Գրիշա Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիշա Ռաֆայելի Ազիզյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1962(1962-11-21)
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 28, 2018(2018-04-28) (55 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Գրիշա Ռաֆայելի Ազիզյան (նոյեմբերի 21, 1962(1962-11-21), Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2018(2018-04-28)), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Ազիզյանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, հայ ազատամարտիկ։ 1969-1977 թվականներին սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի ճարտարաշինարարական համալսարանում։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Ծառայությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Սարատով քաղաքում և աշխատել այնտեղ։ Արցախյան շարժման տարիներին վերադարձել է ծննդավայր, որտեղ նր կրտսեր եղբայրը` Ժիրայր Ազիզյանը ընդհատակյա ակտիվ գործունեություն էր սկսել պաշտպանական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Գրիշան անմիջապես զինվորագրվել է հայրենի բնակավայրի պաշտպանության համար մղվող պայքարին։ Նրա ձևավորած ջոկատը ռազմական ուղղին սկսեց հարազատ թաղամասի ինքնապաշտպանությունից։ Կարճ ժամանակահատվածում նա աչքի ընկավ իր հրամանատարական բարձր ունակություններով և նշանակվեց վաշտի, ապա նաև գումարտակի հրամանատարի պաշտոններում։ Նրա ղեկավարած գումարտակի մասին բարձր գնահատանքով էին խոսում ինչպես զինվորական հրամանատարությունը, այնպես էլ ժողովուրդը։ Գումարտակը մասնակցել է ինչպես շրջանի, այնպես էլ այլ բնակավայրերի ազատագրման և պաշտպանության գործողություններին` հատկապես աչքի ընկնելով Ավդալ֊Գյուլափլուի, Ֆիզուլիի,Քյալբաջարի, Հորադիզի, Ամիրանլարի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Կուրապատկինոյի, Մուղանլուի, Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի, Հադրութի ազատագրական մարտերում։ 1994 թվականին ամենաթեժ գործողությունների ժամանակ նահատակվել է Գրիշայի հարազատ եղբայր՝ Ժիրայրը։ Գրիշա Ազիզյանը միշտ եղել է ենթակաների կողքին և անձնական օրինակով առաջնորդել նրանց մարտական գործողությունների ամենաթեժ կետերում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Գրիշա Ազիզյանը արժանացել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։ 1995 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվել է պահեստազոր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2018 թվականի ապրիլի 28-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]