Դովիմա
Դովիմա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1927[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 3, 1990[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Dovima Վիքիպահեստում |
Դորոթի Վիրջինիա Մարգարեթ Ջուբա (անգլ.՝ Dorothy Virginia Margaret Juba, դեկտեմբերի 11, 1927[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 3, 1990[1], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի է որպես Դովիմա, 1950-ական թվականների ամերիկյան մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, լեհ-ամերիկացի ոստիկանի հոր և ծննդով իռլանդացի մոր ընտանիքում։ Նա առաջին մոդելն էր, ով օգտագործել է մեկ անուն։ Դովիմա անունը կազմված է նրան տրված երեք անունների առաջին երկու տառերից[2]։
Դովիմային նկատել է Վոգ-ի խմբագիրներից մեկը՝ Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում։ Հաջորդ օրը Դովիման լուսանկարվել է Իրվին Փենի հետ։ Նա սերտորեն համագործակցել է Ռիչարդ Ավեդոնի հետ, ով լուսանկարել է նրան երեկոյան երկար զգեստով կրկեսի ասպարեզում փղերի հետ։ Այս լուսանկարը Dovima with the Elephants արված է 1955 թվականին օգոստոսին Փարիզի Ձմեռային կրկեսում, 2010 թվականին դարձել է շատ հայտնի և վաճառվել 1,151,976 դոլարով[3][4]։ Այս զգեստը առաջին երեկոյան զգեստն էր, որը նախագծվել էր Քրիստիան Դիորի նոր օգնական՝ Իվ Սեն Լորենի կողմից[5]։ Դովիման իր ժամանակի ամենաբարձր վարձատրվող մոդելն էր՝ նա վաստակում էր 60 դոլար մեկ ժամում, մինչդեռ լավագույն մոդելներից շատերը ժամում ստանում էին մինչև 25 դոլար։ Նա հայտնի դարձավ, որպես the Dollar-a-Minute Girl[2][6]։
Նա երկրորդական դեր է խաղացել Զվարճալի դեմք ֆիլմում (Paramount, 1957), որտեղ կատարել է արիստոկրատ արտաքինով, բայց դատարկագլուխ, նորաձևության մոդել՝ Մարիոնի դերը։
1958 թվականին հուլիսի 14-ին Մանհեթենում ծնվել է Դովիմայի աղջիկը՝ Էլիսոնը։ Էլիսոնի հայրը Դովիմայի երկրորդ ամուսինն էր՝ Ալան Մյուրեյը։
Մուրեյից ամուսնալուծվելուց հետո, Դովիման հայտնվելով կարիքի մեջ, 1960-ական թվականների ընթացքում սկզբում իրեն փորձեց դերասանական արվեստում, ապա աշխատեց որպես գործակալ։ Վերջ ի վերջո, 1970-ական թվականներին նա հայտնվեց իր ծնողների մոտ, ովքեր տեղափոխվել էին Ֆլորիդա։ Մինչև 1980-ական թվականները Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի The Two Guys Pizza Parlor հյուրանոցում Դովիման աշխատեց որպես տնօրեն[2]։
Նա մահացավ 1990 թվականին մայիսի 3-ին լյարդի քաղցկեղից, 62 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Funny Face, Մարիոնի դերում (1957)
- Kraft Suspense Theatre, տիկին Ալինա Փարմենթերի դերում (1 դրվագ, 1964)
- The Man from U.N.C.L.E., տիկին Քարդայի դերում (1 դրվագ, 1964)
- My Favorite Martian, մոդելի դերում (1 դրվագ, 1964)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Blasberg, Derek. «How Richard Avedon Redefined Beauty with "Dovima with Elephants"—and What Happened Next». Vanity Fair.
- ↑ Richard Avedon, Gelatin-silver print (1981). «Dovima with the Elephants - evening dress by Dior, Cirque d'Hiver, Paris, August 1955». Victoria and Albert Museum.
- ↑ Paul Fraser Collectibles
- ↑ «Exhibition: Yves Saint Laurent, Broadbent Gallery, March–October 2005». Kent State University. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Morris, Bernadine (1990 թ․ մայիսի 5). «Dovima, a Regal Model of the 50's, Is Dead at 63 (Published 1990)» – via NYTimes.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dovima bio (archive)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դովիմա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 1990 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Բեմական կեղծանուններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆոտոմոդելներ
- Ամերիկացի դերասանուհիներ