Դիոնիս Բուբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիոնիս Բուբանի
ալբ․՝ Dionis Bubani
Ծնվել էսեպտեմբերի 18, 1926(1926-09-18)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էփետրվարի 10, 2006(2006-02-10) (79 տարեկան)
Վախճանի վայրՏիրանա, Ալբանիա
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
Ազգությունալբանացի
ՔաղաքացիությունFlag of Albania.svg Ալբանիա
ԿրթությունՏիրանայի համալսարան

Դիոնիս Բուբանի (ալբ․՝ Dionis Bubani, սեպտեմբերի 18, 1926(1926-09-18), Բուխարեստ, Ռումինիա - փետրվարի 10, 2006(2006-02-10), Տիրանա, Ալբանիա), ալբանացի գրող, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ[1], խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ալբանիայում ամենահայտնի դրամատուրգներից մեկն էր[2]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնիս Բուբանին ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 18-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Հայրը թարգմանիչ և լրագրող Ջերջի Բուբանին էր, ով երիտասարդ տարիքում արտագաղթել էր Ռումինիայից դեպի Ալբանիա։ Բուխարեստում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դիոնիսը 1932 թվականից 1933 թվականներին տպագրվում է «Kosova» (Կոնստանցա քաղաքում լույս ընծայվող) թերթում։ 1939 թվականին նա տեղափոխվում է ընտանիքի հետ միասին Ալբանիա։

1944 թվականին Ալբանիայի իշխանություններն անցնում են կոմունիստներին։ Դրանից հետո հայրը ձերբակալվում է։ Դիոնիսը, ընտանիքի հոգսերով մտահոգ, սկսեց աշխատել հեծանիվներ արտադրող գործարանում, հետո սկսեց սիգարեթներ վաճառել Տիրանայի փողոցներում, իսկ ավելի ուշ նաև գրաշար Արտաքին գործերի նախարարությունում[3]։

Տիրանայի համալսարանում Դիոնիս Բուբանին ուսումնասիրելի է ալբաներեն և ալբանական գրականություն։ 1946 թվականին զբաղվել է լրագրությամբ՝ համագործակցելով «Letrari i ri» («Նոր գրականություն»), «Rinia» («Երիտասարդություն») թերթերի հետ[4]։ Այդ ժամանակ տպագրվել է նաև «Hosteni» երգիծական ամսագրում, որի խմբագիրը դարձավ ավելի ուշ։

Հեղինակ է զանազան հոդվածների, ակնարկների, մանկական գրականության, երիգիծական հումորային ստեղծագործությունների, պամֆլետների, երգերի տեքստերի։ Ռումիներեն է թարգմանել ալբանացի բանաստեղծների ստեղծագործությունները և հակառակը։

Դիոնիս Բուբանին իր մահկանացուն կնքել է 2006 թվականի փետրվարի 10-ին մայրաքաղաք Տիրանայում։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armiku i grave (Կանանց թշնամին)
  • Bileta e llotarisë (Ճակատագիր ըստ վիճակախաղի)
  • Kandidati i shkencave (Գիտությունների թեկնածուն)
  • Milioner pa asnjë kacidhë (լիբրետտո)
  • Skena dhe prapaskena (պամֆլետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gazetare dhe publiciste shqiptare. Fjalor enciklopedik, red. Sejdin Cekani, Tirana 2005, 99943-678-5-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]