Դագնի Յուել
Դագնի Յուել բուկմոլ՝ Dagny Juel | |
---|---|
Ծննդյան անուն | նորվ.՝ Dagny Juell |
Ծնվել է | հունիսի 8, 1867[1][2] |
Ծննդավայր | Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա[3] |
Վախճանվել է | հունիսի 5, 1901[1][2] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3] |
Մասնագիտություն | գրող, բնորդ և դաշնակահարուհի |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ամուսին | Ստանիսլավ Պշիբևսկի[4] |
Զավակներ | Zenon P. Westrup? և Iwa Dahlin? |
Dagny Juel Վիքիպահեստում |
Դագնի Յուել, ամուսնության մեջ՝ Պշիբիշևսկի (նորվ.՝ Dagny Juel, Juell, հունիսի 8, 1867[1][2], Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա[3] - հունիսի 5, 1901[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3]), նորվեգացի գրող, դաշնակահարուհի, թարգմանչուհի, հիասքանչ դարաշրջանի նկարիչների և գրողների մուսան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկի աղջիկ է, նորվեգացի քաղաքական գործիչ, երկրի եռակի վարչապետ Օտտո Բլերի զարմուհին է մայրական կողմից։ Ավարտել է աղջիկների մասնավոր դպրոց (1875-1881): 1882 թվականից երաժշտություն է սովորել Էրֆուրտում։ 1890 թվականին տեղափոխվել է Օսլո, փոխել է ազգանունը և մինչև 1892 թվականը այնտեղ ապրել է բոհեմի կյանքով։ Ռոմանտիկ կապ է ունեցել գրող Խալմար Կրիստենսենի հետ, ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ էլ ծանոթացել է Էդվարդ Մունկի հետ։ 1892-1893-ական թվականներին երաժշտություն է սովորել Բեռլինում, այցելել է ռոմանտիզմի ժամանակներից հայտնի «Սև խոզուկի մոտ» սրճարանը։ Սիրավեպ է ունեցել Մունկի, Ստրինդբերգի, շվեդ գրող Ադոլֆ Պաուլի հետ։ Մունկը բազմիցս նկարել է իր ընկերուհուն («Մադոննա», «Վամպիռ», «Խանդ», «Համբույր» նկարներ)։
1892 թվականին ամուսնացել է Ստանիսլավ Պշիբիշևսկու հետ։ Ամուսինները ապրել են Բեռլինում և Կոնգսվիգերում, նրանց տուն էին այցելում՝ Իբսենը, Կիտելսենը, Վիգելանդը, Գամսունը։ 1895 թվականին Դագնին և Պշիբիշևսկին ունեցան որդի՝ Զենոնը, 1897 թվականին՝ դուստր՝ Իվան։ Ամուսիններն ապրել են Ստոկհոլմում, Կոպենհագենում, Բեռլինում, Կոնգսվիգերում, Իսպանիայում (1898), որտեղ ծանոթացել են Վինցենտ Լյուտոսլավսկու հետ։
1898 թվականին ամուսինները տեղափոխվել են Կրակով, ծանոթացել են Հենրիկ Սենկևիչի, Բոյ Ժելենսկու և այլոց հետ։ Պշիբիշևսկին սիրավեպ ուներ այլ կանանց հետ (սիրավեպերից մեկի արդյունքում դուստր է ունեցել, ապագայում լեհ գրող Ստանիսլավա Պշիբիշևսկի, 1901-1935): 1901 թվականին Դագնին որդու և սիրեկանի՝ հարուստ նավթագործարանատիրոջ որդի Վլադիսլավ Էմերիկի հետ մեկնել է Թբիլիսի, Պշիբիշևսկին պետք է մեկներ նրանց հետ, բայց ուշացել է մի քանի օր։ Էմերիկը Գրանդ հյուրանոցի համարում վիճել է սիրուհու հետ և գնդակահարել նրան, իսկ հաջորդ օրը ինքնասպան եղել։
Թաղված է Թբիլիսիում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունների, դրամաների և պատմվածքների հեղինակ է։ Թեոդոր Կիտելսենի մասին գրքի հեղինակ։ Նորվեգերեն է թարգմանել ամուսնու և այլ նորվեգացի հեղինակների ստեղծագործություններ։
Կերպարն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դագնիին նկարել են Էդվարդ Մունկը, Ստանիսլավ Վիսպյանսկին, Կոնրադ Կրժիժանովսկին, Վոյցեխ Վեյսը, Յուլիա Վոլֆտորնը, Յան Նալբորչիկը և այլք։
Դանգի Յուելը բրիտանացի ռեժիսոր Պիտեր Հոթքինս «Էդվարդ Մունկ» (1974) կեղծ վավերագրական ֆիլմի հերոսներից մեկն էր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The poems of Dagny Juel Przybyszewska. — Philadelphia: Branch Redd Books, 1988.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kossak E. K. Dagny Przybyszewska, zbłąkana gwiazda. — Warszawa: PIW, 1973.
- Kolinska Kr. Stachu: jego kobiety, jego dzieci. — Kraków: Wydawn. Literackie, 1978 (переизд. 1984, 1994).
- Norseng M. K. Dagny: Dagny Juel Przybyszewska, the woman and the myth. — Seattle: University of Washington Press, 1991
- Wittlin Th. Eine Klage für Dagny: Biographie der Dagny Juel-Przybyszewski. — Paderborn: Igel Verlag, 1995
- Lishaugen R. Dagny Juel: tro, håp og undergang. — Oslo: Andresen & Butenschøn, 2002.
- Sawicka A. Dagny Juel Przybyszewska: fakty i legendy. — Gdańsk: Słowo/Obraz Terytoria, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119056992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Արխիվացված 2001-03-31 Wayback Machine(նորվ.),(անգլ.),(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագնի Յուել» հոդվածին։ |
|
- Հունիսի 8 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1901 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նորվեգացի գրողներ
- Հայտնի գրողների մուսաներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի կին գրողներ
- Նորվեգացի կին գրողներ
- Նորվեգացի դաշնակահարներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Նորվեգացի ֆեմինիստներ
- Նորվեգացի դրամատուրգներ
- Նորվեգացի թարգմանիչներ
- Նորվեգացի արձակագիրներ
- Սպանված գրողներ