Դեյվիդ Ռեմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Ռեմսի
David Ramsey 2014 (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 17, 1971(1971-11-17) (47 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
davidramseyonline.com

Դեյվիդ Ռեմսի (անգլ.՝ David Ramsey, նոյեմբերի 17, 1971(1971-11-17), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Անտոն Բրիքս դերով՝ «Դեքստեր», Քարթեր Փուլ դերով՝ «Կապույտ արյուն» և Ջոն Դիգլ դերով «Նետ» հեռուստասերիալից։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմսին ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, 1971 թվականի նոյեմբերի 17-ին։ Նա ավարտել է Ուեյն Սթեյթ համալսարանը։ 1997-1998 թվականները նկարահանվել է UPN հեռուստաալիքի «Լավ լուրեր» հեռուստասերիալում, մարմնավորելով քահանա Դևիդ Ռենդոլֆին։ 2000 թվականին նա խաղացել է Մուհամեդ Ալիի դերը «Ալի. ամերիկյան հերոս» հեռուստաֆիլմում: 2001թ. մարմնավորել է Վինս Լիի կերպարը «Միստր Բոնս» հարավաֆրիկյան կատակերգական ֆիլմում: Ռեմսին խաղացել է նաև երկրորդական դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Արևմտյան թև», «CSI: Հանցագործության վայրը» և «Ուրվականի հետ խոսողը»: 2008-2009 թվականներին նա հայտնվել է Դեքստեր հեռուստաշոուի 17 էպիզոդներում՝ Անթոն Բրիգսի դերով, ով Դեբրա Մորգանի հետ հարաբերությունների մեջ էր 3-րդ եթերաշրջանում և 4-րդ եթերաշրջանի սկզբում: Նա խաղացել է նաև 2010 թվականին էկրան բարձրացած «Grey's Anatomy» հեռուստասերիալում: 2010 թվականին Ռեմին խաղացել է գլխավոր դերերից մեկը «Օրենքից դուրս» դրամայում, որը նկարահանել է NBC հեռուստաալիքը[1]։ 2012թ. նկարահանվել է The CW հեռուստաալիքի կողմից թողարկված «Նետ» հեռուստասերիալում մարմնավորելով Ջոն Դիգլին, ով ռազմական վետերան է, Օլիվեր Քուինի գործընկերը, մտերիմը և թիկնապահը, միաժամանակ նկարահանվել է նաև «Կապույտ արյուն» հեռուստասերիալում քաղաքապետ Քարթեր Փուլի կերպարով: Ռեմսեյը կայացած է նաև մարտարվեստում, սև գոտու է հասել ջիդկունդո, տեկվանդո և բռնցքամարտ սպորտաձևերում, վերապատրաստվել է քիքբոքսինգի համար Բնի Ուրքուիդեզի մոտ[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1987 Ուժեղ վախեցած Ջորջ Մասթերսոն
1996 Ցնդած պրոֆեսորը Աշակերտ
1996 Բրեդի ընտանիքը 2 Բրենթ (թիկնապահ)
1997 Օդային բանտ Լանդել
1998 Կարճ սապսում գնացքների միջև Ջենքինս
1999 Տանգո երեքով Բիլ
2000 Վճարիր ուրիշին Սիդնեյ Փարկեր
2001 Միստր Բոնս Վինս Լի
2004 Մազերի ցուցահանդես Քլիֆ
2005 Հարություն: Ջ. Ր. Ռիչարդի պատմությունը Ջ. Ր. Ռիչարդ Բենջամին Օ. Ջեմերսոն-Ֆիլիպս[3][4]
2005 Բերսաբե Թագավոր Դեյվիդ
2006 Բարև քույրիկ, ցտեսություն կյանք Դենիս
2007 Բոբի Զեթի կյանքն ու մահը Ուեյն
2008 Վանդակի տեքստ Բիլ Դեյլի
2009 Մայր ու երեխա Քեմ Սթյուարդ
2009 Խոչընդոտը Ժոզեֆ
2014 Նախագծի օրը Թոմսոն
2015 Պատահական սեր Ռափ. Բիլ Հարշթոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1995 Սպանություն №1 լրագրող №3 էպիզոդ «Մաս 2»
1996 Deutschlandlied Ջորջ հեռուստատեսային մինիսերիաներ
1996 Տիեզերք: Վերևում և ետևում վերահսկիչ էպիզոդ «Ամենաբարկացած հրեշտակը»
