Դարկո Բրաշանաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դարկո Բրաշանաց
սերբ․՝ Darko Brašanac / Дарко Брашанац
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դարկո Բրաշանաց
Ազգությունը սերբ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1992(1992-02-12)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Չաետինա, ՀՍՖՀ
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Օսասունա ՄՄ
Համար 20
Պատանեկան կարիերա
2005-2010 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2016 Սերբիա Պարտզան 84 (7)
2011-2012   Սերբիա Սմեդերևո 24 (2)
2016-2019 Իսպանիա Ռեալ Բետիս 25 (1)
2017-2018   Իսպանիա Լեգանես 23 (2)
2018-2019   Իսպանիա Ալավես 24 (0)
2019-ներկա Իսպանիա Օսասունա ՄՄ 34 (0)
Ազգային հավաքական
2015-ներկա Սերբիա Սերբիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 23, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 1, 2017

Դարկո Բրաշանաց (սերբ․՝ Darko Brašanac / Дарко Брашанац, փետրվարի 12, 1992, Չաետինա, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Օսասունա ՄՄ»-ի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։

Բրաշանացը հանդես է եկել իր երկրի բոլոր տարիքային խմբերի հավաքականներում՝ մասնակցելով ավլի քան 35 հանդիպման։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարտիզան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին 6 տարեկան հասակում Դարկոն միացել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմին։ Նա Սալդան Շեպովիչի գլխավորած թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից էր, որ նվաճեցին մի քանի միչազգային տիտղոսներ[3][4]։ Դարկոն տեղափոխվեց հիմնական կազմ 2010 թվականի հունվարին[5]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2010 թվականի մարտի 14-ին «Հայդուկ ՖԱ»-ի դեմ խաղին։ Նա այդ խաղի 80-րդ րոպեին փոխարինել է Կլեոյին[6]։ 2009-10 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 2 հանդիպում, իսկ թիմը հռչակվել Սերբիայի չեմպիոն՝ իր պատմության մեջ երրորդ անգամ։

2010 թվականի հունիսին Բրաշանացը թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[7]։ Նոր մրցաշրջանում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին՝ մասնակցելով «Հայդուկ ՖԱ»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-0 հաշվով։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոննրի լիգայի շրջանակներում՝ փոխարինելով Ալմամի Մորեյրային «Արսենալի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով[8]։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում Դարկո Բրաշանացը անցկացրել է 6 հանդիպում։

2011 թվականի օգոստոսին 6 ամիս վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սմեդերևո»[9]։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին Բրաշանացը խփել է իր կարիերայի առաջին գոլը Սերբիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սլոբոդա ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 2012 թվականի փետրվարին թիմը երկարաձգել է Դրակոյի հետ վարձակալությունը մինչև մրցաշրջանի ավարտ։ Սերբիայի լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2012 թվականի մարտի 4-ին «Բորչա ՖԱ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ 2011-12 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնացկցել է 24 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

Վարձակալությունից հետո Դրակոն վերադարձավ «Պարտիզան», սակայն 2012-13 մրցաշրջանի առաջին կեսում նա հազվադեպ էր հայտնվում թիմի կազմում։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա մասնակցել է ընդամենը 2 հանդիպման։ «Պարտիզան»-ի կազմում Դարկո Բրաշանացը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 6-ին «Բորչայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[10]։

2013 թվականի դեկտեմբերի 7-ին սերբ ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել 2013-14 մրցաշրջանի ընթացքում «Չուկարիչկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում(1-0)։ Մրցաշրջանի ընթացքում նա թմի հետ կնքեց պայմանագիր, որը գործելու էր մինչև 2017 թվականը[11]։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում Դարկոն չի մասնակցել լիգայի միայն մեկ հանդիպման։ Նա շարունակում էր մեծամասամբ մասնակցել 2014-15 մրցաշրջանի խաղերին մինչ 2014 թվականի սեպտեմբերին ստացած վնասվածքը[12]։ Վնասվածքից ապաքինվելուց հետո ֆուտբոլիստը վերադարձավ հիմնական կազմ և օգնեց թիմին դառնալ Սերբիայի չեմպիոն։

2015-16 մրցաշրջանի ընթացքում Դարկո Բրաշանացը դարձավ թիմի անվիճելի առաջատարներից մեկը՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանի ընթացքում «Պարտիզանը» դարձավ Սերբիայի գավաթի խաղարկության հաղթող։

«Ռեալ Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսին Բրաշանացը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Բետիս» և թիմի հետ կնքեց 5 տարվա պայմնագիր[13]։ Անդալուզյան թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 11-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Վալենսիայի» դեմ խաղին, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ անդալուզյան թիմի հաղթանակով։ Դարկոն այդ խաղում ստացել է դեղին քարտ։ 2017 թվականի ապրիլի 23-ին ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել Լա Լիգայի շրջանակներում կայացած «Սելտայի» դեմ խաղում, որի շնորհիվ էլ «Բետիսը» հաղթել է 1-0 հաշվով։

«Լեգանես», «Ալավես»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 30-ին սերբ ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Լեգանես»[14]։ Վարձակալության ժամկետի վերջանալուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է «Ալավես», որի կազմում ևս հանդես է եկել մեկ տարի[15]։

