Գրիշա Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Առուշանյան
Ծնվել է1912
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գրիշա Թավադի Առուշանյան (1912, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Առուշանյանը ծնվել է 1912 թվականին Խնձորեսկ գյուղում։ 1936 թվականին Գրիշան ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում[1]։

1941 թվականին Առուշանյանը զորակոչվել է ռազմաճակատ և ծառայել է 89-րդ հայկական հրաձգային Թամանյան դիվիզիայում։ Մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղված այրունահեղ մարտերին և ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[1]։

Հայրենիք վերադառնալուց հետո շարունակել է մանկավարժական աշխատանքը Գորիս քաղաքի դպրոցներում։ Մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ցուցաբերած նվիրվածության համար պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 25 տարի եղել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան և № 3 միջնակարգ դպրոցների սկզբնական կուսկազմակերպության քարտուղար։ Երկու անգամ պարգևատրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով[1]։

Վաստակաշատ ուսուցիչը կենսաթոշակի անցնելուց հետո դպրոցից չի կտրվել, շարունակել է օգնել սկսնակ ուսուցիչներին, նրանց է հաղորդել իր հարուստ փորձն ու գիտելիքները[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]