Jump to content

Դելիո Ռոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելիո Ռոսսի
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Մարգարե (Profeta)
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1960(1960-01-26) (64 տարեկան)
Ծննդավայր Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆոջիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1978—1980 Իտալիա Ֆորլիմպոպոլի 54 (2)
1980—1981 Իտալիա Կատտոլիկա 29 (3)
1981—1987 Իտալիա Ֆոջիա 127 (3)
1987—1988 Իտալիա Վիս Պեզարո 22 (0)
1988—1989 Իտալիա Ֆիդելիս Անդրիա 15 (0)
Մարզչական կարիերա
1990—1991 Իտալիա Տորեմաջորե
1991—1993 Իտալիա Ֆոջա (մինչև 21)
1993—1995 Իտալիա Սալերնիտանա
1995—1996 Իտալիա Ֆոջա
1996—1997 Իտալիա Պեսկարա
1997—1998 Իտալիա Սալերնիտանա
1998—1999 Իտալիա Սալերնիտանա
1999—2000 Իտալիա Ջենոա
2000 Իտալիա Պեսկարա
2001 Իտալիա Պեսկարա
2002—2004 Իտալիա Լեչչե
2004—2005 Իտալիա Ատալանտա
2005—2009 Իտալիա Լացիո
2009—2011 Իտալիա Պալերմո
2011—2012 Իտալիա Ֆիորենտինա
2012—2013 Իտալիա Սամպդորիա
2015 Իտալիա Բոլոնիա
2017—2018 Բուլղարիա Լեվսկի
2019 Իտալիա Պալերմո
2020 Իտալիա Ասկոլի
2023—ն.պ. Իտալիա Ֆոջա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դելիո Ռոսսի (իտալ.՝ Delio Rossi, հունվարի 26, 1960(1960-01-26), Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ։

Դելիո Ռոսսին իր կարիերան սկսել է «Ֆորլիմպոպոլի» ակումբում, իսկ հետո խաղացել է «Կատտոլիկայում»։ 1981-1987 թվականներին Ռոսսին խաղացել է Սերիա B-ի «Ֆոջա» ակումբում, որի կազմում մասնակցել է 151 հանդիպման և խփել է 4 գոլ[1]։ Դրանից հետո հանդես է եկել Սերիա C2-ի ակումբներ՝ «Վիզ Պեզարոյի» և «Անդրիայի» կազմերում։

Ռոսսին իր մարզչական կարիերան սկսել է՝ մարզելով Պրոմոցիոնե սիրողական առաջնության «Տորեմաջորե» ակումբը, հետո աշխատել է «Ֆոջիի» երիտասարդական թիմի հետ։ 1993 թվականին Ռոսսին գլխավորել է Սերիա C1-ում հանդես եկող «Սալերնիտանային», վերջինիս հետ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ այդպես ակումբին ընձեռելով Սերիա B-ի ուղեգիր։ Հաջորդ մրցաշրջանում «Սալերնիտանան» մինչև վերջին տուրը համարվել է Սերիա A-ում հայտնվելու գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն «Ատալանտայից» 1։ 2 հաշվով կրած պարտությունը զրկել է նրանց այդ հնարավորությունից։ 1995 թվականի հուլիսին Ռոսսին գլխավորել է «Ֆոջան», որտեղ անցկացրել է 1 մրցաշրջան։ Դրանից հետո Դելիոն գլխավորել է «Պեսկարան», որի հետ Սերիա B-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

1997 թվականին Ռոսսին կրկին գլխավորել է «Սալերնիտանան», որի հետ նվաճել է Սերիա A-ի ուղեգիր, դրա հետ մեկտեղ այդ ժամանակահատվածի համար սահմանել է ռեկորդ Սերիա B-ում հավաքած միավորների քանակով, որի համար ստացել է «մարգարե» մականունը[2]։ Քիչ հետո ակումբի նախագահ Անյելլո Ալիբերտին երկու անգամ ակումբից հեռացրել է Ռոսսիին, որը, չնայած դրան, մնացել է երկրպագուների սիրելին։ 1999 թվականին Ռոսսին գլխավորել է «Ջենոան», որի հետ Սերիա B-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ հետո երկու անգամ՝ «Պեսկարան», որը 2001 թվականին հայտնվել է Սերիա C1-ում։

