Դենիել Մենդելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Մենդելսոն
անգլ.՝ Daniel Mendelsohn
Daniel Mendelsohn 2018.jpg
Ծնվել էապրիլի 16, 1960(1960-04-16)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, գրական քննադատ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1994), Վիրջինիայի համալսարան (1982) և Plainview-Old Bethpage John F. Kennedy High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1994)
Ուշագրավ աշխատանքներThe Lost: A Search for Six of Six Million?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Բարդ Քոլեջ
Պարգևներ
Կայքdanielmendelsohn.com
Commons-logo.svg Daniel Mendelsohn Վիքիպահեստում

Դենիել Մենդելսոն (անգլ.՝ Daniel Mendelsohn, ապրիլի 16, 1960(1960-04-16)[1][2], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրաքննադատ, էսսեիստ և թարգմանիչ։ Բարդ քոլեջի պրոֆեսոր, Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2006), Ամերիկյան մշակույթի և գիտության ակադեմիայի անդամ (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիրջինիայի համալսարանը (դասականների բակալավր summa cum laude): Փրինսթոնի համալսարանում ստացել է մագիստրոսի և դասական փիլիսոփայության դոկտորի աստիճան, եղել է Մելլոնյան Ֆելոն։ Առաջին անգամ մամուլում հանդես է եկել 1991 թվականին։ 1994 թվականին՝ դոկտորական աստիճան ստանալուց հետո, տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է լրագրողական կարիերան, տպագրվել է մասնավորապես New Yorker, New York Times, New York, New York Review of Books, Nation, Esquire, Paris Review պարբերականներում։ 2000-2002 թվականներին համագործակցել է New York Magazine- ի հետ՝ որպես շաբաթաթերթի գրաքննադատ։ 2000 թվականից պարբերաբար տպագրվում է New York Review of Books-ի էջերում։ Նա նաև ճանապարհորդության մասին է գրում Travel + Leisure-ի համար, որտեղ նաև խմբագիր է։ Դասավանդում է գրականություն Բարդ քոլեջում, որտեղ նա կոչումով պրոֆեսոր է (Charles Ranlett Flint Professor of Humanities): Բնակվում է Հուդզոնի հովտում (Նյու Յորք)։

Մրցանակներ և տարբերակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NBCC Nona Balakian Citation for Excellence in Reviewing[en] (2000)
  • George Jean Nathan Award for Dramatic Criticism (2002)
  • Guggenheim կրթաթոշակ (2005)
  • Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ Memoir/Autobiography կատեգորիայում (2006)
  • Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի հաղթող՝ Criticism կատեգորիայում (2012)[3]
  • Ամերիկյան ակադեմիայի արվեստի և գիտությունների Harold D. Vursell Memorial մրցանակ (2014)
  • Ջեյմս Մեդիսոն Փրինսթոնի շքանշան (2018)
  • Prix Méditerranée (2018)
  • PEN Harry Vursell Prize for Prose Style
  • Barnes and Noble Discover Prize

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Elusive Embrace (1999) — «Տարվա լավագույն գիրք»՝ ըստ Los Angeles Times-ի և New York Times Notable Book-ի
  • Gender and the City in Euripides’ Political Plays (2002) — ստացել է գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ Memoir/Autobiography, National Jewish Book Award, ֆրանսիական [Medici մրցանակ]] (2007) և այլն։
  • How Beautiful It Is and How Easily It Can Be Broken (2008) — Publishers Weekly Best Book of the Year — ընդգրկվել է Baillie Gifford Prize կարճ ցուցակում, «Տարվա լավագույն գիրք»՝ ըստ NPR-ի, Newsday-ի, Library Journal-ի, The Christian Science Monitor-ի, Kirkus-ի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]