Դավիթ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ավանեսյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 15, 1988(1988-08-15) (35 տարեկան)
ԾննդավայրՊյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Դավիթ Ավանեսյան (օգոստոսի 15, 1988(1988-08-15), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիսամիջին քաշային կարգում ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2015-2017)։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթը նորամուտը նշել է 2009 թվականին։

2015 թվականի նոյեմբերի 7-ին հաղթեց վենեսուելացի բռնցքամարտիկ Չառլի Նավառոյին տեխնիկական նոկաուտով 9-րդ ռաունդում և նվաճեց կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[1]։

2016 թվականի նոյեմբերի 7-ին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) Դավիթ Ավանեսյանին հայտարարել էր կիսամիջին քաշային կարգում WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու հաղթող (մինչ այդ նա ուներ WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը)։ Այդ գոտու տերը եղել է Կիտ Թուրմանը, որն այժմ WBA Super վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու տիրակալն է։

Ռեկորդ Ամսաթիվ Մրցակից Մենամարտի վայրը Արդյունք Մեկնաբանություններ
23-3-1 2018 թվականի փետրվարի 16 Լիտվա Լիտվա, Էդիգիուս Կավալյաուսկաս (18-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ռինո, Նևադա TKO 6 (10), 1:55 NABF վարկածով չեմպիոնական տիտղոսի համար մենամարտ կիսամիջին քաշային կարգում (1-ին Կավալիաուսկասի պաշտպանություն)։

23-2-1 2017 թվականի դեկտեմբերի 9 Կամերուն Կամերուն, ՍերԺ Ամբոնո (6-4) Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Բրիստոլ, PTS (8) Ամբոնոն նոկդաունում 1-ին և 7-րդ ռաունդներում։ Հաշիվը՝ 79-72:
22-2-1 2017 թվականի փետրվարի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լամոնտ Փիթերսոն (34-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ցինցինատի, Օհայո UD (12) Կորցրել է կիսամիջին քաշային կարգում (Ավանեսյանի 2-րդ պաշտպանությունը) աշխարհի սովորական չեմպիոնի տիտղոսը։
22-1-1 2016 թվականի մայիսի 28 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Շեյն Մոսլի (49-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Գլենդել, Արիզոնա UD (12) Պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Դատավորների հաշիվը՝ 114-113, 117-110, 117-110:
21-1-1 2015 թվականինոյեմբերի 7 Վենեսուելա Վենեսուելա, Չարլի Նավարո (25-7-0) Մոնակո Մոնակո, Մոնտե Կառլո TKO 9 (12), 1:50 Նվաճել է կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

20-1-1 2015 թվականի հունիսի 27 Իռլանդիա Իռլանդիա, Դին Բարն (17-4-2) Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն,Բլեքփուլ, Լանկաշիր TKO 6 (8), 0:41

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Давид Аванесян завоевал временный титул WBA в полусреднем весе (+ видео)». AllBoxing.Ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]