Մարլենե Ֆավելա
![]() իսպ.՝ Marlene Favela | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սանտիագո Պապասկիարո, Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Էուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | George Seely? |
Սիլվիա Մարլենե Ֆավելա Մերասը (իսպ.՝ Silvia Marlene Favela Meraz, օգոստոսի 5, 1977[1], Սանտիագո Պապասկիարո, Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և մոդել[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարլենե Ֆավելան ունի իսպանական, լիբանական, մեքսիկական ծագում։ Մարլենեն մանկուց ցանկացել է լինել հանրահայտ, բայց նրա ճանապարհը այդքան էլ հեշտ չի եղել։ Նա տեղափոխվել է Մեխիկո, որպեսզի սովորի իրավագիտություն։ Պատահաբար ծանոթանալով մի պրոդյուսերի հետ, 5 տարի աշխատում է ֆոտոմոդել։ Որից հետո նրան նկատում են նաև «տելեվիսա»ի մարդիկ և Մարլենեն ստանում է կրթաթոշակ սովորելու թատերական դպրոցում(որպես դերասան)։
Առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն Մարլենեն կատարել է Camaron que se duerme» ծրագրում և միաժամանակ նկարահանվել է հեռուստասերիալային դերերում։ Ամեն ինչ փոխվում է երբ 2002 թվականին Մարլենեն ստանում է տելենովել «Վայրի կատուն»։ Սկզբում դերասանուհին պետք է լիներ Ալիսիա Մաչադոն, իսկ Մարլենեն ընդամենը փոխարինող է եղել։ Մարլենեն նույնիսկ չի երազել այդպիսի պտույտի, դա նրա համար եղավ, անսպասելիություն։ Մարլենեն նաև մասնակցել է թատերաբեմում, այնպիսի գլխավոր անձերի հետ, ինչպիսինն է Էլենա Ռոխոն և Խուլիո Ալեմանը։ Բացի դրանին Մարլենեն հասցրեց, աշխատել «Meridiano X» սպորտային ծրագրի հաղորդավարուհի։
Հիվանդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 27-ին 2012 թվականին, Մայամիում Մարլենե Ֆավելան ստացավ ինսուլտ (ուղեղի կաթված)։
Մարլենեն այդ ժամանակ տանն էր, երբ զգաց ձեռքերի ծակոց, սրտխարնոց և գլխապտույտ, դրա համար նրան միանգամից տարան հիվանդանոց։ Մարլենեն մտածել է, որ նա երևի թունավորվել է ուտելով ծովամթերքներ, բայց պարզվեց նրա մոտ ինսուլտ է։ Մարլենեին վիրահատել են գլխուղեղը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարլենեի համար ամենակարևորը դա նրա ընտանիքն է։
Քույրեր և եղբայրներ։ Լաուրա Դել Կարմեն (ծնվ. 1970 թ.), Մաբել (ծնվ. 1971), Ալան (մահացել է ), Դեբորա (ծնվ.. 1991)[3]
2009 թվականից մինչև 2010 թվականը նա հանդիպում էր բռնցքամարտիկ Խորխե Կարխմաչիի հետ[4]:2012 թվականից իսրաելական մոդել Գայ Դավիդյանի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 — Մարիա Խոսե (իսպ. María José) — Դեբորա
- 1997 — Մարիա Իզաբել (իսպ. María Isabel) — Պատրիսիա
- 1999 —Հանուն սիրո (իսպ. Por tu amor) — Մոնիկա
- 1999 —Դժողքը դրախտում (իսպ. Infierno en el paraíso) — Պատրիսիա
- 1999 — Մանկական երազանք (իսպ. DKDA: Sueños de juventud) — Ջինա
- 1999 — Խաբուսիկ կանայք (իսպ. Mujeres engañadas) — Լետիսիա
- 2000 —Լողափի տունը (իսպ. La casa en la playa) — Մալենա Նունյեզ
- 2000 —Դեմքի Հրեշտակը (իսպ. Carita de ángel) — Էմբեր Ֆերեր
- 2001 — Չարագործը (իսպ. La intrusa) — Գվադելուպե Ռոսազ
- 2001 — Սուրբ ծնունդ, առանց ավարտի (իսպ. Navidad sin fin) — Չուգուիս
- 2002 — Ատելության և սիրո արանքում (իսպ. Entre el amor y el odio) — Սեսիլիա Ամարալ
- 2002 — Վայրի կատուն (իսպ. Gata salvaje) — Ռոզաուրա Ռիոզ
- 2003 — Հարստնացուի ծածկոցը (իսպ. Velo de novia) — Անխելա Վիլասեոր
- 2004 — Ռուբի (իսպ. Rubí) — Սոնյա Չխավարիա Գոնսալեզ
- 2005 — Ընդդեմ ճակատագրի (իսպ. Contra viento y marea) —Նատալիա Ռիոս
- 2006 — Տգեղ աղջիկը (իսպ. Ugly Betty) — Եվաի քույրը
- 2007 — Զոռո, թուր և վարդ (իսպ. El Zorro, la espada y la rosa) — Էսմերալդա Սանչես Դե Մոնկադա
- 2007 — Սեր, առանց քսուկների (իսպ. Amor sin maquillaje) — Խոսեֆինա Կորդենաս
- 2008 — Գնդակով խաղ (իսպ. Playball) — Էլենա
- 2011 — Կրքով լի սիրտը (իսպ. Corazón apasionado) — Պատրիսիա Կամպոս Միրանդա
- 2011 — Դել Մոնտեի ժառանգները (իսպ.. Los herederos del Monte) — Պաուլա Դել Մոնտե
- 2012 — Վրեժի դեմքը (իսպ. El rostro de la venganza) — Ալիսիա Ֆեռեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Биография Марлене Фавела на IMBD
- ↑ «Марлене Фавела на Teleno Amor». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Марлене Фавела и Гай Давидян
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարլենե Ֆավելան КиноПоиск.ru կայքում
- Ֆավելան Թվիթթերում
- Մարլենե Ֆավելան Мундо Латино-յում Արխիվացված 2020-10-31 Wayback Machine
- Մարլենե Ֆավելայի պաշտոնական կայքը
- Մարլենե Ֆավելան Listal-ում Արխիվացված 2015-12-10 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլենե Ֆավելա» հոդվածին։ |
|