Դանանգի միջազգային օդանավակայան
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
Վիճակագրություն | |||
Пассажиро- оборот (год) |
1 450 000 (2007) |
Դանանգի միջազգային օդանավակայան ( վիետ․՝ Sân bay quốc tế Đà Nẵng, (IATA: DAD, ICAO: VVDN), միջազգային օդանավակայան, որը գտնվում է Վիետնամի Դանանգ քաղաքում: Կարողությամբ երրորդ տեղն է գրավում այդ երկրում՝ զիջելով միայն մայրաքաղաք Հանոյի և Հո Շի Մին քաղաքի միջազգային օդանավակայաններին:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1930-ական թվականներին ֆրանսիական գաղութային կառավարության կողմից՝ որպես քաղաքացիական օդանավակայան։ Օգտագործվել է որպես ռազմական ավիաբազա ճապոնական զորքերի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆրանսիական զորքերի կողմից՝ Հնդկաչինյան պատերազմի ժամանակ և ամերիկյան զորքերի կողմից՝ Վիետնամի պատերազմի ժամանակ : 1953-1954 թվականներին 2400 մետր երկարությամբ թռիչքուղի է ասֆալտապատվել։
2006 թվականին տարեկան ուղևորահոսքը հասել է 1 միլիոնի։ 2011 թվականին բացվել է նոր տերմինալ՝ տարեկան 4-6 մլն ուղևոր սպասարկելու կարողությամբ[1]: 2015 թվականին տարեկան ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 34,7 տոկոսով և կազմել է 6.722.587[2]: 2020 թվականին շարք է մտել ևս մեկ տերմինալ, որով օդանավակայանի սպասարկման հնարավորությունը հասցվել է տարեկան 10 միլիոն ուղևորի[3]:Ընդ որում՝ ամեն շաբաթ դեպի Հանոյ իրականացվում է 319, դեպի Հո Շի Մին քաղաք՝ 250 թռիչք:
Օդանավակայանը, թեև խիստ սահմանափակ ծավալով, օգտագործվում է նաև Վիետնամի ռազմաօդային ուժերի կողմից[4]: ..
Ավիաընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիետնամական ավիաուղիներ ՝ Հանոյ, Հո Շի Մին Սիթի, Կամ Ռան (օդանավակայան), Դա Լատ, Կոն Թում, Բին Դին, Բուոն Մա Թուոտ :
- Jetstar Pacific Airlines : Հանոյ, Հո Շի Մին քաղաք
- PBAir : Բանգկոկ
- SilkAir : Սինգապուր
- Nordwind Airlines ՝ Իրկուտսկ, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուլան-Ուդե :
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիետնամի օդանավակայանների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Da Nang Airport Quick Facts». Արխիվացված է օրիգինալից 2018-10-21-ին. Վերցված է 2018-10-21-ին.
- ↑ «Kết quả sản xuất kinh doanh của ACV: Năm 2015 sản lượng hành khách thông qua cảng đạt trên 63 triệu lượt, tăng 24,2% so với năm 2014». ACV. 19 January 2016. Արխիվացված է օրիգինալից 28 January 2016-ին.
- ↑ «Sân bay Đà Nẵng sẽ đón 3,6 triệu lượt khách năm 2012 (Da Nang Airport will handle 3.6 million passengers in 2016)». Official website of the Ministry of Transport of Vietnam. 3 February 2012. Արխիվացված է օրիգինալից 29 July 2013-ին. Վերցված է 27 July 2012-ին.
- ↑ «Danang International Airport, Vietnam». Airport-technology.com. Վերցված է 13 May 2010-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանանգի միջազգային օդանավակայանը Արխիվացված 2018-04-13 Wayback Machine ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանանգի միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
|