Դիպկլոֆի քարանձավ
Դիպկլոֆի քարանձավ | |
---|---|
Տեսակ | քարանձավ, հնագիտական հուշարձան և rock shelter? |
Երկիր | ՀԱՀ |
Վարչատարածք | Արևմտյան Կապ |
Մասն է | The Emergence of Modern Humans: The Pleistocene occupation sites of South Africa? |
Դիպկլոֆի քարանձավ (աֆրիկաանս՝ Diepkloof), ժայռափոր քարանձավ ՀԱՀ Արևմտյան Կապ նահանգում։ Այստեղ հայտնաբերված ամենահին խորհրդանշական պատկերներից մեկն իրենից ներկայացնում է ջայլամի ձվի կճեպի վրա զուգահեռ և խաչվող գծերով պատկերված հին զարդանկար։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 25 տարբեր չափերի կճեպների կտորներ, յուրաքանչյուրը 2-3 սմ-ից ոչ մեծ, սակայն առանձին կտորներ իրար միանալով հասնում են մինչև 4-8 սանտիմետրի։ Նկարազարդումները մինչև 60000 տարվա հնության են[1][2][3]։
Հայտնի են նաև ջայլամի ձվի վրա արված ավելի հին նկարազարդումներ, որոնք գտնվել են Բլոմբոսի քարանձավում և թվագրվում են շուրջ 75000 տարվա հնության։ Ջայլամի ձվերն օգտագործվում էին որպես ջրի տարողություններ[3]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափերից մոտավորապես 17 կմ հեռավորության վրա, Իլենդես-Բեյ քաղաքի մոտակայքում, Քեյփթաունից մոտ 150 կմ հյուսիս[2]։ Այն գտնվում է քվարցիտային ավազուտներում, Ֆերլորենֆլեյ (Verlorenvlei) գետի ափին։
Քարանձավում հայտնաբերվել է «Հարավային Աֆրիկայի միջին պալեոլիթի վերջին շրջանի ամբողջական և շարունակական ժամանակագրության վերաբերյալ տվյալներ»[1], որը ընդգրկում է մինչստիլբեյյան, ստիլբեյյան, հովիսոնս-պորտի և հետհովիսոս-պորտյան ինդուստրիայի (շուրջ 130-45 հազար տարի առաջ) ժամանակահատվածը։ Քարանձավի լայնությունը կազմում է շուրջ 25 մ, խորությունը 15 մ։ Հետազոտությունները իրականացվում են քարանձավում փորված 16 մ լայնությամբ և 3,6 մ խորությամբ խրամուղու գտածոների հիման վրա։ Գտածոները բաղկացած են այրված և չայրված օրգանական միացությունների մնացորդներից և մոխրից[1]։
Քարանձավն առաջին անգամ պեղվել է 1973 թվականին Ջոն Պարկինգտոնի և Սեդրիկ Պոգգենպուլի կողմից[4]։ 1999 թվականից Քեյփթաունի համալսարանի հնագիտության ֆակուլտետի և Բորդոյի համալսարանի պատմության և երկրաբանության ինստիտուտի համագործակցությամբ իրականացվում են քարանձավի պարբերական ուսումնասիրություններ[2]։
Տեղական բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանական նյութերի, փայտանյութի, խոտաբույսերի, սերմերի, պտուղների և այլնի պահպանումը համարվում է «բացառիկ» երևույթ[2]։ Փոշու մնացորդները թույլ են տալիս նույնականացնել տեղական կենդանիներին և բույսերին։ Հովիսոնս-պորտյան շրջանի բուսական աշխարհը հիմնականում թփուտային տիպի էր (ներկայումս պահպանվել է հիմնականում լեռնանցքներում և ձորերում), ներկայացված է այնպիսի բույսերով, ինչպիսիք են արմավենին, կասսինան, մայտենուսը, կծոխուրը և Hartogiella schinoides: Լեռնային Աֆրիկայի ծառերի շարքը ներկայացնում են մասնավորապես ֆիկուսը, կիգելարիան, երկարավուն պոդոկարպը և աֆրիկյան երկաթածառը։ Փաստորեն պալեոլիթի շրջանում տեղական բուսականությունն ավելի բազմազան է եղել քան ներկայումս[1]։
Կենդանիների մնացորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավում հայտնաբերված կենդանիների մնացորդներից կան կաթնասունների, կրիաների ոսկորներ և մակընթացության գոտիներում բնակվող կակղամորթների մնացորդներ։ Քարանձավում հայտնաբերված ոսկորների մեծ մասը պատկանում են կապյան դամանին, նապաստակներ, կապյան հողափորին և այլ մանր երկկճղակավորների։ Հայտնաբերվել են նաև ժայռոտ տեղանքում ապրող կենդանիների մնացորդներ, այդ թվում ցատկոտող այծքաղի և այծյամի։ Այս տարածքում մարգագետինների առկայությունը վկայում է զեբրի, գնուի և կոնգոնի մնացորդների առկայության մասին։ Ռնգեղջյուրը և մեծ ռեդունկան բնակվել են մոտակա գետի երկայնքով[1]։
