Դոնալդ Կրիսպ
Դոնալդ Կրիսպ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 27, 1882 |
Ծննդավայր՝ | Bow, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | մայիսի 25, 1974 (91 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, գրող, կինոդերասան, կատարող, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0187981 |
Ջորջ Վիլյամ Կրիսպ (անգլ.՝ George William Crisp,հուլիսի 27, 1882, Bow, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 25, 1974, Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, 1942 թվականին երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերասան անվանակարգում արժանացել է Օսկարի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Վիլյամ Կրիսպը ծնվել է 1882 թվականի հուլիսի 27-ին՝ Լոնդոնի Բոու արվարձանում, բազմազավակ շոտլանդական ընտանիքում[1]։ Նա տասը երեխաներից ամենափոքրն էր (չորս տղա և վեց աղջիկ) Էլիզաբեթ և Ջեյս Կրիսպների ընտանիքում։ Ջորջը ստացել էր տեղական կրթություն, և ապրելով իր ծնողների հետ, 1901 թվականին սկսում է աշխատել որպես ձիակառքի վարորդ։ Իր հետագա կրթությունը նա ստացել է Օքսֆորդի համալսարանում։ Անգլո-բուրական պատերազմի տարիներին ծառայել է 10-րդ թագավորական հուսարական գնդում։
1906 թվականին Կրիսպը ուղևորվեց ԱՄՆ։ Իրեն ԱՄՆ տեղափոխող նավի վրա համերգի ժամանակ նա կատարում է մի քանի երաժշտական համար, այդպիսով՝ գրավելով օպերային ղեկավար Ջոն Ֆիշերի ուշադրությունը, որը նրան առաջարկում է աշխատել իր մոտ։ Կրիսպը մասնակցում է Ֆիշերի շրջագայություններին ԱՄՆ-ում և Կուբայում, որից հետո որոշում է լրջորեն զբաղվել թատերական կարիերայով։ 1910 թվականին փոխելով Ջորջ անունը Դոնալդով՝ Կրիսպը սկսել է աշխատել որպես ռեժիսոր՝ հայտնի դրամատուրգ և ռեժիսոր Ջորջ Կոհանի մոտ։ Հենց այս ժամանակ էլ Կրիպսը ծանոթանում է ռեժիսոր Դեյվիդ Գրիֆիթի հետ, որի հետ մեկնում է Հոլիվուդ և որոշում է բախտը փորձել կինոյի ասպարեզում։
1908-1930 թվականներին աշխատել է Հոլիվուդում որպես Գրիֆիթի օգնական, ինչպես նաև նկարահանել է 9 սեփական կինոնկար և հայտնվել է մոտ հարյուր համր ֆիլմերում ոչ մեծ դերերում։ Բացառություն են կազմում իր աշխատանքները Գրիֆիթի 1915 թվականի «Рождение нации» և 1919 թվականի «Сломанные побеги» ֆիլմերում, որտեղ Կրիսպն ուներ ավելի մեծ և ուշագրավ դերեր։ Առաջին աշխարհամարտի տարիներին Դոնալդ Կրիպսը ծառայել է դաշնակիցների բանակի շարքերում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հետախուզության բաժանմունքում։
1930 թվականին էկրան բարձրացավ նրա վերջին ռեժիսորական աշխատանքը՝ «Сбежавшая невеста» ֆիլմը, որից հետո նա այլևս չի վերադարձել սեփական կինոնկարների ստեղծմանը, հիմնավորելով դա նրանով, որ հոգնել է պրոդյուսերների կողմից առաջնորդվելուց և իր ֆիլմերում աշխատանքի վերցնելու նրանց բազմահազար բարեկամներին։ Սկսված տասնամյակը շատ հաջողակ էր Կրիպսի դերասանական կարիերայում։ Այ դարիներին նա փայլուն կատարել է բազմաթիվ պայծառ բնավորության դերեր, ներառյալ դերերը «Ապսամբություն Բաունտիի վրա» (1935), «Թեթև հեծելազորի գրոհը» (1936), «Զարմանալի բժիշկ Կլիտերհաուս» (1938), «Հեզաբել» (1938), «Մոլեգին հողմերի դարավանդ» (1939) և «Ծովային բազե» (1940) ֆիլմերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Դոնալդ Կրիսպը նորից արձագանքում է զորահավաքի պարտքին, չնայելով նրան, որ իր դերասանական