Գևորգ Խատիսյան
Գևորգ Խատիսյան | |||
| |||
---|---|---|---|
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2 | |||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան | ||
Ծննդյան օր | 1876 | ||
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 1932 | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Թաղված | Թիֆլիս | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ամուսին | Աշխեն Թումանյան |
Գևորգ Խատիսյան (հայտնի է նաև որպես՝ Գիգա Խատիսյան, 1876, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1932, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ իրավաբան, փաստաբան, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]։
Ալեքսանդր Խատիսյանի և Կոստանդին Խատիսյանի կրտսեր եղբայրը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1876 (որոշ տվյալներով՝ 1879) թվականին Թիֆլիսում[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի համալսարանը[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում աշխատել է որպես փաստաբան, զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
Դաշնակցականների գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դաշնակցության գործը» Ս.Պետերբուրգի սենատում լսելու ժամանակ Գևորգ Խատիսյանը 1911 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է այդ գործով մեղադրյալ, կալանքի տակ գնտվող Հովհաննես Թումանյանի պաշտոնական դատապաշտպան[2][3]։ Հովհաննես Թումանյանը դստերը` 1912 թվականի փետրվարի 23-ին Նվարդին ուղղված նամակում գրում է.
![]() |
Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի (Սրվանձտյան) և հաշտարխանցիների գործը — որ բոլորը զարմացան — միանգամայն հրաշալի ամենաառաջնակարգների նման։ Բոլոր փաստաբանները շատ գովեցին[3]։ | ![]() |
1912-1913 թվականների ընթացքում Հովհաննես Թումանյանն ու Գևորգ Խատիսյանը քանիցս դիմել են Թիֆլիսի նահանգի Գյուղատնտեսության և Պետական գույքերի վարչությանը` Բորչալուի գավառի Խաչիգեղ բնակավայրի մերձակայքում հողամաս ձեռք բերելու նպատակով, որտեղ նրանք մտադիր էին օխրայի հանքանյութի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ ծավալել։ Ի վերջո նրանց խնդրանքը մերժվել է[3]։
Եղել է Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1912)։ Մասնակցել է Անդրկովկասի վարչական վերաբաժանման հանձնաժողովի աշխատանքներին (1916 — 1918), հեղինակ` առաջարկվող մի նախագծի ու քարտեզի, կամավորական շարժման գործուն կազմակերպիչներից։ Հայաստանի Առաջին հանրապետության պաշտոնյա՝ Կառավարության գործերի կառավարիչ (1919 — 1920), Կարսի մարզի Պետական գույքերի վարչության լիազոր (1920), Խորհրդարանի պատգամավոր (1919)[3]։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ գործուն կերպով մասնակցել է կամավոր շարժմանը։ 1917 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Արևելահայերի ազգային համախորհրդակցությանը։ 1919 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ, ընտրվել Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր, 1920 թվականի դեկտեմբերից՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է Թիֆլիսի համալսարանի դոցենտ[2]։
Զոհվել է երկաթուղու վթարից 1932 թվականին Մոսկվայում։ Թաղված է Թիֆլիսում[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել Հովհաննես Թումանյանի Աշխեն դստեր հետ, ունեցել են մի որդի, որը կրել է բանաստեղծ պապի ազգանունը՝ Հովիկ Թումանյան (1914 — 1945)[2][3]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Թումանյանը Գևորգ Խատիսյանին ընտանեվարի անվանել է Գիգա[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 "Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հովհաննես Թումանյանը և Խատիսյան ընտանիքը
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- 1876 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1932 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ իրավաբաններ
- Հայ փաստաբաններ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ
- Թբիլիսիի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանում երկաթուղային պատահարներից մահացածներ
- Խատիսյաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պետական գործիչներ