Ալմամի Մորեյրա
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1978[1][2][3] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բիսաու, Գվինեա Բիսաու | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալմամի Սամորի դա Սիլվա Մորեյրա (պորտ.՝ Almami Samori da Silva Moreira, հունիսի 16, 1978[1][2][3], Բիսաու, Գվինեա Բիսաու), ֆուտբոլիստ Գվինեա Բիսաուից, կիսապաշտպան։ Խաղացել է պորտուգալական «Բոավիշտայում», բելգիական «Ստանդարդում» և սերբական «Պարտիզանում»։
Կարիեա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բոավիշտա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորեյրան ծնվել է Գվինեա-Բիսաուում և 1994 թվականին ընդունվել է Բոավիշտայի պատանեկան ակադեմիա։ 1997 թվականին տեղափոխվել է գլխավոր թիմ, սակայն գրեթե անմիջապես վարձակալության է տրվել, նախ՝ հարևան «Գոնդոմար», իսկ ավելի ուշ՝ «Ժիլ Վիսենտե»։
«Բոավիշտա» է վերադարձել 1999 թվականին և պարբերաբար փոխարինման է դուրս եկել։ 2000/2001 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, թեև այդ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել ոչ մի անգամ։
Բելգիա և Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ»[4], որտեղ դարձել է երկրպագուների սիրելին։ Ակումբում անցկացրել է հինգ տարի՝ 2004/05 մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով գերմանական «Համբուրգում»[5]։
2006 թվականի օգոստոսին Մորեյրան միացել է Մոսկվայի «Դինամո» ռուսական ակումբին, որն այդ ժամանակ պայմանագրեր է կնքել մեծ թվով պորտուգալացի և պորտուգալախոս խաղացողների հետ։ Ինչպես և այդ պորտուգալացիների մեծ մասը, Մորեյրան հայրենիք է վերադարձել արդեն հունվարին և օգնել «Ավեշին» «խուսափել» բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց։
«Պարտիզան»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսի 5-ին երկու տարվա պայմանագիր է կնքել սերբական «Պարտիզանի» հետ։ Ստացել է 10 համարի մարզաշապիկ՝ դառնալով առաջին պորտուգալացին ակումբի պատմության մեջ[6]։ Մորեյրան նոր ակումբում նորամուտը նշել է հուլիսի 19-ին «Զրինսկիի» դեմ խաղում և իր առաջին գոլը խփել է օգոստոսի 2-ին նույն ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում։
Սեպտեմբերի 29-ին գոլի հեղինակ է դարձել «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2:2), ինչը նրան դարձրել է «Բելգրադի դերբիում» գոլ խփած առաջին պորտուգալացին։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ և խփել է յոթ գոլ, իսկ «Պարտիզանը» նվաճել է Սերբիայի չեմպիոնի տիտղոսը և գավաթը։
2008 թվականի դեկտեմբերի 3-ին «Սևիլիայի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում Մորեյրան լուրջ վնասվածք է ստացել[7], բայց կարողացել է լիովին ապաքինվել։ 2009 թվականի ապրիլի 10-ին նա համաձայնել է նոր եռամյա պայմանագիր կնքել[8]։
2009 թվականի օգոստոսի 5-ին, ի հիշատակ նախօրեին մահացած մոր, Մորեյրան խաղացել է Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարի երկրորդ խաղում և գոլ է խփել արդեն հանդիպման երրորդ րոպեին, սակայն կիպրոսցիներն ի վերջո հաղթել են երկու հանդիպումների արդյունքում (2։1):
2010 թվականի փետրվարի 27-ին Մորեյրան իր 100-րդ խաղն է անցկացրել «Պարտիզանի» կազմում՝ «Բորացի» (Չաչակ) դեմ խաղի 55-րդ րոպեին փոխարինելով Սաշա Իլիչին։
Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին 33-ամյա Մորեյրան տեղափոխվել է չինական «Դալյան Աերբին», իսկ հաջորդ տարի վերադարձել է Սերբիա, բայց արդեն «Վոյվոդինա»»[9]։ 2012 թվականի վերջին տեղափոխվել է իսպանական «Սալամանկա»[10]։
Ալմամի Մորեյրան կարիերան ավարտել է 2013 թվականին 35 տարեկանում՝ դառնալով պորտուգալական «Աթլետիկուի» մարզական տնօրենը»[11]։
Կարերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորեյրան Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում խաղացել է 1990-ականների վերջին, իսկ 2002 թվականին ընդգրկվել է երկրի երկրորդ թիմի կազմում, որը հաղթել է «Vale do Tejo» ամառային մրցաշարում[12]։
2010 թվականին որոշել է հանդես գալ իր պատմական հայրենիքի՝ Գվինեա Բիսաուի հավաքականում՝ նրա կազմում խաղալով առաջին հանդիպումը 32 տարեկանում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիաի չեմպիոն – 2000/2001
- Սերբիայի չեմպիոն – 2007/2008, 2008/2009, 2009/2010, 2010/2011
- Սերբիայի գավաթակիր – 2007/2008, 2008/2009, 2010/2011
- Չինաստանի չեմպիոն – 2011
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մրցաշրջանի խաղացող – 2001/2002
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ «European preview: Portugal» (անգլերեն)։ BBC Sport։ 15 August 2001։ Վերցված է 8 August 2014
- ↑ UEFA.com։ «Газиантепспор-Зимбру 2001 История | Лига Европы УЕФА»։ UEFA.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-27
- ↑ «Кривову в 2002 году пришлось спасаться бегством от турецкого клуба «Газиантепспор» - ПУБЛИКАЦИИ - ПУБЛИКАЦИИ - ФУТБОЛЬНЫЙ КЛУБ "РОТОР" (ВОЛГОГРАД)»։ rotor-volgograd.ucoz.ru։ Վերցված է 2020-08-27
- ↑ «Sevilla get back in the groove» (անգլերեն)։ UEFA.com։ 3 December 2008։ Վերցված է 14 September 2012
- ↑ «'Dr Mo' keeps Partizan in peak condition» (անգլերեն)։ UEFA.com։ 11 May 2009։ Վերցված է 8 August 2014
- ↑ «Moreira napustio Vojvodinu» (սերբերեն)։ Sportal։ 3 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 4 December 2012
- ↑ «La UDS ficha de una tacada a dos jugadores» (իսպաներեն)։ La Gaceta de Salamanca։ 18 December 2012։ Վերցված է 18 December 2012
- ↑ «Almani Moreira troca gabinete pelo relvado» (պորտուգալերեն)։ Record։ 2013-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2014-01-04
- ↑ Erik Garin, João Nunes (2008-02-14)։ «Torneio do Vale do Tejo» (անգլերեն)։ RSSSF։ Վերցված է 2019-03-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պարտիզան Բելգրադի ֆուտբոլիստներ
- Բոավիշտայի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Գվինեա Բիսաուի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Վոյվոդինայի ֆուտբոլիստներ
- Գվինեա Բիսաուի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