Դասականների ծառուղի
| 47°1′32.23″N 28°49′38.68″E / 47.0256194°N 28.8274111°E | |
![]() | |
![]() |
Դասականների ծառուղի, քանդակների համալիր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի «Շտեֆան չել Մարե» զբոոսայգում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառուղու երկու կողմերով ողորկված կարմիր գրանիտե պատվանդաններին կանգնեցված են Մոլդովայի գրողների և հասարակական-քաղաքական գործիչների բրոնզե կիսանդրիներ։ Դասականների ծառուղին հատում է զբոսայգու կենտրոնը, որտեղ գրանիտե շարքում կանգնեցված է Ալեքսանդր Պուշկինի բրոնզե կիսանդրին (1885)՝ քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի աշխատանքը։ Ծառուղին կառուցապատվել է 1958 թվականին և այդ ժամանակվանից դարձել է քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի հանգստի վայրը։ Սկզբում ծառուղին կազմված էր 12 կիսանդրիներից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, սկսեց լրացվել մոլդովական մշակույթի գործիչների և ռումինական պոետների և գրողների կիսանդրիներով, որոնց գործունեությունը չէր ողջունվում սովետական շրջանում։
2018 թվականի մայիսի սկզբի դրությամբ Դասականների ծառուղում տեղադրվել է 29 կիսանդրի[1]։
Հուշարձանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կիսանդրի | Կանգնեցման ժամանակը | Քանդակագործ | Պատկեր |
|---|---|---|---|
| Վասիլե Ալեքսանդրի | 1957 | Լազար Դուբինովսկի | |
| Թեոդոր Արգեզի | 1995 | Դմիտրի Վերդյանու | |
| Գեորգե Ասաքի | 1957 | Լազար Դուբինովսկի | |
| Ջորջե Բակովիա | 2001 | Միլիցա Պետրուշկու | |
| Լուչիան Բլագա | 1992 | Ալեքսանդր Պիկունով-Տիրցեու | |
| Օկտավիան Գոգա | 2000 | Կորնել Մեդրիա | |
| Ակեքսանդրու Դոնիչ | 1957 | Իոսիֆ Կեպտենարու | |
| Նիկոլայե Յորգա | 1990-е | Միխաիլ Եկոբիչ | |
| Դիմիտրիե Կանտեմիր | 1957 | Ն. Գորենիշև | |
| Միհայիլ Կոգըլնիչեանու | |||
| Ջորջե Սեբաստիանի Կոշբուկ | 1996 | Կոնստանտին Պոպովիչ | |
| Ջորջե Կելինեսկու | 1997 | Սերգեյ Գանենկո | |
| Իոն Կրյանգե | 1957 | Լև Ավերբուխ | |
| Ալեքսեյ Մատեևիչ | 1990 | Դմիտրի Ռուսու-Սկվորցով | |
| Նիկոլայ Սպաֆարի | 1957 | Լև Ազերբուխ | |
| Կոստակե Նեգրուցի | 1957 | Լազար Դուբինովսկի և Ալեքսանդր Մայկո | |
| Ալեկու Ռուսո | 1957 | Վ. Լարչենկո | |
| Միհայիլ Սադովյանու | 1990-е | հեղինակների կոլեկտիվ | |
| Կոնստանտին Ստամատի | 1957 | Լեոնիդ Ֆիտով | |
| Կոնստանտին Ստերե | 1991 | Գ. Դուբրովին | |
| Նիկիտա Ստենեսկու | 1990-е | հեղինակների կոլեկտիվ | |
| Ալեքսանդրու Հաժդեու | 1957 | Վ. Կրակովյակ | |
| Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու | 1957 | Իոսիֆ Կեպտենարու | |
| Միրչա Էլիադե | 1997 | Վասիլի Գոլյա | |
| Միհայ Էմինեսկու | 1957 | Լազար Դուբինովսկի | |
| Գրիգորե Վիերու | 2010 | Վիկտոր Մակովեյ, Ռուսլան Տիխոնչուկ | |
| Ադրիան Պեունեսկու | 2011[2] | Ռոմի Ադամ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятники Молдавии. — Кишинёв, 1969. — С. 10.
- Исторические и культурные памятники Республики Молдова = Monumente de istorie şi cultură din Republica Moldova. — Кишинёв, 1994. — С. 83.
- Кишинёв. Энциклопедия = Chişinău, Enciclopedie. — Кишинёв, 1997. — С. 34.

