Դանիելա Գոդրովա
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Դանիելա Գոդրովա չեխ․՝ Daniela Hodrová | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1946[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 2024[5][6][7] (78 տարեկան) |
Վախճանի վայր | , Պրահա, Չեխիա[7] |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, գրական տեսաբան, թարգմանչուհի, գրականության պատմաբան և գրականագետ |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[8] և գիտությունների դոկտոր[8] |
Պարգևներ |
Դանիելա Գոդրովա (չեխ․՝ Daniela Hodrová, հուլիսի 5, 1946[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3][4] - օգոստոսի 31, 2024[5][6][7], , Պրահա, Չեխիա[7]), չեխ գրող, բանասեր-տեսաբան, չեխական, ռուսական ու ռոմանական գրականության պատմաբան, համեմատական գրականագիտության մասնագետ։ 2012 թվականին արժանացել է Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակի[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիելա Գոդրովան ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին[10] Պրահայում, դերասանի ընտանիքում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը, դիպլոմային աշխատանքը գրել է Անդրեյ Բելիի ստեղծագործության վերաբերյալ։ Որպես խմբագիր աշխատել է Օդեոն մայրաքաղաքային հրատարակչությունում (1972-1975)։ 1975 թվականից աշխատել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտում։ Պաշտպանել է ատենախոսություն ռուսական հին վեպի թեմայով (1977), թարգմանել է Միխայիլ Բախտինի ստեղծագործությունները, հրատարակել է մի քանի մենագրություններ ժամանակակից վեպի մասին («Վեպի որոնումներով», 1989, և այլն)։
Սկսել է արձակ ստեղծագործել 1970-ական թվականների վերջին, բայց ստեղծագործությունը տպագրել հաջողվել է միայն թավշե հեղափոխությունից հետո։
Դանիելա Գոդրովայի ամուսինն է գրող Կարել Միլոտան (1937-2002)։
Դանիելա Գոդրովան մահացել է 2024 թվականի օգոստոսի 30-ին[11][12]։
Դանիելա Գոդրովայի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ Նրան շնորհվել է Գրականության ոլորտում պետական մրցանակ (2011), Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ (2012)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու դեմքով/ Podobojí, Severočeské nakladatelství, 1991
- Տիկնիկներ/ Kukly, Práce, 1991
- Թետա/ Théta, Československý spisovatel, 1991
- Město vidím..., Euroslavica, 1992 (Պրահայի գրական ուղեցույց)
- Perunův den, Hynek, 1994
- Ztracené děti, Hynek, 1997
- Տանջանքների քաղաքը/ Trýznivé město, Hynek, 1999 (վիպական եռագրություն՝ Երկու դեմքով, Տիկնիկներ, Թետա)
- Komedie, Torst, 2003
- Citlivé město, Akropolis, 2006
- Vyvolávání, Malvern, 2010
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hledání románu, Československý spisovatel, 1989
- Román zasvěcení, H+H, 1993
- Místa s tajemstvím, Koniasch Latin Press, 1994
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky (չեխերեն) — ČTK, 2024. — ISSN 1213-5003
- ↑ 6,0 6,1 6,2 death notice (չեխերեն)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Jedličková A. Daniela Hodrová (5. 7. 1946 – 31. 8. 2024) (չեխերեն) — Ústav pro českou literaturu AV ČR, 2024.
- ↑ 8,0 8,1 Živa (չեխերեն) — Academia, 1853. — Iss. 4/2022. — ISSN 0044-4812
- ↑ «Franz Kafka Prize goes to Czech writer Daniela Hodrová». literalab. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Daniela HODROVÁ». Czech Literature Portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky». Deník N (չեխերեն). 2024-09-01. Վերցված է 2024-09-02-ին.
- ↑ «Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky | ČeskéNoviny.cz». www.ceskenoviny.cz (չեխերեն). Վերցված է 2024-09-02-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Car A. O prozie Danieli Hodrovej. Kraków։ Wydawn. Uniw. Jagiellońskiego, 2003
- Georghe M.E. Boundaries in motion։ Christian initiation and literary discourse in Vasile Andru's and Daniela Hodrová's fiction. Olomouc։ Palacký University, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրությունը, մատենագրությունը Չեխական գրականության բառարանում (չեխ.)
|