Դեյցիա շքեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյցիա շքեղ
Deutzia chardonay pearls 8501.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ [[Քարաբեկածաղկավորներ]]
Ընտանիք [[Դրախտավարդազգիներ]]
Ցեղ [[Դեյցիա]]
Տեսակ Դեյցիա շքեղ
Լատիներեն անվանում
Deutzia gracilis


Դեյցիա շքեղ (լատ.՝ Deutzia gracilis), դրախտավարդազգիների ընտանիքի, դեյցիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ, աղեղնաձև կորացած ճյուղերով, որոնք սկզբնական շրջանում ծածկված են աղվամազով, սակայն հետագայում զրկվում են դրանից: Սկզբնական շրջանում կեղևը դեղնադարչնավուն է, գրեթե մոխրագույն: Տերևները երկարավուն նշտարաձև են, սրածայր, 3-6 սմ երկարությամբ: Ծաղկաբույլերը 4-9 սմ երկարությամբ ուղղաձիգ հուրաններ են կամ ողկույզներ: Ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով, տուփիկը գնդաձև է: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին: Բարձր լեռնային շրջաններում ցրտահարվում է: Լուսասեր է, բավականին խոնավասեր, վնասատուներով և հիվանդություններով քիչ է վարակվում, ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում շքեղ դեյցիան տարածված է Ճապոնիայի լեռների խառն անտառներում, թփուտներում, ժայռուտներում: Հայաստանում ներկայումս Երևանից բացի հանդիպում է Վանաձորի, Իջևանի, Բյուրականի, Գյուլագարակի դեկորատիվ տնկարկներում: Հեռանկարային է ծովի մակարդակից մինչև 1 700 մ բարձրություն ունեցող շրջանների համար:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան է ներմուծվել 50-ական թվականներին, Երևանի կանաչապատման տեսակաշարը համալրելու նպատակով: Առանձնապես բարձր է գնահատվել շքեղ դեյցիայի լիաթերթիկ ծաղիկներ ունեցող այլատեսակը, որը հետագայում լայն տարածում է գտել:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 12։