիվ Դավիթ Շնայդերմանի գլխավորությամբ։ Խումբը գնել է 0․3 կմ2 տարածք Թել Ավիվի արվանձանում, որը հետագայում դարձավ Բորոչովի թաղամասը՝ երկրի առաջին աշխատավորական թաղամասը։ Այն անվանվել է Պոալեյ Սիոն բանվորական կուսակցության հիմնադիր Դով Բեր Բորոչովի անվամբ։ Ավելի ուշ խմբին միացան ևս 70 ընտանիքներ ՝ ստանալով ավելի փոքր հողամասեր։ Հողը ձեռք է բերվել իրենց անձնական խնայողություններով, բայց նաև կամավոր փոխանցվել է Հրեական ազգային հիմնադրամին, որը ժամանակին հիմնում էր հրեական բնակավայրներ՝ պահպանելով ազգային սոցիալական համոզմունքները։
Ժամանակի ընթացքում զարգացան ավելի շատ թաղամասեր՝ Շեյնկին, Գիվատ Ռամբամ, Կիրյաթ Յոսեֆ և Արլոզորով։ Այս բոլոր թաղամասերը միավորվել են տեղական խորհուրդ ստեղծելու համար 1942 թվականի օգոստոսին։ Ղիվաթայմը քաղաք հռչակվեց 1959 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղիվաթայմը գտնվում է Թել Ավիվի արևելքում և հյուսիսից ու արևելքից սահմանակից է Ռամատ Գանին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղիվաթայմն ունի 41 մանկապարտեզ, 9 հիմնական դպրոց և 4 ավագ դպրոց։ Քաղաքապետ Ռուվեն Բեն-Շահարը նախաձեռնել է ավագ դպրոցի քննությունների օժանդակության հատուկ ծրագիր, որը 3 տարի անց 11%-ով բարձրացրել է ավագ դպրոցի ավարտական քննության ցուցանիշները 2010-ին։
Քաղաքաշինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղիվաթայմում կառուցվող Եվրոկոմ աշտարակը 70 հարկանի երկնաքեր է, որն ավարտից հետո կլինի Իսրայելի ամենաբարձր շենքը։ Այն մի համալիրի մաս է, որն իր մեջ ներառում է չորս բնակարանային աշտարակներ և 50 հարկանի գրասենյակային շենք։ Մի մեծ հրապարակ կմիանա շրջակա տարածքներին կամուրջներով և ստորգետնյա թունելներով։ Համալիրը տեղակայված կլինի Ռամաթ Գանի և նրա Ադամանդի փոխանակման շրջանի մերձակայքում[3]։ Բացի Եվրոկոմ աշտարակից, քաղաքում նախատեսվում են բարձրորակ այլ ծրագրեր։ Ըստ Ղիվաթայմի նախկին քաղաքապետ Ռուվեն Բեն-Շահարի՝ քաղաքապետարանի քաղաքականությունը քաղաքի արտաքին ծայրերում բարձրահարկ շենքերի շինարարությանը խթանելն է[3]։
Քաղաքապետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոն Բեն-Զվի (1941–65)
- Կուբա Քրեյզման (1965–78)
- Յիժակ Յարոն (1978–93)
- Էֆի (Եփրեմ) Ստենզլեր (1993–2006)
- Իրիս Ավրամ, փոխարինեց նախորդ քաղաքապետին ՝ իր վաղաժամկետ հրաժարականի պատճառով, այն բանից հետո, երբ նա դարձավ Հրեական ազգային հիմնադրամի տնօրեն։ (2006–07)։
- Ռուվեն Բեն-Շահար (2007–13)
- Ռան Կունիկ (2013 – առ այսօր)
Ռուվեն Բեն-Շահարը «Քադիմայից» առաջին թեկնածուն էր, որը հաղթեց քաղաքային ընտրություններում, և առաջին քաղաքապետը Ղիվաթայմում, որը Իսրայելի Լեյբորիստական կուսակցությունից չէր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․) — (untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
- ↑ «Statistical Abstract of Israel 2012 - No. 63 Subject 2 - Table No. 15». .cbs.gov.il. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Lior, Ilan (2012-02-03). "Givatayim getting Israel's tallest skyscraper - Israel News | Haaretz Daily Newspaper". Haaretz.com. Retrieved 2013-03-26.