Դանիելա Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիելա Ալոնսո
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 22, 1978(1978-09-22) (45 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
IMDb։ID 0022161

Դանիելա Ալոնսո (անգլ.՝ Daniella Alonso, սեպտեմբերի 22, 1978(1978-09-22), Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելա Ալոնսոն ծնվել է Նյու Յորքում՝ Պուերտո Ռիկոյից և Պերուից արտագաղթածների ընտանիքում[1]։ 90-ականներին աշխատել է որպես ֆոտոմոդել Ֆորդ Մոդելս գործակալությունում, որին զուգահեռաբար սկսել է հեռուստատեսային դերասանական կարիերան[1]։

Ալոնսոն առավել հայտնի է իր հեռուստատեսային դերերով։ Նախքան 2010 թվականին երկու դրվագից հետո փակված «Իմ սերունդը» հեռուստասերիալում գլխավոր դեր ստանձնելը, եկրորդական դեր է խաղացել «Մեկ ծառի բլուրը» և «Գիշերային ուրբաթի կրակները» սերիալներում[1]։ Նա ավելի մեծ համբավ է ձեռք բերել NBC հեռուստաալիքի «Հեղափոխություն» սերիալի առաջին եթերաշրջանում խաղացած Նորա Քլեյթոնի դերի շնորհիվ։ Նրա կերպարը առաջին եթերաշրջանի ավարտին սպանվել է և կարճ ժամանակ անց նրան հրավիրել են NBC-ի մեկ այլ՝ «Գիշերային հերթափոխ» սերիալում գլխավոր դերերից մեկը խաղալու[2]։

2015 թվականին Ալոնսոն երկրորդական դեր է խաղացել BET հեռուստաալիքի «Լինել Մերի Ջեյն» սերիալում[3]։ 2016 թվականին նա Էլեն Բարկինի և Սքոթ Սպիդմենի հետ սկսել է նկարահանվել TNT հեռուստաալիքի «Կենդանիների թագավորություն» սերիալում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 5-ին Ալոնսոն իր փոդքասթում հայտարարել է առաջին հղիության մասին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 Տղաների ակադեմիա Academy Boyz Լիզա
2001 Սև ասպետը Black Knight Ջուն
2003 Օրենք և կարգ Law & Order Մեդի Դոնլոու
2003 Սրտի ռիթմով Rhythm of the Saints Ռինա
2004 Ինչպես է պտտվում երկիրը As the World Turns Պիրալ Դոմինգո
2004-2005 Մեկ ծառի բլուրը One Tree Hill Աննա Տագարո
2006 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Ջենի Ռոդրիգես
2007 Բլուրները աչքեր ունեն 2 The Hills Have Eyes 2 Միսսի
2008 Առանց հետքի Without a Trace Բժիշկ Էրիկա Լոզա
2009 Մեդիում Medium Էլիզաբեթ Թորես
2011 Մետրո Metro Դանիելա Դիազ
2014 Կասլ Castle Մարիա Սանչես
2016 Ես զոմբի եմ iZombie Ալիսա Թրեմոլ
2018 Կախարդները The Magicians Ծովահենների արքա
2018 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Լիզա Դուգլաս
2018-2019 Օրդինատորը The Resident Զոուի Բարնեթ
2019 Արդարադատություն The Fix Էֆֆի Քոլիեր
2019 Դինաստիա Dynasty Քրիստինա Քերինգտոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Daniella Alonso Biography». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  2. Lesley Goldberg (2013 թ․ հուլիսի 24). «'Revolution's' Daniella Alonso Joins NBC's 'Night Shift' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  3. Jethro Nededog (2015 թ․ մարտի 25). «'Night Shift' Alum Daniella Alonso Joins BET's 'Being Mary Jane' (Exclusive)». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  4. Denise Petski (2015 թ․ օգոստոսի 24). «Daniella Alonso Joins 'Animal Kingdom' Pilot; Emma Greenwell In 'The Way». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  5. «‎Informed Pregnancy Podcast: Daniella Alonso - Before Birth on Apple Podcasts». Apple Podcasts (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելա Ալոնսո» հոդվածին։