Դիմադրություն թշնամական հարցաքննությանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմադրություն թշնամական հարցաքննությանը
անգլ.՝ Resisting Enemy Interrogation
ԵրկիրԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ, դրամա, պրոպագանդիստական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թեմաօդագնացություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1944
Լեզուգերմաներեն և անգլերեն
ՌեժիսորԲերնարդ Վորհաուս
ՊրոդյուսերՌոնալդ Ռեյգան
ԴերակատարներԱրթուր Քենեդի, Լլոյդ Նոլան, Դոն Փորթեր, Քրեյգ Սթիվենս, Պետեր վան Էյկ, Կառլ Էսմոնդ, Քենթ Սմիթ, Հանս Հայնրիխ ֆոն Տվարդովսկի, Ռենդ Բրուքս, Մել Թորմե և Ջորջ Օ'Հենլոն
ԵրաժշտությունԴևիդ Ռոուզ
Տևողություն62 րոպե
«Դիմադրություն թշնամական հարցաքննությանը» ֆիլմը

«Դիմադրություն թշնամական հարցաքննությանը» (անգլ.՝ Resisting Enemy Interrogation), 1944 թվականի արտադրության ամերիկյան կրթական քարոզչական ֆիլմ, որը նկարահանվել է «First Motion Picture Unit» կինոընկերության կողմից (ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստորաբաժանում)։ Տիտրերում դերասանների և նկարահանող խմբի անունները նշված չեն։ Ֆիլմի ռեժիսորը եղել է Բերնարդ Վորհաուսը[1][2], չնայած որոշ աղբյուրներ պնդում են, որ ռեժիսորի դերում հանդես է եկել Ռոբերտ Բրյուս Սինքլերը[3][4]։

1945 թվաականին ներկայացվել է Օսկար կինոմրցանակի՝ «Լավագույն լայնամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում[5]։

Ֆիլմը ԱՄՆ-ում համարվում է հանրային սեփականության օբյեկտ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվական։ Գերմանական հետախուզությունը մտահոգված է թշնամիների նորույթով՝ «B-99» ռմբակոծիչով։ Երրորդ ռայխը տվյալներ ունի, որ այդ ինքնաթիռների էսկադրիլյան շուտով թռիչք է իրականացնելու։ Իտալիայի երկնքում խոցվել է մեկ «B-99» ռմբակոծիչ և դրա անձնակազմը տեղափոխվում է Դուլագ Լյուֆթ ճամբար։ Գերմանացի մասնագետները սկսում են օդաչուների հարցաքննությունը։ Նրանք չեն օգտագործում կտտանքների մեթոդները, սակայն կիրառում են խորամանկ այլ մեթոդներ, ինչպես օրինակ, մահապատժի բեմադրությունը, որպեսզի վախեցնեն ռազմագերիներին։ Բացի այդ, գերմանացիները կիրառում էին մենակյաց բանտարկման մեթոդը, նրանց մոտ ուղարկում Գերմանական կարմիր խաչի չեզոք ներկայացուցիչներին (այդ թվում երիտասարդ գեղեցկուհի բուժքույրերի), որպեսզի «մտերմիկ զրույցի» ընթացքում խոսեցնեն օդաչուներին։ Արդյունքում, երեք օդաչուներից յուրաքանչյուրը այսպես թե այնպես բացահայտում են սպասվող հարձակման վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը (ինչ-որ մեկը ամբարտավանության, ինչ-որ մեկը վախից, իսկ մյուսն էլ միամտաբար)։ Դա բավարար էր, որպեսզի գերմանացիներն ունենան ողջ պատկերը։ Արդյունքում նացիստները կարողացան պատրաստվել հարձակմանը և խոցեցին «B-99» տեսակի 21 ռմբակոծիչ։ 105 օդաչու զոհվում է, իսկ բանտարկյալները, որոնք դարձան իրենց գործընկերնրի մահվան պատճառ, մնում են բանտարկության մեջ։