կարիերան իր հաջողության գագաթնակետին էր, և միանում է ԱՄՆ-ի բանակի պահեստային զորքերին, որտեղ ծառայում է մինչև գնդապետի աստիճան։ Այդ տարիներին նա դեռ երբեմն հայտնվում էր էկրանին, խաղալով 1941 թվականին իր ամենահիշարժան դերերից մեկը՝ Գվիլիմ Մորգանը Ջոն Ֆորդի «Որքան կանաչ էր իմ հովիտը» դրամայում։ Ֆիլմը, արժանանալով տասը անվանակարգերի Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակում, Դոնալդ Կրիսպին բերեց Օսկար՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար։
1950-ական թվականների սկզբին Կրիսպը Հոլիվուդում հասավ աննախադեպ հաջողության՝ դառնալով այնտեղ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Շատ տարիներ եղել է խորհրդական, նաև եղել է «Բանկ օֆ Ամերիկա» ֆինանսական ընկերության ղեկավար, դա էր պատճառը, որ Կրիպսին դուր եկած շատ կինոնախագծեր ստանում էին ֆինանսական օգնություն այդ ընկերության կողմից։ Վերջին անգամ Դոնալդ Կրիսպը մեծ էկրանին հայտնվել է 1963 թվականին «Гора Спенсера» ֆիլմում Հենրի Ֆոնդայի հետ՝ գլխավոր դերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնալդ Կրիսպը ամուսնացած է եղել երեք անգամ։ 1912 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Հելեն Փիսի հետ և նրանք միասին մնացել են մինչև դերասանուհու մահը՝ մինչև հաջորդ տարի։ 1917 թվականին Կրիսպը ամուսնանում է Մարի Սթարքի հետ։ Նրանք բաժանվել են 1920 թվականին․ Մարի Սքարթը նույնիսկ ամուսնալուծույթունից հետո համր կինոյում շարունակել է հանդես գալ որպես Մարի Կրիսպ։ 1932 թվականին ամունսանում է հայտնի սցենարիստուհի Ջեյն Մուրֆինի հետ, ումից բաժանվել է 1944 թվականին։ Դոնալդ Կրիսպը մահացել է 1974 թվականին կաթվածից։ Բացի այդ, լինելով իր ժամանակի առաջադեմ դերասաններից, նա իր հետևից մեծ ավանդ է թողել է ֆիլմարտադրության ոլորտում։ Նա այս ոլորտում աշխատել է ավելի քան հիսուն տարի։ Կրիսպը թաղվել է Ֆորեսթ Լոունի գերեզմանատանը (Գլենդել, Կալիֆորնիա)[2][3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար 1942 - «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Как зелена была моя долина»[4])
- Կինոարտադրության մեջ նրա մեծ ներդրումը Հոլիվուդյան փառքի ծառուղում նշանավորվել է սեփական աստղով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Տարի | Դեր |
---|---|---|
Through the Breakers | 1908 (կարճամետրաժ) | Դեր ակումբում |
Sunshine Sue | 1910 (կարճամետրաժ) | Քաղցրավենիքի խանութի ղեկավար |
A Child's Stratagem | 1910 (կարճամետրաժ) | Ոստիկան |
The Golden Supper | 1910 (կարճամետրաժ) | Պալատական |
Winning Back His Love | 1910 (կարճամետրաժ) | Դեր բեմի դռան մոտ |
A Plain Song | 1910 (կարճամետրաժ) | Դեր կայարանում |
The Two Paths | 1910 (կարճամետրաժ) | Սպասավոր |
Heart Beats of Long Ago | 1911 (կարճամետրաժ) | Պալատական |
What Shall We Do with Our Old? | 1911 (կարճամետրաժ) | Դատական կարգադրիչ |
A Decree of Destiny | 1911 (կարճամետրաժ) | Դեր ակումբում/ հարսանիքի ժամանակ |
Her Awakening | 1911 (կարճամետրաժ) | Վթարի վկա |
Out from the Shadow | 1911 (կարճամետրաժ) | Դեր պարի ժամանակ |
The Making of a Man | 1911 (կարճամետրաժ) | Դերասան |
The Long Road | 1911 (կարճամետրաժ) | Ծառա/տանուտեր |
The Battle | 1911 (կարճամետրաժ) | Դաշնության զիվոր |
The Miser's Heart | 1911 (կարճամետրաժ) | Ոստիկան |
Help Wanted | 1911 (կարճամետրաժ) | Դեր միջանցքում |
