Դմիտրի Միրիմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Միրիմանով
ռուս.՝ Дмитрий Семёнович Мириманов
Ծնվել էսեպտեմբերի 13 (25), 1861
Պերեսլավլ Զալեսկի, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 5, 1945(1945-01-05) (83 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Շվեյցարիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Լոզանի համալսարան[1], Ժնևի համալսարան[1] և Ֆրիբուրգի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և ռուսերեն
Եղել է գիտական ղեկավարՍոֆի Պիկար
Հայտնի աշակերտներGeorges de Rham?
Երեխա(ներ)André Mirimanoff?
 Dmitry Mirimanoff Վիքիպահեստում

Դմիտրի Միրիմանով (ռուս.՝ Дми́трий Семёнович Мирима́нов. սեպտեմբերի 13 (25), 1861, Պերեսլավլ Զալեսկի, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1945(1945-01-05), Ժնև, Շվեյցարիա), հայկական ծագումով շվեյցարացի մաթեմատիկոս։ 1900 թվականին դարձել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Դասախոսել է Ժնևի և Լոզանի համալսարաններում։ Նշանակալի ավանդ է ներդրել հատկապես աքսիոմատիկ բազմությունների և թվերի բազմությունների տեսություններում՝ մասնավորապես կապված Ֆերմայի վերջին թեորեմի հետ[2], ինչի առնչությամբ Միրիմանովը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նամակագրություն է ունեցել Ալբերտ Այնշտայնի հետ[3]։ Շրջանառության մեջ է դրել ինքնապատկան բազմություն եզրույթը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարեկանում Դմիտրի Միրիմանովը իր ծննդավայրից՝ Ռուսաստանի Պերեսլավլ Զալեսկի քաղաքից ուսանելու նպատակով մեկնել է ֆրանսիական Մոնպելիե, ապա՝ Փարիզ, որտեղ աշակերտել է Ժան-Կլոդ Բուկեին, Էմիլ Պիկարին, Պոլ Ապելին, Շառլ Էրմիտին, Անրի Պուանկարեին[4]։ Այնուհետև նա մեկնել է Ժնև, ստացել է շվեյցարական քաղաքացիություն, 1900 թվականին էլ՝ գիտությունների դոկտորի աստիճան։ 1901 թվականից մինչև 1936 թվականը դասավանդել է Ժնևի համալսարանում 1901-1936 թվականներին, որտեղ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Միրիմանովը որոշ ժամանակ դասախոսել է նաև Լոզանի և Ֆրիբուրգի համալսարաններում։

1897 թվականին դարձել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերության անդամ[5] Նա պատվավոր դոկտորի կոչում է ստացել Լոզանի (1937) և Լիոնի (1941) համալսարաններից։ Ֆունդավորված դասերի մաթեմատիկական պարադոքսը կոչվել է Միրիմանովի անունով։

2008 թվականին հրատարակած հոդվածներից մեկում Մարկ Ռենոն ցույց է տվել, որ Բերտրանի թեորեմի լուծման համար կիրառվող արտացոլման մեթոդի հեղինակը ոչ թե Դեզիրե Անդրեն է, ինչպես սխալմամբ համարվել է երկար ժամանակ, այլ՝ Դմիտրի Միրիմանովը[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.91.8173&rep=rep1&type=pdf#page=44
  2. Voir les références de la bibliographie, en particulier Vandiver.
  3. Jean A. Mirimanoff. Private correspondence with Anton Lokhmotov. (2009)
  4. Note biographique de l'article de Georges de Rham, voir bibliographie.
  5. citar periódico|título= Состав Математического Общества|periódico= Математический Сборник|volume = 31|número= 1|ano= 1922|páginas= 1–3|url = http://mi.mathnet.ru/msb6920
  6. Renault, Marc (April 2008). «Lost (and Found) in Translation: André's Actual Method and Its Application to the Generalized Ballot Problem» (PDF). American Mathematical Monthly. 115 (4): 358–362. doi:10.1080/00029890.2008.11920537. JSTOR 27642480. S2CID 8126326.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vandiver Les travaux mathematiques de Dimitry Mirimanoff, L Enseignement Mathematique, Band 39, 1942–1950, mit Publikationsliste, doi:10.5169/seals-515802, S. 169–179

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Միրիմանով» հոդվածին։