Ձախողված հարձակման ժամանակ կենդանի մնացած օդաչուների հավաքի ժամանակ սպան ներկաներին բացատրում է, որ գերության մեջ չպետք է խոսել որևէ բանի մասին, նույնիսկ ամենապարզ և անվնաս բաները։ Գտնվելով ճամբարում՝ չի կարելի որևէ կերպ կորցնել աչալրջությունը և անիմաստ է թշնամուն փորձել խորամանկորեն գերազանցել։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում
  • Կառլ Էսմոնդմայոր ֆոն Բեն, նացիստ կոմենդանտ, հարցաքննությունների հարցերով մասնագետ
  • Ջեյմս Սիեյկապիտան Ջեյմս Ն. Սփենսեր, «B-99»-ի օդաչու
  • Դոն Փորթերլեյտենանտ Ֆրենկ Լ. Ուիլյամս, «B-99»-ի երկրորդ օդաչու
  • Արթուր Քենեդիսերժանտ Ալֆրեդ Մեյսոն, «B-99»-ի անձնակազմի անդամ
Դերերում

Արտադրություն, ցուցադրություն, ռիմեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Հել Ռոուչի ստուդիայում։ Բավարական պալատը, որը ֆիլմում ներկայացվում է որպես ռազմագերիների համար ճամբար, նկարահանվել է բացիկից[6]։ Պատերազմի ավարտից հետո Warner Bros.-ի կինոստուդիա եկան երկու օդաչուներ, որոնք պատմեցին, որ եղել են նացիստական գերության մեջ և հարցաքննվել են հենց այդ ամրոցում։ Այդ ժամանակ նրանք երկուսն էլ արդեն դիտել էին տվյալ ֆիլմը, այդ պատճառով այնքան զարմացած էին, որ չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը՝ լիակատար շփոթության մեջ գցելով նացիստներին, որոնք այդ ժապավենին ծանոթ չէին[6]։

Ֆիլմում նկարահանվել են դաշնակիցների Douglas A-20 Havoc, Lockheed Hudson, Martin B-26 Marauder և North American B-25 Mitchell օդանավերը։ Թշնամական ինքնաթիռներից ներկայացված էր միայն Messerschmitt Bf.109 ինքնաթիռը, որի տեսարանները նկարահանվել են արխիվային կինոնյութերի և փոքր մոդելների կիրառման հիման վրա։

Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ ռազմական տեղեկատվության դեպարտամենտի հովանու ներքո և հիմնականում նախատեսված էր ռազմաօդային ուժերի զինծառայողների և սպասարկող անձնակազմի համար։ Սակայն պրեմիերային մեկ ամիս անց՝ 1944 թվականի օգոստոսին, այն ցուցադրվեց Նյու Յորքի լայն էկրաններին։

1951 թվականին էկրաններին դուրս եկավ ֆիլմի ռիմեյքը, որը կրում էր «Թիրախն անհայտ է» վերնագիրը։ Նկարահանող ամբողջ խումբն ու դերասանական կազմն այլ էին, բացառությամբ Սթիվեն Գերեյի, որը հին ֆիլմում մարմնավորում էր բժիշկ Վիկտոր Մյունցի դերը, իսկ նոր ֆիլմում՝ Ժանի դերը։ Ֆիլմի վերջն ամբողջությամբ փոփոխվել էր։ Գերեվարված անձնակազմը կարողանում է փախչել գերմանական ճամբարից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bernard Vorhaus(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Сопротивление вражескому допросу» Արխիվացված 2019-07-18 Wayback Machine(անգլ.) на сайте loc.gov
  3. Retired Director is Slain on Coast Արխիվացված 2018-06-13 Wayback Machine(անգլ.) на сайте nytimes.com, 5 января 1970
  4. Джеффри Ресснер. The War Years Արխիվացված 2019-03-20 Wayback Machine(անգլ.) на сайте dga.org
  5. The 17th Academy Awards Արխիվացված 2014-10-11 Wayback Machine(անգլ.) на сайте oscars.org
  6. 6,0 6,1 «Сопротивление вражескому допросу» — Примечания Արխիվացված 2019-07-21 Wayback Machine на сайте tcm.com
  7. Цель неизвестна(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клейтон Р. Коппс, Грегори Д. Блэк. «Hollywood Goes to War: How Politics, Profits and Propaganda Shaped World War II Movies» (1987), Нью-Йорк, изд. Free Press, ISBN 0-02-903550-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]