Դիյալա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիյալա
Բնութագիր
Երկարություն 445կմ կմ
Ջրահոսք
Ակունք Զագրոսի լեռներ
Գետաբերան Տիգրիս գետ
 · Գետաբերանի տեղակայում Տիգրիս
Տեղակայում
Երկիր Իրան Իրան
Իրաք Իրաք
Կոորդինատներ: 33°13′14.879999999989″ հս․ լ. 44°30′23.039999999997″ ավ. ե. / 33.22079999999999700° հս․. լ. 44.50639999999999930° ավ. ե. / 33.22079999999999700; 44.50639999999999930

Դիյալա (արաբ․՝ نهر ديالى‎‎, քրդ. Serwan), գետ Իրաքում և Իրանում, Տիգրիսի վտակը։ Գետի ակունքը գտնվում է Իրանում՝ Զագրոսի լեռներում, Սանանդաջ քաղաքի մոտ։ Բաղդադից հարավ միանում է Տիգրիսին։ Ընդհանուր երկարությունն է 445 կմ։ Գետի 32 կմ հանդիսանում է Իրանի և Իրաքի բնական սահման։ Դիյալան նավարկելի գետ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսի վկայությամբ՝ մ.թ.ա. 539 թ. Բաբելոն կատարած արշավանքի ժամանակ, պարսից արքա Կյուրոս Մեծը հրամայեց կանգնեցնել զորքի ընթացքը և ջրանցքներ կառուցելու միջոցով «պատժել», այսինքն՝ երկրի երեսից ջնջել Դիյալան, որովհետև նրա ջրերում խեղդվել էր սրբազան սպիտակ ձին։ Հետագայոմ գետը վերադառնում է իր նախկին հունը, երբ ջրանցքները ծածկվում են ավազով։

Մ.թ.ա. 693 թ. տեղի է ունեցել Դիյալա գետի ճակատամարտը Ասորեստանի և Էլամի զորքերիմիջև։