Fate's Turning | 1911 (կարճամետրաժ) | Սպասավոր |
The Poor Sick Men | 1911 (կարճամետրաժ) | Ոստիկան |
A Wreath of Orange Blossoms | 1911 (կարճամետրաժ) | Ծառա |
Conscience | 1911 (կարճամետրաժ) | Ոստիկան |
The Diving Girl | 1911 (կարճամետրաժ) | Լողորդ |
Swords and Hearts | 1911 (կարճամետրաժ) | Պարտիզպան |
The Squaw's Love | 1911 (կարճամետրաժ) | Հնդկացի |
The Adventures of Billy | 1911 (կարճամետրաժ) | Առաջին թափառաշրջիկ |
The Failure | 1911 (կարճամետրաժ) | Գործատու |
The Eternal Mother | 1912 (կարճամետրաժ) | Դեր դաշտում |
The Musketeers of Pig Alley | 1912 (կարճամետրաժ) | Մրցակից բանդայի անդամ |
Olaf—An Atom | 1913 (կարճամետրաժ) | Մուրացկանը |
The Battle of the Sexes | 1914 (կարճամետրաժ) | Ֆրենկ Էնդրյուս |
Home, Sweet Home | 1914 (կարճամետրաժ) | Մոր որդին |
The Escape | «Ցուլ» ՄաքԳի | |
The Mysterious Shot | 1914 (կարճամետրաժ) | Բաք |
The Stiletto | 1914 (կարճամետրաժ) | Անջելինո |
The Mountain Rat | 1914 (կարճամետրաժ) | Սթիվ |
The Different Man | 1914 (կարճամետրաժ) | Ագարակի ֆերմեր |
The Birthday Present | 1914 (կարճամետրաժ) | Ավազակը |
The Avenging Conscience | Մինոր Ռոլ | |
The Tavern of Tragedy | 1914 (կարճամետրաժ) | Լրտես, Բոբ Ջեյմսոն |
Her Mother's Necklace | 1914 (կարճամետրաժ) | Ավազակը |
The Great God Fear | 1914 (կարճամետրաժ) | Դիք Սթուլ |
His Mother's Trust | 1914 (կարճամետրաժ) | Բժիշկ Քին |
The Warning | 1914 (կարճամետրաժ) | Պարոն Էդվարթս |
Another Chance | 1914 (կարճամետրաժ) | Թափառաշրջիկը |
The Birth of a Nation | Գեներալ Գրանտ | |
The Love Route | Հարի Մարշալ | |
The Commanding Officer | Գնդապետ Արչեր | |
May Blossom | Սթիվ Հարլանդ | |
A Girl of Yesterday | Ա․ Հ․ Մոնրո | |
Ramona | Ջիմ Ֆարար | |
Broken Blossoms | Բաթլինգ Բուրոուս | |
The Bonnie Brier Bush | Լաչլան Քեմփբել | |
Don Q, Son of Zorro | Դոն Սեբաստիան | |
The Black Pirate | ՄաքԹավիշ | |
Stand and Deliver | Լոնդոնի ակումբի անդամ | |
The River Pirate | Քակսթոն | |
The Viking | Լեյֆ Էրիկսոն | |
Trent's Last Case | Սիգսբի Մանդերսոն | |
The Pagan | Պարոն Ռոջեր Սլեյթեր | |
The Return of Sherlock Holmes | Գնդապետ Մորան | |
Scotland Yard | Չարլզ Ֆոքս | |
Kick In | Ոստիկանության կոմիսար Հարվեյ | |
A Passport to Hell | Զորավար Սնայդեր | |
Red Dust | Գվիդոն, մենեջեր | |
Broadway Bad | Դարրրալ | |
The Crime Doctor | Պարոն Էնթոնի | |
The Key | Փիդար Քոնլան | |
The Life of Vergie Winters | Մայք Դեյվի | |
British Agent | Մարշալ Օ'Ռեյլի | |
What Every Woman Knows | Դեյվիդ Ուայլի | |
The Little Minister | Բժիշկ ՄաքՔուին | |
Vanessa: Her Love Story | Ջորջ, պանդոկի պահակը | |
Laddie | Պարոն Փրայոր | |
Oil for the Lamps of China | ՄաքՔարթեր | |
Mutiny on the Bounty | Բուրկիտ | |
The White Angel | Բժիշկ Հանթ | |
Mary of Scotland | Հանթլի | |
The Charge of the Light Brigade | Գնդապետ Քեմփբել | |
A Woman Rebels | Դատավոր Բայրոն Թիսթելուեյթ | |
Beloved Enemy | Լիամ Բերք | |
The Great O'Malley | Կապիտան Քրոմվել | |
Parnell | Դավիթ | |
The Life of Emile Zola | Մայթր Լաբորի | |
Confession | Նախագահող դատավոր | |
That Certain Woman | Ջեք Մերիք | |
Sergeant Murphy | Գնդապետ Թոդ Քարութերս | |
Jezebel | Բժիշկ Լիվինգսթոն | |
