Jump to content

Դանիիլ Դուբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիել Դուբովից)
Դանիիլ Դուբով
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1996(1996-04-18)[1][2][3] (29 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան[4][5][6]
Բնակության վայրՄոսկվա[7]
Կոչումգրոսմայստեր[8], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ[9]
Ներկայիս վարկանիշ2707
ՖԻԴԵ համար24126055
365chessDaniil_Dubov
Chesstempo համար54383
ICCF համար54383
Մարզական ակումբՎերդեր Բրեմեն և SK Turm Emsdetten?
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
 Daniil Dubov Վիքիպահեստում

Դանիիլ Դիմիտրիևիչ Դուբով (ռուս.՝ Даниил Дмитриевич Дубов, ապրիլի 18, 1996(1996-04-18)[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[4][5][6]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2011)[10], արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2018): ՖԻԴԵ-ի պատվավոր անդամ Էդուարդ Դուբովի թոռն է։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից միջազգային վարպետ է։ Ռուսաստանի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի չեմպիոն է։ Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ է։ 2009 թվականին Կիրիշիում տեղի ունեցած «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթողն է։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2009 թվականին հաղթեց մինչև 16 տարեկանների պատանեկան օլիմպիադան։ 2012 թվականին երկրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում, որն անցկացվում էր Տյումենում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։ 2013 թվականին մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը։ Առաջին շրջանում վստահորեն հաղթեց Սերգեյ Ֆեդորչուկին (2 — 0): Երկրորդ շրջանում Դանիիլին սպասվում էր խաղ՝ գավաթի համար պայքարող Ռուսլան Պոնոմարյովի հետ։ Դա ողջ մրցաշարի ամենաինտրիգային խաղերից մեկն էր, քանի որ միայն «Մահվան» պարտիայից հետո աշխարհն իմացավ, թե ով է հաղթել։ Հաղթողը հենց Դանիիլն էր (5 — 4): Երրորդ շրջանում Դանիիլը պարտվեց Անտոն Կորոբովին (1½ — 2½)՝ այդպիսով դուրս մնալով մրցաշարից։

Բլից շախմատի աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվում էր Դոհայում 2016 թվականի դեկտեմբերի 29-30-ը, Դանիիլն զբաղեցրեց 3-րդ տեղը[11]։

2017 թվականին հաղթեց շախմատի Ռուսաստանի բարձրագույն լիգան, որն անց էր կացվում Սոչիում, և իրավունք ստացավ խաղալու սուպեր եզրափակչում։

2017 թվականին շախմատի աշխարհի գավաթի ժամանակ հասավ մինչև 1/8՝ հաղթելով Դանիել Ֆրիդմանին (3½ — 2½), Սերգեյ Կարյակինին (1½ — 1), Վլադիսլավ Արտյոմևին (1½ — 1): 1/8-ում պարտվեց ապագա հաղթող Լևոն Արոնյանին (1 — 1½):

Այդ նույն տարվա դեկտեմբերին երրորդ տեղը գրավեց շախմատի Ռուսաստանի սուպեր եզրափակչի առաջնությունում։

2018 թվականի արագ շախմատի[12] աշխարհի չեմպիոնն է։

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2006 Դագոմիս Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն 3
Հերցեգ Նովի Մինչև 10 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն 7 2 0 7՝ 9-ից 3
2008 Հերցեգ Նովի Մինչև 12 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի առաջնություն 7 1 1 7½՝ 9-ից 2
2009 Դագոմիս Մինչև 16 տարեկան պատանիների շախմատի Ռուսաստանի առաջնություն 4 0 5 6½՝ 9-ից 2
Կիրիշի Աշխարհի պատանի աստղեր 5 1 5 7½՝ 11-ից 1
2010 Վորոնեժ Վորոնեժ-օփեն 4 1 4 6՝ 9-ից 1
2011 Մոսկվա «Աէրոֆլոտ-օփեն» Ա 1 0 8 5՝ 9-ից
Ֆրանսիա Եվրոպայի առաջնություն 4 3 4 6՝ 11-ից
2012 Տյումեն Ռուսաստանի առաջնություն 5 5 1 5½՝ 11-ից 2
2016 Դոհա Բլից շախմատի աշխարհի առաջնություն 10 2 9 14½՝ 21-ից 3
2017 Սոչի Բարձրագույն լիգա 4 0 5 6½՝ 9-ից 1
2017 Թբիլիսի Աշխարհի գավաթ 1/8
2017 Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի առաջնության սուպեր եզրափակիչ 4 2 5 6½՝ 11-ից 3
2018 Սանկտ Պետերբուրգ Արագ շախմատի աշխարհի առաջնություն 7 0 8 11՝ 15-ից 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[13]

There was a problem during the HTTP request: 503 Service Unavailable

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.chess.com/blog/gludug/top-100-juniors-chess-player-july-2014
  2. 2,0 2,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=343
  3. 3,0 3,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=339
  4. 4,0 4,1 4,2 http://www.chessblog.com/2011/12/sunday-chess-interview-with-talented-14.html
  5. 5,0 5,1 5,2 http://chess-results.com/tnr159901.aspx?lan=1
  6. 6,0 6,1 6,2 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=24126055
  7. https://www.spiegel.de/sport/daniil-dubow-die-einzige-moeglichkeit-etwas-in-russland-zu-aendern-ist-eine-revolution-a-1b7084db-c947-4687-8f0c-e5410d12750e
  8. FIDE Ratings and Statistics
  9. https://en.chessbase.com/post/daniil-dubov-grandmaster-at-fourteen
  10. «Russian Chess Federation (Российская шахматная федерация) — Поздравляем с присвоением званий!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  11. Final Ranking after 21 Rounds Արխիվացված 2016-12-29 Wayback Machine FIDE World Chess Rapid & Blitz Championships Doha 2016
  12. «King Salman World Rapid Championship 2018 Open» (անգլերեն). Chess-Results. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Դուբով» հոդվածին։