Դինա Մերհավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դինա Մերհավ
Dina merhav.jpg
Ծնվել էմարտի 9, 1936(1936-03-09) (83 տարեկան)
ԾննդավայրVinkovci, Հարավսլավիայի Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Q51948314?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀայֆայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հերման Շտրուկի անվան մրցանակ
Կայքein-hod.info/artists/dina/index.html
Dina Merhav Վիքիպահեստում

Դինա Մերհավ (եբր.՝ דינה מרחב‎, մարտի 9, 1936(1936-03-09), Vinkovci, Հարավսլավիայի Թագավորություն), Հարավսլավիայում ծնված իսրայելցի քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Գրոսը (հետագայում՝ Մերհավ) ծնվել է Վինկովցիում հարավսլավացի-հրեա Զլատկո և Ստեֆֆի Գրոսների ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայրը եղել է Հարավսլավիայի թագավորական բանակի սպա, գերեվարվել է և բանտարկվել Գերմանիայի պատերազմական ճամբարում: Դինան մոր և ընտանիքի մնացած անդամների հետ կարողացել է փախչել Սպլիտ, այնտեղից Իտալիայով անցել Շվեյցարիա: Պատերազմից հետո նրանք վերադարձել են Հարավսլավիա, որպեսզի վերամիավորվեն Դինայի հոր հետ: 1949 թվականին ողջ ընտանիքը հայրենադարձել է Իսրայել: Իսրայելում սովորել և ավարտել է Երուսաղեմի Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիան:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո աշխատել է որպես գրաֆիկական դիզայներ: Գրաֆիկական դիզայն և քանդակագործություն է դասավանդել ԿՄՍԿ Հայֆայի դիզայնի և կրթության ակադեմիայում, Հայֆայի համալսարանի արվեստի բաժնում և Հայֆայի Տեխնիոնում (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ): 1984-1985 թթ. քանդակագործություն է ուսանել Հայֆայի համալսարանում: 1984 թվականին մասնակցել է Իտալիայի Պիետրասանտա քաղաքի քարե քանդակների դասընթացին:

Մերհավը ստեղծում է ճախրող թռչունների և հրեշտակների քանդակներ երկաթի կտորներից[1]:

Մերհավը «Հերման Շտրուկի անվան տարվա լավագույն արտիստ մրցանակը» ստանալիս

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Հայֆա քաղաքը Մերհավին պարգևատրել է «Հերման Շտրուկի անվան տարվա լավագույն արտիստ մրցանակով»: Մերհավը հաճախ այցելում է իր ծննդավայր և ցուցադրվում է Խորվաթիայի տարբեր թանգարաններում: 2013 թվականին Մերհավը Զագրեբում բացել է «Ptice u letu» (Ճախրող թռչուններ) ցուցահանդեսը: Նա նաև լույս է ընծայել «Սիրով քեզ համար» պոեզիայի գրքույկը: Մերհավն աշխատում է Նիր Էզիոն կիբուցի իր քանդակագործական ստուդիայում և ապրում է Հայֆայի շրջանի Էն Հոդ գյուղում[2][3][4][5][6][7][8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turning scrap iron in to angels
  2. «Dina Merhav: 'Ptice u letu'» (խորվաթերեն)։ t-portal։ Վերցված է 2013-06-16 
  3. K. M.։ «Izložba Dine Merhav u Gliptoteci HAZU» (խորվաթերեն)։ Culturenet։ Վերցված է 2013-06-16 
  4. «Dina Merhav»։ www.zoharworks.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-14-ին։ Վերցված է 2013-06-16 
  5. Derk Denis (2 July 2010)։ «Izraelska umjetnica Dina Merhav izrađuje skulpture u Končaru» (խորվաթերեն)։ Večernji list։ Վերցված է 2013-06-16 
  6. K. R. (2010-09-29)։ «‘Čuvar otoka’ Dine Merhav doniran Hvaru» (խորվաթերեն)։ Slobodna Dalmacija։ Վերցված է 2013-06-16 
  7. Most (Bilten Udruženja useljenika iz bivše Jugoslavije u Izraelu); Predstavljamo…Dina Merhav skulptor; stranica 12; broj 3, Godina 58, Maj-Juni 2010.
  8. «U Gliptoteci je u utorak 4.lipnja svečano otvorena izložba "Ptice u letu" izraelske umjetnice Dine Merhav.» (խորվաթերեն)։ CENDO (Istraživački i dokumentacijski centar)։ 5 June 2013։ Վերցված է 2013-06-16