Դատարկ թուղթ
Դատարկ թղթեր, պաստառներ և ցուցապաստառներ, որոնք կարող են օգտագործվել որպես բողոքի ձև։ Այս մեթոդով բողոքի արտահայտումն անուղղակի և հասկանալի է, բայց բուն թղթի վրա գրությունների և կարգախոսների բացակայությունը նպատակ ունի խոչընդոտել իշխանությունների ջանքերին՝ ապացուցելու, որ իրենց կողմից սահմանված արգելքներն ու կանոնակարգերը խախտվել են։
Այս ձևով իրականացվող բողոքի ակցիաները տեղի են ունեցել դեռևս 1960-ական թվականներին, երբ բողոքի ցույցերը դարձան սովորական երևույթ։ 2022 թվականին դատարկ թղթերով բողոքի ակցիան օգտագործվել է աշխարհի մի շարք երկրներում, հատկապես՝ Չինաստանում։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Տորոնտոյի համալսարանի ենթակայության տակ գտնվող միջնակարգ դպրոցներում տեղի ունեցավ «Հանուն ոչնչի բողոքի ակցիա»-ն։ Ցուցարարների ցուցապաստառները դատարկ էին, իսկ նրանց պահանջների ցանկը դատարկ թուղթ էր[1]։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարկ թղթերի կիրառումը հատկապես տարածված էր 2022 թվականին Չինաստանում COVID-19-ի դեմ բողոքի ցույցերի ժամանակ՝ որպես չինական գրաքննության խորհրդանշան[2]։ Առաջին անգամ օգտագործվել է 2019-2020 թվականներին Հոնկոնգի բողոքի ցույցերի ժամանակ։ Դրանց կիրառմամբ ցուցարարները բողոքում էին «Ազգային անվտանգության մասին» օրենքի ընդունման դեմ այն բանից հետո[3], երբ բողոքի ակցիաների հետ կապված կարգախոսներն ու արտահայտություններն արգելվեցին[3]։
Չինաստանում սպիտակ թղթերին ավելի շատ կարևորություն է տրվում, քանի որ սպիտակը մահվան խորհրդանիշն[4] է և սգի գույնը[5]։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին Կրակովի թերթերից մեկը, ի պատասխան պաշտոնական գրաքննության, հատուկ հավելվածի տեսքով դատարկ թղթեր հրատարակեց։ Դրանք առգրավվեցին, իսկ դատարանը հաստատեց առգրավումն այն հիմքով, որ թերթն իբր ծաղրել էր իշխանություններին՝ «առանց հստակ փաստեր ներկայացնելու»[6]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական անեկդոտներից մեկը պատմում է մի դժգոհ մարդու մասին, որն ի նշան բողոքի՝ փողոցում սպիտակ թուղթ է բռնել, և երբ նրան հարցնում են՝ ինչու է նա դա անում, վերջինս պատասխանում է, որ բոլորը գիտեն, թե ինչ պետք է գրված լինի այդ թղթի վրա[4]։
2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո իրականացվող հակապատերազմական բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ ձերբակալվել են նաև դատարկ թղթեր պահելու համար[7]։
ՌԴ Ծայրահեղական նյութերի դաշնային ռեգիստրում դատարկ պաստառ կա, որը հայտնվել է Չեբոկսարի քաղաքի (Չուվաշական Հանրապետություն կամ Չուվաշիա) Սովետսկայայի շրջանային դատարանի որոշմամբ։ Մինչ այդ, քաղաքում 6 անգամ բերման էր ենթարկվել տեղացի ակտիվիստ Եվգենի Սկրիպչուկը՝ դատարկ վատմանով փողոցում բողոքի ակցիա անելու պատճառով[8]։
Ռուսական այդ գերատեսչության պաշտոնական կայք էջում առկա հրապարակման համաձայն՝ դա «թղթի, ստվարաթղթի, գործվածքի կամ այլ նյութի կտոր է, որտեղ սպիտակ կամ այլ ֆոնի վրա որևէ բառ կամ նշում ուղղակի չկա, իսկ եթե նույնիսկ կան, ապա դրանք ունեն այնպիսի տեսք, դիրք կամ այլ նշաններ, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան՝ ուղղված են պատասխանատվությունից խուսափելուն»[8]։
Իրականացված փորձաքննության համաձայն՝ դատարկ պաստառը, իբր, կարող է դա տեսած քաղաքացիներին հրահրել անելու «անբնական մտահանգումներ և ենթադրություններ, որոնք ուղղված են պետական իշխանության մարմինների վարկաբեկմանը», ինչպես նաև «նրանց մղել հակաօրինական գործողությունների, վարքագծի, մտածելակերպի»։ Արդյունքում, ռուսական այդ դատարանը համաձայնել էր այս բոլոր ենթադրությունների հետ[8]։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի սեպտեմբերին Եղիսաբեթ II թագուհու մահվանից հետո Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ կիրառվել են նաև դատարկ թղթեր[9][10]։ Էդինբուրգի տաճարի մոտ ցուցարարները սպիտակ թղթեր էին բռնել՝ ի նշան բողոքի միապետության դեմ ցուցարարների ձերբակալության[9][10]։
Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում էլ մի փաստաբան դատարկ թուղթ էր պարզել։ Մայրաքաղաքային ոստիկանական ծառայության ոստիկանները նրանից հետաքրքրվեցին ակցիայի պատճառների մասին՝ հավելելով, որ փաստաբանը կձերբակալվեր «Հասարակական կարգի մասին» օրենքի համաձայն, եթե թղթի վրա գրված լիներ թագավորին դեմ գրություն, օրինակ՝ նրա իշխանությունը չճանաչելու վերաբերյալ[9][10][11]։
2023 թվականի փետրվարին Քորնուոլում մի տղամարդ ոստիկանության կողմից բերման ենթարկվեց այն բանի համար, որ Ուելսի արքայազնի և արքայադստեր այցի ժամանակ դատարկ թուղթ էր պարզել[12]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ամերիկյան «Անկեղծ տեսախցիկ» ռեալիթի շոուն Բրոնքսում կազմակերպեց «Պիկետ ընդդեմ ամեն ինչի՝ ոչնչով» ակցիան։ Պիկետի անցկացման վայրը ձնով ծածկված դատարկ տարածք էր, իսկ ակցիայի մասնակիցները պարզել էին դատարկ ցուցապաստառներ և անցնողներին բաժանում էին դատարկ թռուցիկներ[13]։
1970 թվականին Աննա Հալփրինը կազմակերպեց «Պար՝ դատարկ ցուցապաստառներով» ակցիան, որին մասնակցում էին իր՝ Սան Ֆրանցիսկոյի պարողների արհեստանոցի անդամները։ Բողոքի ակցիայի ընթացքում նրանք սպիտակ շորեր հագած անցան երթով ՝ ձեռքներին դատարկ պաստառներ պահած։ Իրենց ակցիան Հալփրինը բացատրեց այսպես. «...այնքան շատ բողոքի ակցիաներ են ընթանում, և այս կերպ մեզ հետևող յուրաքանչյուր անձ կարող է պատկերացնել իր ուզած կարգախոսն այդ պաստառների վրա»[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Students Demand». The New York Times. 1969 թ․ մայիսի 6. էջ 32.
- ↑ Davidson, Helen (2022 թ․ նոյեմբերի 28). «China Covid protests explained: why are people demonstrating and what will happen next?». The Guardian. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 Murphy, Matt (2022 թ․ նոյեմբերի 28). «Blank canvas becomes new symbol of 'right to protest' demonstrations». BBC News. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 4,0 4,1 Che, Chang; Chien, Amy Chang (2022 թ․ նոյեմբերի 28). «Memes, Puns and Blank Sheets of Paper: China's Creative Acts of Protest». The New York Times. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Buckley, Chris (2022 թ․ նոյեմբերի 26). «Protests Erupt in Shanghai and Other Chinese Cities Over Covid Controls». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Robert Justin Goldstein, ed. (2001), Political Censorship, Fitzroy Dearborn, էջ ix, ISBN 9781579583200
- ↑ Van Burgen, Isabel (2022 թ․ մարտի 14). «Russia Arrests Multiple People for Holding Up Blank Signs». Newsweek. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Панорама, И. А. (2022 թ․ մայիսի 1). «Пустой плакат внесли в реестр экстремистских материалов». ИА Панорама (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Blank canvas becomes new symbol of 'right to protest' demonstrations». The Daily Telegraph. 2022 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Quinn, Ben (2022 թ․ սեպտեմբերի 12). «Civil liberties groups criticise police over arrests of anti-monarchy protesters». The Guardian. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Kingsley, Thomas (2022 թ․ սեպտեմբերի 14). «UK compared to Russia after barrister threatened with arrest over blank piece of paper». The Independent.
- ↑ Ward, Victoria (2023 թ․ փետրվարի 9). «Prince and Princess of Wales's visit to Cornwall marred by 'blank paper' protester». Telegraph. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 13,0 13,1 Ross, Janice (2007 թ․ փետրվարի 12), Anna Halprin: Experience as Dance (անգլերեն), University of California Press, էջ 289, ISBN 978-0-520-93282-1