Գրիգոր Փիթեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Փիթեճյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 17, 1935(1935-08-17)
Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 31, 2019(2019-07-31)[1] (83 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր, ուսուցիչ և երաժշտագետ

Գրիգոր Պետրոսի Փիթեճյան (ի ծնե անունը՝ Հակոբ, օգոստոսի 17, 1935(1935-08-17), Ալեքսանդրիա, Եգիպտոս - հուլիսի 31, 2019(2019-07-31)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ խմբավար, երաժշտագետ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, մանկավարժ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2008), Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Փիթեճյանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 17-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ 1957 թվականին ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը (դասատուներ՝ Հ. Պերպերյան, Գ. վարդապետ Ճերեճյան, Անթիլիաս), 1961 թվականին՝ Բեյրութի պետական կոնսերվատորիան, 1970 թվականին՝ Նյու Յորքի «Mannes» կոնսերվատորիայի խմբավարության (բակալավր), իսկ 1975 թվականին՝ «Hanter» բարձրագույն քոլեջի երաժշտագիտության (մագիստրոս) բաժինները։ Ուսմանը զուգընթաց դասավանդել է Դպրեվանքում. 1956-1957 թվականներին եղել է դասապետ, 1957-1962 թվականներին՝ դպրապետ, ստեղծել է 30-հոգանոց տղամարդկանց երգչախումբ (1957–1961), եղել է նաև Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի երաժշտության պատասխանատուն։

1973-1980 թվականներին դասավանդել է Նյու Յորքի պետական վարժարանում։ 1969-1970 թվականներին եղել է «Mannes» կոնսերվատորիայի երգչախմբի փոխղեկավար, Նյու Յորքի Հայ մշակութային միության հիմնադիր-անդամներից, 1970-1981 թվականներին՝ Նյու Ջերսիի Հայ ամենօրյա վարժարանի տնօրեն, 1980-1985 թվականներին՝ Սբ. Վարդան եկեղեցու իր հիմնադրած երգչախմբի խմբավար։

Մ. Թումաճանի աջակցությամբ ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 1964 թվականին (պարուսույց Ն. Համբարյանի հետ) հիմնադրել է 120-հոգանոց երգի-պարի անսամբլ։

Հեղինակել է երաժշտական գործեր (հոգևոր և ազգային-հեղափողական երգերի մշակումներ ու փոխադրումներ և այլն), որոնք կատարվել են նաև Հայաստանում։ Գիտական երկերի հիմնական թեմաներն են միջնադարագիտությունը, հայ հոգևոր և եկեղեցական երաժշտությունը, կոմիտասագիտությունը, գրելաոճին հատուկ է մանրակրկիտ վերլուծական միտքը։

1969 թվականին Գրիգոր Փիթեճյանը Հայաստանում մասնակցել է Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ 2009 թվականին Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվել է Փիթեճյանի 3 գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը, 2010 թվականին նշվել է ծննդյան 75 և գործունեության 50-ամյակները։

Իր գործունեությամբ և երաժշտական բազմակողմանի մասնագիտական կարողություններով նպաստել է հայ մշակութային կյանքի զարգացմանը թե՛ Նյու Յորքում, թե՛ Հայաստանում։

1990 թվականին Փիթեճյանն արժանացել է դիրիժորական ոսկեզօծ փայտիկի (Նյու Յորք)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ յեղափոխական երգերուն տեղը հայ երաժշտության պատմության մեջ, Նյու Յորք, 1998։
  • Գրիգոր Նարեկացի շարականագի՞ր, 1999։
  • Անձինք նուիրեալք շարականը, Նյու Յորք, 2003։
  • Քրիստափոր Կարա-Մուրզա, Երևան, 2013։
  • Հայ եկեղեցւոյ երաժշտութիւնը, Նյու Յորք, 2015։
  • Հեղինակային ստեղծագործությունների, մշակումերի նոտային ժողովածու, Ե., 2016:
  • Հայ պանդխտության երգերը, Երևան, 2019։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։