The Beloved Brat | Ջոն Մորգան | |
The Amazing Dr. Clitterhouse | Ոստիկանության տեսուչ Լյուիս Լեյն | |
Valley of the Giants | Էնդի Սթոն | |
The Sisters | Թիմ Հազելթոն | |
Comet Over Broadway | Ջո Գրանտ | |
The Dawn Patrol | Ֆիփս | |
The Oklahoma Kid | Դատավոր Հարդվիք | |
Wuthering Heights | Բժիշկ Քենեթ | |
Juarez | Գեներալ Մարեչալ Աքիլ Բազեյն | |
Sons of Liberty | 1939 (կարճամետրաժ) | Ալեքսանդր ՄաքԴոնգալ |
Daughters Courageous | Սամուել «Սամ» Սլոուն | |
The Old Maid | Բժիշկ Լանշել | |
The Private Lives of Elizabeth and Essex | Ֆրենսիս Բեկոն | |
Dr. Ehrlich's Magic Bullet | Նախարար Ալթոֆ | |
The Sea Hawk | Սըր Ջոն Բերլեսոն | |
City for Conquest | Սքոթի ՄաքՖերսոն | |
Knute Rockne, All American | Հայր Ջոն Քալահան | |
Shining Victory | Բժիշկ Դրյուիթ | |
Dr. Jekyll and Mr. Hyde | Սըր Չարլզ Էմերի | |
How Green Was My Valley | Գվիլիմ Մորգան | |
The Gay Sisters | Ռալֆ Պեդլոչ | |
Forever and a Day | Կապիտան Մարտին | |
Lassie Come Home | Սեմ Քարաքլոուչ | |
The Uninvited | Հրամանատար Բիչ | |
The Adventures of Mark Twain | Ջ․ Բ․ Փոնդ | |
National Velvet | Պարոն Հերբերտ Բրաուն | |
Son of Lassie | Սեմ Քարաքլոուչ | |
The Valley of Decision | Վիլյամ Սքոթ | |
Ramrod | Ջիմ Քրյու | |
Hills of Home | Դրումշեղ | |
Whispering Smith | Բարնի Ռեդսթոք | |
Challenge to Lassie | «Ջոք» Գրեյ | |
Bright Leaf | Քաղաքապետ Ջեյմս Սինգլթոն | |
Home Town Story | Ջոն ՄաքՖարլանդ | |
Prince Valiant | Ագուար արքա | |
The Long Gray Line | Ծեր Մարտին | |
The Man from Laramie | Ալեք Վագգոման | |
Drango | Դատավոր Ալեն | |
Saddle the Wind | Դենիս Դենին | |
The Last Hurrah | Կարդինալ Մարտին Բըրք | |
A Dog of Flanders | Ջեհան Դաաս | |
Pollyanna | Քաղաքապետ Կարլ Ուորեն | |
Greyfriars Bobby: The True Story of a Dog | Ջեյմս Բրաուն | |
Spencer's Mountain | Պապիկ Զուբուլոն Սփենսեր |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Տարի |
---|---|
Her Father's Silent Partner | 1914(կարճամետրաժ) |
Ramona | |
Rimrock Jones | |
Believe Me, Xantippe | |
The Goat | |
Love Insurance | |
Why Smith Left Home | |
It Pays to Advertise | |
Too Much Johnson | |
The Six Best Cellars | |
Miss Hobbs | |
Held by the Enemy | |
Appearances | |
The Princess of New York | |
The Bonnie Brier Bush | |
Tell Your Children | |
The Navigator | |
Ponjola | |
Don Q, Son of Zorro | |
Young April | |
Dress Parade | |
Nobody's Widow | |
The Cop | |
The Runaway Bride |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Master Index of Births registered in England & Wales in July, August, September, 1882». www.freebmd.org (FreeBMD). ONS. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին. «George William Crisp: Poplar [London]. Folio 1 c. Page 594»
- ↑ Literature on Donald Crisp, virtual-history.com; accessed 9 July 2014.
- ↑ Foote, Lisle (2014 թ․ հոկտեմբերի 23). Buster Keaton's Crew: The Team Behind His Silent Films. McFarland. ISBN 9780786496839 – via Google Books.
- ↑ Запись в базе(չաշխատող հղում) Американской киноакадемии (անգլ.)
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Մայիսի 25 մահեր
- 1974 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