Դավիթ Չոկառո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիթ Չոկարրոից)
Դավիթ Չոկառո
Ծնվել էապրիլի 5, 1980(1980-04-05) (43 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունբեյսբոլիստ, դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Դավիթ Չոկառո (իսպ.՝ David Chocarro, ապրիլի 5, 1980(1980-04-05), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասան և մոդել, բեյսբոլի նախկին խաղացող։

Դավթի կարիերան որպես դերասան և մոդել սկսվել է 22 տարեկան հասակում, երբ նա խաղացել է մի աննշան դեր Kiebre հեռուստասերիալում։ Որից հետո նա դառնում է Արգենտինայի առավել հեռուստաէկրաններում, գովազդային հոլովակներում և թերթերում երևացողը։ Իր տաղանդի շնորհիվ նա դարձավ առավել պահանջվողը մեքսիկական հեռուստասերիալների, հեռուստանովելների շուկայում և նա ստացավ դեր «Պելլսի հաջողակ սենյորաները» սերիալում։

Նաև հարկ է նշել, որ Դավիթը գլխավոր դեմք է եղել բազմազգ գովազդային ընկերություններում, ինչպես նաև զարգացել է, ինչպես բեյսբոլի խաղացող։ 1998 թվականին նա սկսեց համագործակցել քույր ընկերության հետ «Նյու Յորք Յարկիզ» Վենեսուելայում։

Մոդել է եղել շատ ապրանքանիշերում, ինչպիսինն է Gatorade, Panasonic: 2007 թվականին Չիկարրոն ներկայացրել է «Cosmopolitan Cosmo» թերթը։ 2008 թվականին նա աշխատել է մի ծրագրում, որի անունն է Spa de Hombres, Utilísima ալիքի եթերում, որը ցուցադրվել է ամբողջ Լատինական Ամերիկայում։

Այժմ Դավիթը սերտորեն համագործակցում է Տելեմունդո հեռուստաընկերության հետ, որտեղ նա 2010 թվականից սկսեց աշխատել դրամաների արտադրություններում, ինչպիսինն է «Քեզ հետևում են», որը ցուցադրվել է նաև Հայաստանում Շանթ ՀԸ։ 2012 թվականին Դավիթը դեր է ստանում El Rostro de la Venganza (Վրեժի դեմքը), հեռուստասերիալում, որը նույնպես ցուցադրվել է Հայաստանում Շանթ ՀԸ։ Որտեղ նա խաղացել է Դիեգո Մերկադերայի դերը։ Այդ հեռուստասերիալում բացի Դավիթից նաև ներգրաված էին այնպիսի դերասաններ ինչպիսինն է՝ Իվան Սանչեզը, Մարիցա Ռոդրիգեսը, Էլիզաբեթ Գութիերեզը, Սաուլ Լիցասոն, Մարլենե Ֆավելան, Սինտիա Օլավարրիոն և ուրիշներ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. — Վրեժի դեմքը(սերիալ) … Դիեգո Մերսադեր-Շանթ ՀԸ
  • 2011 — Հարևան Տունը / La casa de al lado (սերիալ) … Ադոլֆո Ակոստա — Իսմաել Մորա
  • 2010 — Ավրորա/ Aurora(սերիալ) … Քրիստիան Սանտանա-Շանթ ՀԸ
  • 2010 — Քեզ հետևում են / Alguien te mira(սերիալ) … Բենյամին Մորանդե-Շանթ ՀԸ
  • 2009 — … Պելլսի հաջողակ սենյորաները / Los exitosos Pérez (սերիալ) … Նաչո
  • 2007 — … Համարյա հրեշտակներ / Casi ángeles (սերիալ) … Մատտ
  • 2004−2005 Ֆլորիսիենտա/ Floricienta(սերիալ)
  • 2002 — Կիեբրե (ալիք) … Notero 1