Ես ո՛չ բժիշկ եմ, ո՛չ դեղագործ և ո՛չ էլ հրաշագործ։ Ես պարզապես մարզիչ եմ, որը խաղացողներից պահանջում է պայքարել՝ պաշտպանելով ակումբի պատիվը։ Ինձ հարկավոր է պայքարող ակումբ․ չպայքարող խաղացողները դատապարտված են պարտության[3]։
Դելիո Ռոսսին 2011 թվականին

2002 թվականի հունվարին Ռոսսին փոխարինել է Ալբերտո Կավազինային «Լեչչեյի» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն մրցաշրջանի արդյունքներով ակումբը ուղևորվել է Սերիա B։ 2002-2003 մրցաշրջանում Ռոսսին օգնել է իր թիմին վերադառնալ իտալական բարձրագույն առաջնություն, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ Սերիա A-ում զբաղեցնել 10-րդ հորիզոնականը։ 20042-2005 մրցաշրջանում 15-րդ տուրից հետո Ռոսսին գլխավորել է «Ատալանտան» և փրկել է ակումբին Սերիա B ուղևորվելուց։

2005 թվականի ամռանը նշանակվել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ[4]։ Ակումբի հետ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, սակայն Կալչիոպոլիի պատճառով, ակումբը զրկվել է 30 միավորից։ 2006 թվականի մարտի 10-ին Ռոսսին վերակնքել է պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2009 թվականի հունիսի 30-ը[5]։ Կալչիոպոլիի պատճառով ակումբը 2006-2007 մրցաշրջանը սկսել է -11 միավորով, որը հետո նվազել է մինչև -3-ի։ Չնայած դրան թիմը իրեն դրսևորել է լավագույնս և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ինչպես նաև «Ռոմայի» դեմ կայացած դերբիում տարել է համոզիչ հաղթանակ (3։ 0), որից հետո բոլոր խաղացողները և մարզիչները լողացել են Ջանիկոլո շատրվանում[6]։ Հաջորդ մրցաշրջանում թիմին հետապնդել են վնասվածքները, ինչպես նաև հոգնածությունը՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու պատճառով։ Արդյունքում թիմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Շշուկներ էին տարածվել մարզչին հեռացնելու վերաբերյալ, սակայն հռոմեական ակումբի նախագահ Լոտիտոն՝ Ռոսսիին տվել է ևս 1 տարի ժամանակ։ Այդ 1 տարվա ընթացքում թիմը նվաճել է երկար սպասված իրենց առաջին տիտղոսը՝ Իտալիայի գավաթը, որին տիրանալու համար պայքարից դուրս է թողել այնպիսի ակումբների, ինչպիսիք են՝ «Յուվենտուսը» և «Միլանը»։ 2009 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է, որ Ռոսսին այլևս չի զբաղեցնելու «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը[7]։

2009 թվականի նոյեմբերի 23-ին Ռոսսին Վալտեր Ձենգային փոխարինել է «Պալերմոյին» գլխավոր մարզչի պաշտոնում՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[8]։ Ռոսսին թիմ է հրավիրել այն աշխատակազմին, որն իր հետ է եղել «Լացիոյում» (մարզչի օգնական՝ Ֆեդելե Լիմոնեին, ֆիզպատրաստվածության մարզիչ՝ Վալտեր Վիոյին և դարպասապահների մարզիչ՝ Մարիո Պարադիզիին)[9]։