«Օսասունա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ին Դարկո Բրաշանացը տեղափոխվել է «Օսասունա ՄՄ» և կնքել 3 տարվա պայմանագիր։ Տրանսֆերն արժեցել է 1 միլիոն եվրո, գումարած 750000 եվրո բոնուսներ, իսկ «Բետիսը» պահպանել է նրա տրանսֆերային իրավունքի 10%-ը։ Ըստ «Օսասունայի» հետ կնքած պայմանագրի Դարկոյի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո[16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաշանացը եղել է Սերբիա Մ17 հավաքականի կազմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։ Սերբիա Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի Մ19 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ փուլ։ 2013 թվականին Դարկոն իր նորամուտն է նշել Սերբիա Մ21 հավաքականի կազմում և արագորեն դարձել հավաքականի առաջատարներից մեկը։ Մ21 հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի մարտի 5-ին Բելգիա Մ21 հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով՝ սերբերի հաղթանակով[17]։ Բրաշանացը ընդգրկվել է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակում։

2015 թվականի սեպտմեբրի 4-ին նա իր նորամուտն է նշել Սերբիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Դարկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ սերբերի հաղթանակով[18]։ Նա հայտավորված է եղել նաև որակավորման փուլի Ալբանիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերի համար, սակայն չի մասնակցել դրանց[19][20]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2019 թվականի մարտի 16-ի

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Պարտիզան ՖԱ 2019-10 3 0 0 0 0 0 3 0
2010-11 4 0 1 0 1 0 6 0
2012-13 11 1 2 1 0 0 13 2
2013-14 18 2 1 0 2 0 21 2
2014-15 17 1 3 1 6 0 26 2
2015-16 25 3 5 0 10 1 40 4
2016-17 4 0 0 0 2 0 6 0
Արդյունք 82 7 12 2 21 1 115 10
Սմեդերևո (վարձավճար) 2011-12 24 2 3 1 27 3
Ռեալ Բետիս 2016-17 25 1 1 0 26 1
Լեգանես ՖԱ (վարձավճար) 2017-18 23 2 5 0 28 2
Ալավես ՖԱ (վարձավճար) 2018-19 18 0 2 0 20 0
Օսասունա ՄՄ 2019-20 31 0 2 0 33 0
2020–21 3 0 0 0 3 0
Կարիերայի արդյունք 206 12 25 3 21 1 252 16

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2018 թվականի մարտի 7-ի

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Սերբիա 2015 1 0
2016 2 0
Արդյունք 3 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի չեմպիոն - 2009-10, 2010-11, 2012-13, 2014-15
  • Սերբիայի գավաթակիր - 2010-11, 2015-16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Omladinska škola za ponos!» (Serbian)։ partizan.rs։ 13 June 2008։ Վերցված է 11 December 2015 (չաշխատող հղում)
  4. «Partizan pobednik 27. Memorijala Stevan Nešticki» (Serbian)։ partizan.rs։ 8 June 2009։ Վերցված է 11 December 2015 (չաշխատող հղում)
  5. «Darko se nameće samo radom» (Serbian)։ partizan.rs։ 26 January 2010։ Վերցված է 28 June 2011 (չաշխատող հղում)
  6. «Dan posle Kule» (Serbian)։ partizan.rs։ 15 March 2010։ Վերցված է 28 June 2011 (չաշխատող հղում)
  7. «Mladost nadolazi» (Serbian)։ partizan.rs։ 24 June 2010։ Վերցված է 20 March 2012 (չաշխատող հղում)
  8. «Walcott settles Arsenal nerves to seal passage»։ uefa.com։ 8 December 2010։ Վերցված է 20 March 2012 
  9. «Darko Brašanac pozajmljen Smederevu» (Serbian)։ b92.net։ 19 August 2011։ Վերցված է 28 October 2011 
  10. «Partizan ubedljiv u Borči za +8» (Serbian)։ b92.net։ 6 March 2013։ Վերցված է 11 December 2015 
  11. «Brašanac produžio ugovor» (Serbian)։ partizan.rs։ 17 January 2014։ Արխիվացված է օրիգինալից 25 August 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  12. «Peh za Partizan pred Ligu Evrope: Brašanac slomio rebro i oštetio plućnu maramicu!» (Serbian)։ blic.rs։ 6 September 2014։ Վերցված է 19 March 2017 
  13. «Darko Brašanac prešao u Betis iz Sevilje» (Serbian)։ partizan.rs։ 26 August 2016։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2019-ին։ Վերցված է 19 March 2017 
  14. «Real Betis and CD Leganés reach an agreement for the loan of Brasanac»։ Real Betis։ 30 August 2017։ Արխիվացված է օրիգինալից 31 August 2017-ին։ Վերցված է 30 August 2017 
  15. «Darko Brasanac se marcha cedido al Deportivo Alavés» [Darko Brasanac moves out on loan at Deportivo Alavés] (իսպաներեն)։ Real Betis։ 31 August 2018։ Արխիվացված է օրիգինալից 1 September 2018-ին։ Վերցված է 31 August 2018 
  16. «Darko Brasanac, nuevo jugador de Osasuna hasta 2022» [Darko Brasanac, new player of Osasuna until 2022] (իսպաներեն)։ CA Osasuna։ 22 July 2019։ Արխիվացված է օրիգինալից 22 July 2019-ին։ Վերցված է 22 July 2019 
  17. «Mitrović heads Serbia to Belgium success»։ uefa.com։ 5 March 2014։ Վերցված է 11 December 2015 
  18. «Serbia see off Armenia for first win»։ uefa.com։ 4 September 2015։ Վերցված է 8 March 2016 
  19. «Serbia spoil Albania's big night»։ uefa.com։ 8 October 2015։ Վերցված է 8 March 2016 
  20. «Moutinho magic keeps Portugal buoyant»։ uefa.com։ 11 October 2015։ Վերցված է 8 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]