1996 Նրա թանկարժեք գործը Շեփ Ուոլքեր հեռուստաֆիլմ
1997-98 Լավ լուր Պաստոր Դեյվիդ Ռանդոլֆ 22 էպիզոդներում գլխավոր դեր
1998 CHiPs '99 սերժանտ Մակ-Ֆոլ հեռուստաֆիլմ
1998 Մամա Ֆլորայի ընտանիքը Բուկեր պալմեր ավագ հեռուստաֆիլմ
1999 Խռովություն Վերոն Նեթլզ հեռուստաֆիլմ
2000 Ալի: Ամերիկյան հերոս Մուհամմեդ Ալի հեռուստաֆիլմ
2000-01 Քո սիրո համար Բրայան 4 էպիզոդ
2001 Ընկերուհիները Ռանդալ էպիզոդ «Մայրն աշխարհ է»
2002 Մարդկանց համար էպիզոդ "To DNA or Not to DNA"
2002 Ռոմեոյի կրակը հեռուստաֆիլմ
2002 Պաշտպանը Դեբորդի փաստաբանը էպիզոդ «Չկա լավ արարք»
2002-03 Մեկը մեկի վրա Ջայդեն էպիզոդ «Ում են սիրում բոլորը»
2003 Ֆլաներիները Սեմ Գեյբլ հեռուստաֆիլմ
2003 Ուժեղ դեղամիջոց Ջեք Կորտես էպիզոդ «Շնչառության դասեր»
2003 Ծովային ոստիկանություն հատուկ գործակալ Ռիչարդ Օուենս էպիզոդ «Հատուկ բաժին»
2004 Ջորդանի հետաքննությունը Գործակալ Սքեներ էպիզոդ․ «Քո գրպանում պլուտոնիու՞մ կա, թե՞ դու ուրախ ես որոհետև տեսար ինձ»
2004 CSI: Մայամի Սպա Էվերհարթ էպիզոդ․ «Ուզում եմ լինել»
2004 Կախարդվածը Վերին մակարդակի սատանա էպիզոդ․ «Վհուկների պատերազմները»
2004 Երկրորդ շրջան Թրեվիս Բըրդ էպիզոդ․ «Համբույրը դեռևս համբույր է»
2005 Central Booking Տրոյ Ստոնեբրեքեր հեռուստաֆիլմ
2005 Զայրույթ Քլեյ 3 էպիզոդներ
2005 Բոլորս Ռասթի Կրկնվող դեր (6 էպիզոդներ)
2005 Ջեյն Դո: Սխալ դեմքը Մաք հեռուստաֆիլմ
2005-08 Ուրվականի հետ խոսողը Ուիլլ 4 էպիզոդ
2006 Ողջույն քույրիկ, ցտեսություն կյանք Քեռի Դենիս Քլեին Հեռուստաֆիլմ
2006 Արևմտյան թև Թեդի էպիզոդներ․ «Բարի գալուստ որտեղ էլ որ լինես», «Ընտրությունների օր - մաս 1»
2006 Ճակատագրական կապ։ Թռչնագրիպը Ամերիկայում Քուրիզ Էնսոն հեռուստաֆիլմ
2006 CSI: Հանցագործության վայրը Ջերլդ Քրոուլի էպիզոդ․ «Վառել»
2007 Քրեական մտքեր Ուեյքլենդ էպիզոդ․ «Վախ և ծիծաղ»
2007 Ճանապարհորդը Դեթ․ Ուիլսոն Հարգրիվզ էպիզոդ․ «Դիլան ՄաքՔլինի լեգենդը»
2008 Հոլիվուդյան նստավայր Դոն Մերիթ հիմնական դեր (8 էպիզոդներ)
2008 Վայրի կրակ Բժիշկ Նոյ Գլիզոն կրկնվող դեր (8 դրվագներ)
2008-09 Դեքստեր Անտոն Բրիգզ կրկնվող դեր (17 էպիզոդներ)․ Պարգևատրվել է․ «Լավագույն դերասան» մրցանակով
2009 Կասլ Ջիմ Ուիլեր էպիզոդ․ «Հիմարացրու ինձ մի անգամ․․․»
2010 Grey's Anatomy Ջիմմի Թոմփսոն էպիզոդ «Համակրանք ծնողների համար»
2010 Օրենքից դուրս Ալ Դրուզինսկի հիմնական դեր (8 էպիզոդ)
2011 Կապույտ արյուն քաղաքապետ Քարտեր Փուլ կրկնվող դեր (19 էպիզոդ)
2012 Նետ Ջոն Դիգլ/Սպարտան հիմնական դեր
2014 Ֆլեշ Ջոն Դիգլ/Սպարտան 4 էպիզոդ
2016 Վաղվա լեգենդները Ջոն Դիգլ 1 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NBC Unveils 2010-2011 Primetime Schedule Accented by Five New Comedies, Seven New Dramas, and New Alternative Program»։ The Futon Critic։ մայիսի 16 2010թ։ Վերցված է մայիսի 28, 2010թ. 
  2. "Male Celebs Who Practice Martial Arts", Jet, Sept. 24, 2001, at p. 40.
  3. «Greg Carter Resurrects a Baseball Hero»։ BLT News։ 2013։ էջ 1։ Վերցված է May 5, 2013 
  4. «Shooting Star»։ Houston Press։ September 2, 2004։ էջ 1։ Վերցված է May 5, 2013