Դաննի Մակելի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 1983 (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դաննի Դեսմոնդ Մակելի (հոլ.՝ Danny Desmond Makkelie, հունվարի 28, 1983, Վիլլեմստադ, Նիդերլանդական Անտիլներ, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի ֆուտբոլային մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաննի Մակելին առաջին անգամ մրցավարական սուլիչը վերցրել է 10 տարեկանում, երբ սպասարկել է դպրոցական թիմերի հանդիպումը։ 16 տարեկանում դարձել է Հոլանդիայի սիրողական ֆուտբոլի միության որակավորված մրցավար։ 2005 թվականի դեկտեմբերին՝ 22 տարեկան հասակում, Դաննին պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է «Ֆորտունա Սիտտարդ» - «Սթորմֆոգելս Թելսթար» առաջին դիվիզիոնում կայացած խաղում։ 2009 թվականի նոյեմբերին 26 տարեկանում նա իր նորամուտն է նշել Էրեդիվիզիում «Հերակլես Ալմելո» - «Սպարտա Ռոտերդամ» խաղում։ 2010 թվականի մայիսին Մակելին 27 տարեկան հասակում տեղափոխվել է մրցավարական գիլդիայի բարձրագույն ցուցակ, ինչը նրան դարձրել է ամենաերիտասարդ մրցավարը, ով նման բարձր մակարդակի է հասել Նիդերլանդներում։
Բացի մրցավարությունից, նա աշխատում է որպես Ռոտերդամի ոստիկանության տեսուչ և Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մրցավարության զարգացման համակարգող։ Մակելին ՖԻՖԱ-ի մրցավարն է 2011 թվականից[1]։ Նա աշխատել է մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակչում։ 2020 թվականի օգոստոսի 18-ին ՈՒԵՖԱ-ն 37-ամյա Մակելիին նշանակեց «Սևիլյայի» և Միլանի «Ինտերի» միջև Եվրոպայի լիգայի 2020 թվականի եզրափակչի մրցավար[2]։ Ավելի վաղ նա մրցավարի օգնականն էր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2018 թվականի եզրափակչում։ Նա նաև դատեց կիսաեզրափակիչը բրազիլական «Պալմեյրասի» և Մեքսիկական ՈՒԱՆԼ-ի միջև Կատարում կայացած 2020 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում[3]։

2021 թվականին կայացած Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համար ՈՒԵՖԱ-ն ընտրվել է որպես 19 գլխավոր մրցավարներից մեկը և 2021 թվականի հունիսի 11-ին բացման հանդիպում է անցկացրել Թուրքիայի և Իտալիայի հավաքականների միջև[4][5]։ 2021 թվականի հուլիսի 7-ին դատեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Դանիա-Անգլիա հանդիպումը։ Լրացուցիչ ժամանակում բավական վիճահարույց 11 մետրանոց նշանակեց դանիացիների դարպասը, որն էլ հանգեցրեց Անգլիայի հավաքականի հաղթանակին 2:1 հաշվով։
2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։
Աշխարհի առաջնություն 2022 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուլ | Ամսաթիվ | Վայր | Թիմ 1 | Команда 2 | Արդյունքներ | Դեղին Քարտ | Կարմի Քարտ | Պենալտի |
---|---|---|---|---|---|---|---|---|
Խմբային փուլ | 2022 թվականի նոյեմբերի 27 | Էլ Բայթ, ք, էլ Հաուր | ![]() |
![]() |
1:1 (0:0) | 1 - 3 | 0 - 0 | 0 - 0 |
Խմբային փուլ | 2022 թվականի նոյեմբերի 30 | Մարզադաշտ 974, ք․ Դոհա | ![]() |
![]() |
0:2 (0:0) | 1 - 1 | 0 - 0 | 0 - ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ WorldReferees. Biography of Danny Makkelie Արխիվացված 2018-03-13 Wayback Machine.
- ↑ «Referee team appointed for UEFA Europa League final». UEFA Official Site. 2020 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «FIFA Club World Cup Qatar 2020». FIFA Official Site. 2021 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Маккели не должен был судить матч Финляндия — Россия. Почему голландца назначили на матч в Петербурге?
- ↑ «UEFA EURO 2020 Schiedsrichter und Schiedsrichterassisstenten» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на worldreferee(անգլ.)
- Профиль на transfermarkt(անգլ.)
- Официальный сайт(նիդեր.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաննի Մակելի» հոդվածին։ |
|