Դոմինգո Սալվադոր Պերես Սիլվա
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1936[1] | ||
| Ծննդավայր | Պայսանդու, Ուրուգվայ | ||
| Մահվան ամսաթիվ | օգոստոսի 16, 2024[2] (88 տարեկան) | ||
| Մահվան վայր | Պայսանդու, Ուրուգվայ | ||
| Հասակ | 171 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դոմինգո Սալվադոր Պերես Սիլվա (իսպ.՝ Domingo Salvador Pérez Silva, հունիսի 7, 1936[1], Պայսանդու, Ուրուգվայ - օգոստոսի 16, 2024[2], Պայսանդու, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, 1962[3] և 1966 թվականների աշխարհի առաջնության մասնակից, 1959 և 1967 թվականների Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացողը հանդես է եկել Մոնտեվիդեոյի «Ռամպլա Խունիորս», «Նասիոնալ» և Բուենոս Այրեսի «Ռիվեր Փլեյթ» ակումբներում[4]։ «Նասիոնալի» կազմում ֆուտբոլիստը 1963 և 1966 թվականներին դարձել է Ուրուգվայի չեմպիոն, նույն ակումբի կազմում 1964 թվականին հասել է Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ, որում «Նասիոնալն» ընդհանուր հաշվով պարտվել է «Ավելյանեդա» քաղաքի «Ինդեպենդիենտե» ակումբին։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինգո Սալվադոր Պերես Սիլվան իր նորամուտը Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նշել է 1959 թվականի մարտի 8-ին, իսկ իր վերջին հանդիպումը՝ 1967 թվականի փետրվարի 2-ին։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ 1959 թվականին ֆուտբոլիստը հավաքականի կազմում դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Նա մասնակցել մրցաշարի բոլոր 4 հանդիպումներին և 1 գոլ խփել Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։ 1962 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության խմբային բոլոր 3 հանդիպումներին։ 1966 թվականի աշխարհի առաջնության խմբային 3 հանդիպումներից բացի հարձակվողը 1 խաղ է անցկացրել քառորդ եզրափակիչում՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ 1967 թվականին նա 2-րդ անգամ դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ ազգային հավաքականում, որը տևել է 9 տարի, նա անցկացրել է 29 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ[5]։
Դոմինգո Սալվադոր Պերես Սիլվան մահացել է 2024 թվականի օգոստոսին՝ 88 տարեկան հասակում[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Ամերիկայի չեմպիոն (2)
- Ուրուգվայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (2)
- Լիբերտադորեսի գավաթ եզրափակչի մասնակից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National-Football-Teams.com
- ↑ 2,0 2,1 2,2 Luto: murió Domingo Pérez, bicampeón de América con la selección y autor de un gol clave ante el Brasil de Pelé (իսպ.) — 2024.
- ↑ «FIFA.com». web.archive.org. 2007-06-30. Արխիվացված օրիգինալից 2007-06-30. Վերցված է 2024-08-16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ F, Comisión Historia C. N. de. «Pérez, Domingo». Atilio Software. Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ Appearances for Uruguay National Team Արխիվացված 2012-02-24 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Luto: murió Domingo Pérez, bicampeón de América con la selección y autor de un gol clave ante el Brasil de Pelé». El Pais. 2024 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Domingo Pérez
- Uruguay - List of Final Tables 1900-2000
- Rampla Juniors Fútbol Club (spanisch) (PDF; 8,0 MB), abgerufen am 12. Juni 2013
- Составы сборной Уругвая в финальных турнирах ЧМ на сайте Rsssf.com (անգլ.)
- Статистика выступлений уругвайских игроков за сборную на сайте Rsssf.com (անգլ.)
|
- Հունիսի 7 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ուրուգվայում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 2024 մահեր
- Ուրուգվայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