Թավշյա հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թավշե հեղափոխությունից)
«Թավշյա հեղափոխություն»
«Նուրբ հեղափոխություն»
չեխ․՝ sametová revoluce
սլովակ.՝ nežná revolúcia
ԵրկիրՉեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ամսաթիվ1989 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր
ՊատճառՀանրության կողմից ՉԿԿ ռեժիմի մերժում
Հիմնական նպատակՉԿԿ ռեժիմի տապալում
ԱրդյունքԿոմունիստական կուսակցության լուծարում
Մասնակիցների քանակ10 հազարից (17 նոյեմբերի 1989, Պրահա) մինչև 300 հազար (26 նոյեմբերի 1989, Պրահա)
ԿողմերԱզգային միլիցիա, Ազգային անվտանգության կորպուս (17 նոյեմբերի 1989)
Զոհերավելի քան 500 (17 նոյեմբերի 1989)


Թավշյա հեղափոխություն (չեխ․՝ sametová revoluce, սլովակ.՝ nežná revolúcia), ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը։ Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները։ Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության[1]։

1989 թվականի նոյեմբերի 17-ին (Ուսանողի միջազգային օր) ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցը Պրահայում[2]։ Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը։ Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը։ Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն։ Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին։ Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին։

Ի պատասխան Վարշավյան պակտի երկրների կառավարությունների դեմ աճող փողոցային պայքարի աճին, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ հրաժարվում է երկրում միակուսակցական համակարգից։ Երկու օր անց օրենսդրորեն ֆորմալ սահմանադրությունից հանվեցին այն կետերը, որոնք կոմունիստներին տալիս էին մենիշխանություն։ Դեկտեմբերի սկզբին փշալարերը և այլ ենթակառուցվածները հեռացվեցին Արևմտյան Գերմանիայի և Ավստրիայի սահմանից։ Դեկտեմբերի 10-ին նախագահ Գուստավ Հուսակը հատատեց 1948 թվականից հետո Չեխոսլովակիայի առաջին հիմնականում ոչ կոմունիստների բաղկացած կառավարությունը և հրաժարական տվեց։ Ալեքսանդր Դուբչեկը ընտրվեց ֆեդերալ կառավարության խոսնակ և Վացլավ Հավելը 1989 թվականի դեկտեմբերի 29-ին դարձավ Չեխոսլովակիայի նախագահ։

1990 թվականի հունիսին Չեխոսլովակիայում տեղի ունեցան առաջին ժողովրդական ընտրություններըը[3] 1946 թվականից հետո։

Նախքան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը ինշխանության եկավ 1948 թվականի փետրվարի 25-ին։ Դրանից հետո պաշտոնապես ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի գործել։ Այլախոհները ստեղծեցին Երաժշտական ակումբներ և զբաղվեցին ինքնահրատարակմամբ։ Մինչև 1989 թվականի նոյեմբերի 17-ը, ժողովրդականությունը չնշվում էր իշխանության և գաղտնի ոստիկանության կողմից։ Այսպիսով ժողովրդի մեծ մասը բաց չէին կարողանում աջակցել այլախոհներին` վախենալով ազատվել աշխատանքից։ Գրողներին և կինոգործիչներին արգելվում էր իրենց գործերում քննադատել սոցիալիստական ռեժիմը։ Սև ցուցակներում էին ընդգրկվում ոչ կոմունիստների կամ նախկին գործարարների երեխաները, որոնք ունեին ընտանիքի անդամներ Արևեմուտքում, կամ աջակցել են Ալեքսանդր Դուբչեկին Պրահայի գարնան ժամանակ։ Դժվար չէր ճնշումներ գործադրել, քանի որ բոլոր դպրոցները, մեդիան և բիզնեսը պատկանում էր պետությանը։

Սև ցուցակի բնույթը զգալիորեն փոխվեց Միխայիլ Գորբաչովի Գլասնոստ (հրապարակայնություն) և Վերակառուցում քաղաքականությունների ներդրումից հետո 1985 թվականին։ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը աջակցեց Վերակառուցմանը, սակայն քիչ փոփոխություններ կատարեց։ Պրահայի գարնան մասին խոսելն արգելված էր։ Առաջին հակակառավարական ցույցերը սկսեցին 1988 թվականին և 1989 թվականին, սակայն ոստիկանության կողմից դրանք ճնշվեցին։