2011 թվականի փետրվարի 27-ին «Պալերմոն» Ռոսսիի գլխավորությամբ «Ուդինեզեյից» կրել է 0։ 7 հաշվով ստորացուցիչ պարտություն․ մարզիչը ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել[10]։ 2011 թվականի հունիսի 1-ին պայմանագրի ժամկետի լրանալուն պես Ռոսսին լքել է «Պալերմոն»[11]։

2011 թվականի նոյեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ մինչև 2013 թվականի ամառ[12][13]։

2012 թվականի մայիսի 2-ին «Նովարայի» դեմ կայացած հանդիպման 32-րդ րոպեին 0։ 2 հաշվի ժամանակ հարձակվել է «մանուշակների» կիսապաշտպան Ադեմ Լյայիչի վրա, որը սարկազմով ծափահարել էր մարզչին՝ վաղաժամ փոխարինման համար[14]։ Խաղից հետո «Ֆիորենտինայի» նախագահ՝ Անդրեա Դելլա Վալլեն որոշում է ընդունել Ռոսսիին հեռացնել ակումբից[15]։ Ինքը՝ Ռոսսին ասել է «Փոխարինումից հետո պահեստայինների նստարանին մոտենալիս Լյայիչը ասել է «Կեցցես, մաեստրո։ Դու իսկապես ֆենոմեն ես»։ Ես ասել եմ նրան, որ այլևս չհամարձակվի իրեն այդպես դրսևորել, ինչին Լյայիչը պատասխանել է սերբերենով։ Ես իմ ողջ կարիերայի ընթացքում աշխատել եմ շատ սերբ ֆուտբոլիստների հետ, այդպիսով ես շատ լավ եմ հասկանում այդ խոսքերի իմաստը։ Նա ասել էր, որ ես վերադառնամ այնտեղ, որտեղից որ լույս աշխարհ եմ եկել։ Այդ խոսքերից հետո ես կորցրի ինքնատիրապետումս»[16]։

Ըստ «Ֆիորենտինայի» խաղացող Վալոն Բեհրամիի Ռոսսին ստել է․ «Լյայիչը երդվել է, որ չի ասել այն խոսքերը, որոնք նշել էր Դելիո Ռոսսին։ Բացի այդ, այն մարդիկ, որոնք այդ ժամանակ գտնվում էին պահեստայինների նստարանին ոչինչ չեն լսել։ Մարզիչը չպետք է ստեր»[17]։ Ինքը՝ մարզիչը որակազրկվել է 3 ամսով[18]։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոսսին գլխավորել է «Սամպդորիան»՝ փոխարինելով Չիրո Ֆերրարային[19]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Սերիա A-ի 24-րդ տուրի «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ հեռացվել է խաղադաշտից՝ Նիկոլաս Բուրդիսսոյի հասցեին անպարկեշտ ժեշտ ցույց տալու համար[20]։ 2 հանդիպում որակազրկվելուց հետո ներողություն է խնդրել խաղացողից[21]։ 2012 թվականի մայիսի 15-ին «Սամպդորիան» երկարաձգել է պայամանագիրը մարզչի հետ[22], սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ամենասկզբից թիմը աչքի է ընկել վատ արդյունավետությամբ, ինչը դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում, որից հետո Դելիո Ռոսսին իր ողջ անձնակազմի հետ հեռացվել է ակումբից[23][24]։

2015 թվականի մայիսի 4-ին Ռոսսին նշանակվել է «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Դիեգո Լոպեսին[25]։ Պայմանագիրը նախատասված էր մինչև 2015 թվականի հունիսի 30[26][27]։ 2014-2015 մրցաշրջանում Ռոսսիի գլխավորությամբ «Բոլոնիան» Սերիա B-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և «Պեսկարայի» դեմ փլեյ օֆֆի արդյունքներով (0։ 0 դրսում[28] և 1։ 1 տանը[29]) նվաճել է Սերիա A-ի ուղեգիր։ 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Սերիա A-ի 10-րդ տուրի «Ինտերի» դեմ կայացած տնային հանդիպումից հետո (0։ 1) հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից[30]։