Ենթադրվում է, որ հին ժամանակներում ծովափը գտնվել է քարանձավին մոտ, քանի որ այնտեղ գտնվել են սև և գրանիտային կակղամորթերի և կապյան ծովային կատվի մնացորդներ։ Միաժամանակ, չնայած ջայլամի ձվի մնացորդների առկայությանը, քարանձավում ջայլամի ոսկորների մնացորդներ չեն հայտնաբերվել։ Կրիայի ոսկորների մնացորդները հիմնականում պատկանում են կտուցավոր կրիաներին, որոնք մինչ օրս տարածված են այդ շրջանում։ Ժամանակակից կրիաները, ուշ պալեոլիթի իրենց ցեղակիցներից ավելի խոշոր են[1]։
Տարածաշրջանային ժառանգության վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիպկլոֆի քարանձավը 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Ազգային ժառանգության ռեսուրսների ակտի 27-րդ բաժնի համաձայն հայտարարվել է Արևմտյան Կապ նահանգի ժառանգություն[5], ինչն այս վայրին II աստիճանի կարգավիճակ է տալիս և այն պահպանում Հարավային Աֆրիկայի ժառանգության օրենքով։
2015 թվականին Հարավաֆրիկյան կառավարությունն առաջարկ է ներկայացրել քարանձավը Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու և այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պոտենցիալ ապագայի կանխատեսելի վայրերի ցանկում Բլոմբոս քարանձավի, Pinnacle Point-ի, Կլասիես գետի քարանձավների, Սիբուդու քարանձավի և Սահմանային քարանձավի հետ միասին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Texier PJ, Porraz G, Parkington J, Rigaud JP, Poggenpoel C, Miller C, Tribolo C, Cartwright C, Coudenneau A, Klein R, Steele T, Verna C. (2010). «A Howiesons Poort tradition of engraving ostrich eggshell containers dated to 60,000 years ago at Diepkloof Rock Shelter, South Africa». Proceedings of the National Acadademy of Science U S A. PMID 20194764
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Tribolo, C. Mercier, N., Valladas, H. Joron J.L., Guibert P., Lefrais Y., Selo M., Texier P.-J., Rigaud J.-Ph., Porraz G., Poggenpoel C., Parkington J., Texier J.-P., Lenoble A.. (2009) «Thermoluminescence dating of a Stillbay-Howiesons Poort sequence at Diepkloof Rock Shelter (Western Cape, South Africa)». Journal of Archaeological Science, 36: 730—739.
- ↑ 3,0 3,1 Amos, J. (2010). Etched ostrich eggs illustrate human sophistication. BBC News
- ↑ Parkington, J., Poggenpoel, C. (1987). «Diepkloof Rock Shelter». In: Parkington, J., Hall, M. (Eds.), Papers in Prehistory of the Western Cape, South Africa, vol. 332. BAR International, pp. 269—293. ISBN 9780860544258
- ↑ Provincial Notice 253/2014, Province of the Western Cape Provincial Gazette Extraordinary, No. 7310, Cape Town: 23 September 2014
- ↑ «The Emergence of Modern Humans: The Pleistocene occupation sites of South Africa». UNESCO. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- South Africa – Diepkloof Project Արխիվացված 2010-03-08 Wayback Machine
- Diepkloof Project – The Archaeological site and its history Արխիվացված 2009-06-05 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիպկլոֆի քարանձավ կատեգորիայում։ |