1980-ականների վերջին կյանքի ստանդարտների և տնտեսական վիճակի դժգոհությունները ստիպեցին իրականացնել տնտեսական բարեփոխումներ։ Քաղաքացիները սկսեցին քննադատել համակարգը ավելի բաց։ 1989 թվականի դրությամբ ինքնաբավարարված քաղաքացիները ցանկանում էին ցույց տալ, որ կապ չունեն ռեժիմի հետ։ Մեծ թվով նշանավոր գործիչներ որպես օրինակելի աշխատողներ ստորագրեցին Վացլավ Հավելին աջակցության մասին հայտարարությունը, երբ նա գտնվում էր անազատության մեջ 1989 թվականին։ Բարեփոխումների կողմնակիցները նույնպես հետևեցին այն անձնավորություններին, որոնք սատարում էին հայտարարության 1989 թվականին և պահանջում էին վերջ դնել գրաքննությանը և սկսել ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումներ[4]։

Հեղափոխության անմիջական պատճառներից էր նաև հարևան երկրներում և Չեխոսլովակիայում տեղի ունեցած զարգացումները։ Օգոստոսից սկսած Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիները գրավեցին Արևմտյան Գերմանիայի դեսպանատունը Պրահայում և պահանջեցին մուտք Արևմտյան Գերմանիա։ Նոյեմբերի 3-ի հաջորդ օրերին Արևելյան գերմանացիները Պրահայից գնացքով տեղափոխվեցին Արևմտյան Գերմանիա։ Նոյեմբերի 9-ին Բեռլինի պատն ընկավ և պատնեշը վերացավ։

Նոյեմբերի 16-ի դրությամբ Չեխոսլովակիայի հարևաններից շատերն ազատվեցին ավտորիտար իշխանություններից։ Այս ամենին Չեխոսլովակիայի քաղաքացիները հետևում էին հեռուստատեսությամբ տեղի կամ օտարերկրյա ալիքներով։ Խորհրդային Միությունը նույնպես ցանկանում էր փոխել Չեխոսլովակիայի կառավարության, չնայած չէին ցանկանում հրաժարվել Կոմունիստական ռեժիմից։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողի միջազգային օրը Սլովակիայի բարձրագույն դպրոցների և համալսարանների ուսանողները կազմակերպեցին խաղաղ ցույց Բրատիսլավայի կենտրոնում։ Սլովակիայի կոմունիստական կուսակցությունը սպասում էր բախումների և ցույցերի կազմակերպումը դիտվեց որպես խնդիր կուսակցության համար։ Զինված ուժերը պատրաստ սպասում էին ցույցից առաջ։ Վերջում սակայն ուսանողները քաղաքով անցան խաղաղ և պատվիրակություն ուղարկեցին Սլովակիայի կրթության նախարարություն` ներկայացնելու իրենց պահանջները։

Նոյեմբերի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 17-ի ուսանողների ցույցերի հուշարձան Պրահայում

Երիտասարդների սոցիալիստական միությունը (Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության թև) կազմակերպեց լայնածավալ ցույց, որպեսզի նշեն Ուսանողի միջազգային օրը և հարգեն ուսանող Յան Օպլետալի[5] նացիստական կառավարության կողմից սպանության հիսուն ամյակը[6]։

Երիտասարդ սոցիալիստների մեծ մասը դեմ էր կոմունիստական վերնախավին, սակայն վախենում էին այդ մասին բարձրաձայնել։ Այս ցույցը համարձակություն տվեց շատ ուսանողների պաշտպանել իրենց տեսակետները։ Նրանք քայլեցին դեպի Վիշեհրադ գերեզմանատուն և այցելեցին Կարել Հինեկ Մախայի շիրիմին, որից հետո պաշտոնապես քայլերթն ավարտվեց Պրահայի կենտրոնում[7]` ցույց տալով հակակոմունիստական ցուցանակներ և վանկարկումներ։

