Արլին Դալը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 11-ին Մինեապոլիսում։ Նա դեռ փոքրուց հետաքրքրվել է թատրոնով։ Հաճախել է պարի հռետորական կուրսերի և դասերի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի դրամատիկական թատերախումբ, նաև որոշ ժամանակ աշխատել է որպես մոդել։ Նրա կինոդեբյուտը եղել է 1947 թվականին երաժշտական ֆիլմում «Իմ վայրի իռլանդական վարդը», և հետագա մի քանի տարիների ընթացքում Դալը հասել է առաջին հաջողությանը մեծ էկրանին։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ահաբեկչության գերիշխանությունը» (1949), «Թշնամու թիկունքում» (1950), «Երեք փոքր բառ» (1950), «Կարմիրի երանգը» (1956), «Ֆորտունան կին է» (1957) և «Ճանապարհորդություն Երկրի կենտրոնում» (1959)։
1954 թվականին Լեկս Բարկերից բաժանվելուց հետո, Արին Դալը ամուսնացել է արգենտինացի դերասան Ֆերնանդո Լամասի հետ, որից 1958 թվականին ունեցել է որդի (Լորենցո Լամասի), որը ծնողների նման դերասան է դարձել։ Որդու ծնվելուց հետո Դալը քիչ է նկարահանվել և նվիրել է իրեն ընտանիքին։ Հետագայում նա աշխատել է որպես լրագրող, գրող, ինչպես նաև ստեղծել է ներքնազգեստի և կոսմետիկայի սեփական գործը։ 1960 թվականին Լամասից բաժանվելուց հետո դերասանուհին կրկին ամուսնացել է։ Վերջին անգամ նա մեծ էկրանին հայտնվել է 1991 թվականին որդու Լորենցո Լամասի հետ՝ «Ռազմիկի գիշերը» ֆիլմում։ Կինոարտադրության մեջ ունեցած ներդրումի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Արլին Դալը և Ֆերնանդո Լամը. 1954թ.2000թ.Գովազդային լուսանկար