2017 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է բուլղարական «Լեվսկի» ակումբի գլխավոր մարզիչ[31][32]։

2019 թվականի ապրիլի 24-ին նշանակվել է Սերիա B-ում հանդես եկող «Պալերմոյի» կազմում։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականի հունիսի 30-ը[33]։

2020 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է «Ասկոլիի» գլխավոր մազիչ[34]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսին ունի երեք զավակ՝ Դարիոն (Վալտեր Սաբատինիի «Պալերմոյում» աշխատում է որպես տնօրեն)[35], և երկու դուստր՝ Գրետան («Միսս Իտալիա 2007»[36][37][38]) և Դեբորան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Alfieri». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  2. «Salerno: adesso Delio Rossi chiede una punta italiana». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  3. «Росси: я не врач, фармацевт или чудотворец. Я тренер, который просит сражаться». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Lotito Rossi, è quasi fatta». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  5. «La firma di Rossi non placa la tifoseria». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  6. «E il popolo della notte scoprì il tuffo in fontana». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  7. «Rossi lascia la Lazio «Scelta ponderata»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  8. «Delio Rossi è l'allenatore del Palermo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  9. Palermo, Limone sarà il vice di Rossi
  10. «Росси: поражение со счётом 0:7 — моя вина, но я не хочу уходить». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  11. «Separazione consensuale tra il Palermo e Rossi» (իտալերեն). Sito ufficiale della US Città di Palermo. 1.06.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  12. «Делио Росси возглавил «Фиорентину»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. «Rossi nuovo allenatore» (իտալերեն). Sito ufficiale dell'ACF Fiorentina. 7.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. «Делио Росси избил Ляйича на скамейке запасных». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  15. «Делио Росси уволен с поста главного тренера «Фиорентины»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  16. «Делио Росси: Ляич обругал меня на сербском, а сербский я понимаю». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  17. «Валон Бехрами: «Делио Росси солгал, комментируя стычку с Ляйичем»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. «Делио Росси дисквалифицирован на три месяца». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  19. «Делио Росси стал новым главным тренером «Сампдории»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. ««Сампдория» — «Рома». Делио Росси был удален за неприличный жест в адрес Бурдиссо». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  21. «Делио Росси дисквалифицирован на два матча за неприличный жест, адресованный Бурдиссо». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  22. ««Сампдория» продлила контракт с Делио Росси». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. «Болельщики «Сампдории» написали открытое письмо клубу после поражения от «Дженоа»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. ««Сампдория» объявила об отставке Делио Росси». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  25. «Nota della Società» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  26. «Delio Rossi è il nuovo allenatore del Bologna» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  27. «Delio Rossi: la carriera» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  28. «Score: Pescara - Bologna 0:0 5/06/2015» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 5.06.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  29. «Score: Bologna - Pescara 1:1 9/06/2015» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 9.06.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  30. «Nota della Società» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 28.10.2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. «Промени в треньорския щаб на клуба» (բուլղարերեն). Официален сайт на ПФК «Левски» (София). 4.08.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «Bulgaria, Delio Rossi nuovo allenatore del Levski Sofia» (իտալերեն). Corriere dello Sport.it. 4.08.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  33. «Delio Rossi è l'allenatore del Palermo» (իտալերեն). Sito ufficiale dell'US Città di Palermo. 24.04.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  34. «Delio Rossi nuovo allenatore dell'Ascoli Calcio» (իտալերեն). Sito ufficiale dell'Ascoli Calcio 1898 FC. 29.11.2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  35. Palermo, il figlio di Rossi sarà collaboratore di Sabatini
  36. «Una signorina Rossi in corsa per Miss Italia». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  37. «Miss Italia, Greta Rossi eliminata». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  38. «Greta Rossi: «Mio padre, un gelosone»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]