Տեղի ժամանակով 19:30-ին ցուցարարներին կանգնեցրեցին ոստիկանությունը Նարոդնի փողոցում։ Նրանք փակեցին փախուստի բոլոր ճանապարհները և գրոհեցին ուսանողների վրա։ Երբ բոլոր ցուցարարները սկսեցին ցրվել, մասնակիցներից մեկը` գաղտնի ոստիկանության գործակալ Լուդվիգ Զիֆչակը պառկեց փողոցում։ Զիֆչակը ֆիզիկական որևէ բռնության չէր ենթարկվել, նա ձևացրել էր։ Ոստիկանները նրա անվնաս մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա։

Իրադրությունը դարձավ վտանգավոր, քանի որ մասնակիցները կարծեցին, որ ուսանողը մահացել է։ Սակայն Դրահոմիրա Դրաժկան բացահայտեց, որ այս ամենը կեղծիք է։ Դրաժկան աշխատում էր քոլեջում և խոստովանեց կեղծիքի մասին որոշ մարդկանց մյուս օրը, ներառյալ լրագրող Պետր Ուհլի կնոջը, ով Ժողովրդական ռադիոյի թղթակից էր։

Այս իրադարձությունը միավորեց ժողովրդին և վերաճեց հողափոխության։ Նույն երեկոյան ուսանողները և թատրոնի դերասանները համաձայնեցին գնալ պայքարի։

Նոյեմբերի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ուսանողներ այցելեցին վարչապետ Լադիսլավ Ադամեցին իր նրա առանձնատանը և բացատրեցին նրան, թե ինչ է տեղի ունեցել Նարոդնի փողոցում։ Ռեալիստիկ թատրոնը հայտարարեց գործադուլի մասին և մյուս թատրոնները արագորեն միացան։ Թատրոնները բացեցին իրենց դռները հանրային քննարկումների համար։

Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ Պրահայի ուսանողները հայտարարեցին դասադուլ։ Այս դասադուլին միացան Չեխոսլովակիայի շատ համալսարանների ուսանողներ։ Պրահայի թատրոնների աշխատակիցները և դերասանները սատարեցին գործադուլին։ Ուսանողները և թատերական գործիչները կոչ արեցին համընդհանուր գործադուլի նոյեմբերի 27-ին։

Պատրաստվեցին ձեռագործ պաստառներ։ Քանի որ ամբողջ լրատվական դաշտը (ռադիո, հեռուստատեսություն և մամուլ) ուղղակիորեն վերահսկվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, սա հաղորդագրություն հղելու միակ միջոցն էր։

Երեկոյան Ազատ Եվրոպա ռադիոն հայտարարեց, որ մեկ ուսանող (անունը Մարտին Շմիդ) սպանվել է ոստիկանության կողմից նախորդ օրվա ցույցի ժամանակ։ Չնայած տեղեկատվությունը չէր համապատասխանում իրականությունը, այն առաջացրեց ճգնաժամ և ստիպեց շատ քաղաքացիների միանալ ցույցերին[6]։

Նոյեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավշյա հեղափոխության հուշակոթողը Բրատիսլավայում (Námestie SNP), Սլովակիա:

Բրատիսլավայի, Բռնոյի, Օստրավայի և այլ քաղաքների թատրոններ հայտարարեցին գործադուլ։ Դերասանական և գրական միությունները որպես կազմակերպություններ միացան գործադուլին։

Քաղաքացիական միավորման անդամները հանդիպեցին վարչապետին, ում վարչապետը ասաց, որ ինքը ցանկացել է երկու անգամ հրաժարական տալ, սակայն իրեն մերժել են, նա ցանկանում է, որպեսզի զանգվածային ցույցերը մեծանան Արևելյան Գերմանիայի պես։ Նա խնդրեց որ զոհերի քանակը լինի նվազագույնը։

