Դի Դի Բրիջուոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դի Դի Բրիջուոթեր
անգլ.՝ Dee Dee Bridgewater
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1950(1950-05-27)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգչուհի, հեղինակ-կատարող, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
ԱմուսինGilbert Moses?, Cecil Bridgewater? և Gilbert Moses?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներChina Moses?
Կայքdeedeebridgewater.com
 Dee Dee Bridgewater Վիքիպահեստում

Դի Դի Բրիջոութեր (անգլ.՝ Dee Dee Bridgewater, իսկական անունը` Դենիս Գարետ, մայիսի 27, 1950(1950-05-27)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, իր սերնդի լավագույն ջազային մեներգիչներից մեկը[5][6]։ Համարվում է Գրեմմի կրկնակի (1998 թվական, 2011 թվական) և Թոնի (1975 թվական) մրցանակակիր։ Որոշ ժամանակ ապրել է Ֆրանսիայում։ Հենց Ֆրանսիան է իրականում բացահայտել նրա` ջազային երգչուհու և թատրոնի դերասանուհու տաղանդը։ Աշխատել է հեռուստաշոուում Շառլ Ազնավուրի հետ։ Համարվում է 1990 թվականի Սան-Ռեմո փառատոնի մրցանակակիր։ Կոչում ստանալուց և անսամբլ ստեղծելուց հետո վերադարձել է Ամերիկա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Также Ди Ди принимала участие в записях таких артистов, как: Стэнли Клэрк (альбом Children of Forever), Роланд Кёрк (Prepare Thyself to Deal with a Miracle), Фрэнк Фостер (The Loud Minority), Бадди Терри (Lean on Him) и Норман Коннорс (Love from the Sum)[3]. Դենիս Գարետը ծնվել է 1950 թվականի մայիսի 27-ին։ Նրա հայրը` Մեթյու Գարետը, եղել է Մեմֆիսի ջազային բեմի շեփորահար։ Երբ Դենիսը 3 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆլինտ (Միչիգան), որտեղ հայրը աշխատել է որպես պահակ։ 1969 թվականին Դենիս Գարետը Goodrich խմբի հետ հանդես է եկել Չամփեյնում` Իլինոյսի համալսարանի փառատոնին:Դրանից հետո համալսարանի տնօրեն Ջոն Գարվինն առաջարկել է Գարետին իր անսամբլի հետ վեցամսյա շրջագայություն կատարել Խորհրդային միությունում։ Դի Դին նաև ձայնագրվել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Ստենլի Քլերքը ( Children of Forever), Ռոլանդ Քյորքը (Prepare Thyself to Deal with a Miracle), Ֆրենկ Ֆոսթերը (The Loud Minority), Բադի Թերին (Lean on Him) և Նորման Քոնորսը (Love from the Sum)[7]: 1980 թվականին Բրիջոութերը պատրաստ էր մեծ կարիերա սկսելուն, բայց 1985 թվականին մոր առողջության հետ կապված խնդիրների պատճառով մեկնեց Ֆլինտ։ 1986 թվականին խաղացել է մյուզիքլում` միաժամանակ չմոռանալով երգելու մասին։ Նա հանդես է եկել Քլերք Թերիի, Ջեյմսոն Մուդի և Ջիմի Մակգրիֆոյի հետ։ 1980-ական թվականներին Բրիջոութերը ձեռք բերեց Եվրոպայի ջազային երգչուհու համբավ։ Մի որոշ ժամանակ անց Դի Դին Ռեմ Չառլզմի հետ գրեց «Precious Thing» երգը, այն հետագայում մտավ նրա Victim of Love ալբոմի մեջ, որը թողարկեց Polydor Records-ը։ Շուտով նա հայտնվեց ջազային հիթշքերթում։ Երկու տարի անց Keeping Tradition-ի թողարկումից հետո, Բրիջոտերը նաև թողարկեց Love and Peace: A Tribute to Horace Silver ալբոմը, որով նորից առաջադրվեց որպես Գրեմմի մրցանակակիր (ալբոմի վաճառքները շատ բարձր էին)։ Բրիջոտերի մյուս աշխատանքը Dear Ella ալբոմն էր, որը նվիրված էր իր կուռքին` Էլլա Ֆիցջերարդին։ Բրիջութերը 2002 թվականին հասարակությանը ներկայացրեց This Is New ալբոմը, որը նվիրված էր գերմանացի կոմպոզիտոր Կուրտ Վայլուիի հիշատակին։ 2005 թվականին ֆրանսերենով լույս տեսավ նրա առաջին ալբոմը։ 2007 թվականին նա թողարկեց Red Earth ալբոմը։ 2010 թվականին ստեղծվեց երգչուհու նոր Eleanora Fagan (1915-1959): To Billie with Love from Dee Dee Bridgewater ալբոմը, որը նվիրված էր երգչուհի Բիլ Հոլդեյի հիշատակին։ 2011 թվականին Դի Դին ներկայացրեց Midnight Sun հավաքածուն։ Գրելով Eleanora Fagan (1915—1959):To Billie with Love from Dee Dee Bridgewater ալբոմը` Դի Դի Բրիջոտերը հարգանքի տուրք մատուցեց 20-րդ դարի մեծագույն մեներգչուհուն, ով մահացել է 40 տարեկանում։

Դի Դին Փարիզում, 1990 թվական

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ժանր Լեյբլ Billboard[8]
1974 Afro Blue Ջազ Trio
1976 Dee Dee Bridgewater Դիսկո Atlantic
1977 Just Family Դիսկո WSM
1979 Bad for Me Դիսկո Elektra
1986 Live in Paris Ջազ Emarcy
1990 In Montreux Ջազ Verve
1993 Keeping Tradition Ջազ Verve
1995 Love and Peace: A Tribute to Horace Silver Ջազ Verve 13
1997 Dear Ella Ջազ Verve 5
2000 Live at Yoshi’s Ջազ Verve 20
2002 This Is New Ջազ Verve 7
2005 J'ai Deux Amours Ջազ DDB 16
2007 Red Earth Ջազ DDB 23
2010 Eleanora Fagan (1915-1959): To Billie with Love from Dee Dee Bridgewater Ջազ EmArcy 19[9]
2011 Midnight Sun

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգչուհու պատվին է կոչվել ֆրանսիական տարածվող վարդը` Dee Dee Bridgewater-ը։
  • Դի Դին համարվում է Սան-Ռեմո փառատոնի հաղթողներից մեկը, ով չուներ Իտալիայի քաղաքացիություն։ Մյուսն անգլիացի երգչուհի Սառա Ջեյն Մորիսն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134632516 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Yanow, Scott. Dee Dee Bridgewater. Allmusic. Allmusic. Rovi. Проверено 23 августа 2012.
  6. L Walters, John. Dee Dee Bridgewater. Jazz review. Music.. The Guardian. Проверено 23 августа 2012.
  7. E.J.N — DEE DEE BRIDGEWATER. Europe Jazz Network. Проверено 23 августа 2012.(չաշխատող հղում)
  8. «Billboard Artist Chart History: Dee Dee Bridgewater». Billboard.com. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Dee Dee Bridgewater — Eleanora Fagan (1915-1959) — To Billie with Love from Dee Dee Bridgewater». Billboard.com. Rovi Corporation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դի Դի Բրիջուոթեր» հոդվածին։