Գևորգ Վիրապյան
Jump to navigation
Jump to search
Գևորգ Վիրապյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1917 |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1977 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գևորգ Վիրապյան Վիքիդարանում |
Գևորգ Վիրապյան (հունվարի 24, 1917, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Աշտարակում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945-1948 թվականներին աշխատել է ԳԴՀ-ում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի իտալերեն լեզվի և գրականության թարգմանական և գերմաներենի մանկավարժական ֆակուլտետները։ Աշխատել է Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Երևան։ 1956-1977 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։ Մահացել է Երևանում[1]:
Թարգմանությունները (ռուսերենից, գերմաներենից, իտալերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլո Կոլլոդի, Պիոնքիոյի արկածները, Ե., Հայպետհրատ, 1956, 195 էջ:
- Ռոբերտ Լուիս Սթիվենսոն, Սև նետը, Ե., Հայպետհրատ, 1959, 294 էջ:
- Դանիիլ Գրանին, Հարսանիքից հետո (վեպ), Ե., Հայպետհրատ, 1961, 560 էջ:
- Մարչելլո Արջիլլի և Գաբրիելլա Պարկա, Քիոդինոյի արկածները, Ե., Հայպետհրատ, 1961, 75 էջ:
- Ալբերտո Մորավիա, Չոչարա, Ե., Հայպետհրատ, 1962, 443 էջ:
- Պետրարկա, Սոնետներ և կանցոններ (թարգմանության հեղինակակից Էդվարդ Ավագյան), Ե., Հայպետհրատ, 1964, 235 էջ:
- Բ. Քելլերման, Մահվան պարը (վեպ), Ե., «Հայաստան», 1965, 596 էջ:
- Ալբերտո Մորավիա, Արհամարհանք (վեպ), Ե., «Հայաստան», 1966, 343 էջ:
- Հենրիկ Իբսեն, Պեր Գյունտ (դրամատիկական պոեմ 5 գործողությամբ), Ե., «Հայաստան», 1969, 409 էջ: Առաջաբանը՝ Գ. Մարգարյանի:
- Սուզան Լազար, Քո ընկեր Վոլոդյա Ուլյանովը (պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1970, 37 էջ:
- Կ. Կասոլլա, Բուբեի հարսնացուն, Ե., «Հայաստան», 1971, 294 էջ:
- Մարինա Սպենդիարյան, Երաժշտի կյանքը (վիպակ), Ե., «Հայաստան», 1971, 184 էջ:
- Հ. Վ. Ռիխտեր, Սի սպանաներ (վեպ), Ե., «Հայաստան», 1972, 443 էջ:
- Էրիխ Մարիա Ռեմարկ, Հաղթական կամար, Ե., «Հայաստան», 1973, 606 էջ:
- Ռոմեն Ռոլան, Հմայված հոգին (վեպ), չորս հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1975, 616 էջ:
- Ռոմեն Ռոլան, Հմայված հոգին (վեպ), հատոր 2, Ե., «Սովետական գրող», 1976, 416 էջ:
- Ռոմեն Ռոլան, Հմայված հոգին (վեպ), հատոր 3, Ե., «Սովետական գրող», 1978, 376 էջ:
- Սուզան Լազար, Քո ընկեր Վոլոդյա Ուլյանովը (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1978, 82 էջ:
- Ռոմեն Ռոլան, Հմայված հոգին (վեպ), հատոր 4 (թարգմանության հեղինակակից Դոֆինե Թումանյան), Ե., «Սովետական գրող», 1983, 576 էջ:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սալվատորե Քվազիմոդո. Բանաստեղծություններ, «Գարուն», 1967, № 6:(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 540
Կատեգորիաներ:
- Հունվարի 24 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1977 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Իտալերենից հայերեն թարգմանիչներ
- Գերմաներենից հայերեն թարգմանիչներ