Մոտ 500 սլովակ արվեստագետներ, գիտնականներ և առաջնորդներ հանդիպեցին Բարտիսլավայում Արվեստի ֆորումում։ Նրանք քննադատեցին բռնությունները ընդդեմ ուսանողների, որը տեղի ունեցավ Պրագայում նոյեմբերի 17-ին և ձևավորեցին Հանրությունը ընդդեմ բռնությունների հասարակական կազմակերպությունը, որը դարձավ Սլովակիայում ընդդիմադիր շարժման հիմնական ուժը։ Նրա հիմնադիր անդամներից էին Միլան Կնաժկոն, Յան Բուդայը և ուրիշներ։

Պրագայի թատրոնի դերասանները և և հանդիսատեսը Վացլավ Հավելի հետ միասին հիմնադրեցին Քաղաքացիական ֆորումը (Občanské fórum — հավասարազոր էր Սլովակիայի Հանրությունը ընդդեմ բռնությունների կազմակերպությանը), որպես զանգվածային քաղաքացիական շարժում բարեփոխումների համար։ Նրանք պահանջեցին կառավարությանը զերծ մնալ բռնություններից և ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Ուսանողները շարունակեցին դասադուլը։ Հեռուսատեսությամբ կառավարության պաշտոնյաները կոչ արեցին քաղաղության և քաղաքին վերադառնալ բնականոն գործընթացին։ Մարտին Շմիդը հեռուսատեսությամբ իր հարցազրույցում ասաց, որ ոչ ոք չի սպանվել և պետք չէ հավատալ ասեկոսեներին։

Ժողովրդական շարժման առաջնորդները առաջ քաշեցին մի շարք պահանջներ, այդ թվում կառավարության հրաժարականը, նոր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը չի ներառի ներկայիս կառավարության անդամներին[8]։

Նոյեմբերի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վացլավի հուշարձան

Ուսանողները և թատրոնը շարունակեցին դասադուլները և գործադուլները։ Ոստիկանությունը կանգնեցրեց ցույցերը Պրագայի ամրոցի մոտ, որտեղ ցանկանում էին մուտք գործել գործադուլավար թատերական գործիչները[6]։

Քաղաքացիական ֆորումը ոչ պաշտոնական բանակցություններ սկսեց Ադամեցի հետ առանց Հավելի։ Ադամեցը սատարում էր ուսանողների պահանջներին։ Այնուամենայնիվ նա կառավարության հատուկ նիստ չգումարեց այդ օրը։ Կառավարությունը ցուցարարների պահանջով որևէ որոշում չնդունեց։

Քաղաքացիական ֆորումը ավելացրեց ևս մեկ պահանջ. հեռացնել սահմանադրությունից Կոմունիստական կուսակցության առավելությունները։ Ոչ կոմունիստական թերթերը հրատարակեցին տեղեկատվություն, որը հակասում էին կոմունիստական պարզաբանումներին։ Սա առաջին զանգվածային ցույցն էր Պրահայում (100,000 մարդ) և առաջին անգամ ցույցեր տեղի ունեցան Բրատիսլավայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «RP's History Online - Velvet Revolution». Archiv.radio.cz. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  2. «Velvet Revolution in Prague Czechoslovakia». Prague-life.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Stolarik, M. Mark (2017 թ․ հունվարի 31). The Czech and Slovak Republics: Twenty Years of Independence, 1993-2013 (անգլերեն). Central European University Press. ISBN 9789633861530.
  4. Wolchik, Sharon L. “Czechoslovakia's ‘Velvet Revolution.’” 1990. Current History. 89:413-416,435-437. Retrieved March 11, 2009
  5. Kurtz, Lester. "Czechoslovakia’s Velvet Revolution (1989)". March 2008. Retrieved November 1, 2017.
  6. 6,0 6,1 6,2 Glenn, John K. “Competing Challengers and Contested Outcomes to State Breakdown: The Velvet Revolution in Czechoslovakia”. September 1999. Social Forces. 78:187-211. Retrieved March 11, 2009.
  7. «Sametová revoluce - trasa demonstrace: TOTALITA». Totalita.cz. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. Shepherd, Robin H.E. (2000). Czechoslovakia" The Velvet Revolution and Beyond. New York, NY: St. Martin's Press, Inc.