Դեյվիդ Ջոել Սթերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Ջոել Սթերն
անգլ.՝ David Stern
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1942(1942-09-22)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 1, 2020(2020-01-01)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՌատգերսի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Teaneck High School?
Մասնագիտությունփաստաբան, ձեռնարկատեր, սցենարիստ և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններNBA-ի կոմիսիոներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg David Stern Վիքիպահեստում

Դեյվիդ Ջոել Սթերն (անգլ.՝ David Joel Stern, սեպտեմբերի 22, 1942, Նյու Յորք, 2020, հունվարի 1, Նյու Յորք), Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կոմիսար 1984 թվականից 2014 թվականներին։ Նա իր աշխատանքը սկսեց NBA-ում՝ որպես արտաքին խորհրդատու, 1978 թվականին զբաղեցրեց գլխավոր խորհրդատուի պաշտոնը, իսկ 1980 թվականին դարձավ գործադիր փոխնախագահ։ 1984-2014 թվականներին նա լիգայի կոմիսար էր՝ փոխարինելով Լարրի Օ'Բրայենին։ Սթերնը Ռատգերսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա նաև Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ էր[2]։

2012 թվականի հոկտեմբերի 25-ին Սթերնը հայտարարեց, որ 2014 թվականի փետրվարի 1-ից հեռանալու է NBA-ի կոմիսարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա իրեն փոխարինող նշանակեց Ադամ Սիլվերին[3]։ 2014 թվականի օգոստոսի 8-ին նա ընդունվեց Բասկետբոլի փառքի սրահ, որպես մի ֆունկցիոներ, ով նշանակալի ներդրում ունեցավ բասկետբոլի զարգացման մեջ[4]։ 2016 թվականին նա դարձել է նաև ՖԻԲԱ ​​փառքի սրահի անդամ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում հրեական ընտանիքում։ Մեծացել է Տինեկում (Նյու Յորք)։ Ավարտել է Տինեկի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Ռատգերսի համալսարան, որտեղ 1960 թվականին միացել է Sigma Delta Chapter միաբանությանը։ 1963 թվականին գերազանց ավարտել է համալսարանը, իսկ 1966 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Ավելի ուշ նա պետական քննություններ է հանձնել և աշխատել է որպես փաստաբան։

Սթերնի կառավարման ժամանակ NBA-ում տեղի ունեցած հիմնական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Դիանա Բոկ Սթերնի հետ, ունեցել են երկու որդիներ[5]։

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սթերնը ուղեղի արյունազեղում է ունեցել և շտապ վիրահատվել։ Մահացել է 2020 թվականի հունիսի 1-ին Նյու Յորքում 77 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 David Stern, Transformative N.B.A. Commissioner, Dies at 77The New York Times.
  2. «David J. Stern» (անգլերեն)։ nba.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-17-ին։ Վերցված է 2010-07-27 
  3. Brian Windhorst (2012-10-25)։ «David Stern has date for retirement» (անգլերեն)։ ESPN։ Արխիվացված օրիգինալից 2013-06-26-ին։ Վերցված է 2013-06-21 
  4. «David Stern»։ hoophall.com (անգլերեն)։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-09-ին։ Վերցված է 2014-10-09 
  5. «David J. Stern»։ NBA.com։ 2007-11-09։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-17-ին։ Վերցված է 2011-01-10 
  6. «Davis Stern die at 77»։ Վերցված է 20-02-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]