Գրիգոր Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Վարդանյան
Ծնվել էփետրվարի 18, 1868(1868-02-18)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Գրիգոր Մինասի Վարդանյան (փետրվարի 18, 1868, Տրապիզոն - 1938), Անդրկովկասում ու Հայաստանում հեղափոխական շարժումների և խորհրդային կարգերի հաստատման պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1905 թվականը եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1889 թվականին տեղափոխվել է Բաթում, աշխատել նավթագործարանում։ 1895 թվականին, որպես հնչակյան կուսակցության գործիչ, ձերբակալվել է թուրքական կառավարության կողմից և դատապարտվել 15-ամյա տաժանակրության։ 1896 թվականին ընդհանուր ներմամբ ազատվել է և արտաքսվել է Ռուսաստան։ 1897 թվականից բնակություն է հաստատել Բաքվում։ Հեռանալով «Հնչակյան» կուսակցությունից, Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ մասնակցել է «Կայծ» և «Նոր խոսք» թերթերի հրատարակմանը։ 1906 թվականից Թիֆլիսում զբաղվել է ուսուցչությամբ, պրոպագանդիստական աշխատանք տարել ուսուցիչների շրջանում, մամուլի էջերում մերկացրել է դաշնակցության գաղափարները։ 1907 թվականին կուսակցության Թիֆլիսի կազմակերպությունից մասնակցել է Բաքվի Անդրկովկասյան կազմակերպությունների կոնֆերանսին։ 1915 թվականին զորակոչվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1917 թվականին ընտրվել է Խոյի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ Նույն թվականին զորացրվել է, աշխատակցել Թիֆլիսի «Պայքար» և բոլշևիկյան «Բանվոր» թերթերին։ 1918 թվականին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ», 1919 թվականին Մոսկվայում՝ «Կարմիր դրոշակ» թերթերը։ 1920-1921 թվականներին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» թերթին։ 1921 թվականի փետրվարին XI կարմիր բանակի հետ մտել է Զանգեզուր։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո ՀԽՍՀ ժողկոմխորհի կողմից ուղարկվել է Թավրիզ և կազմակերպել 6 հազար հայ փախստականների վերադարձը Զանգեզուր։ Եղել է եկեղեցական գործերով ՀՍՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչ։ 1924 թվականից Վարդանյանը ՀՕԿ-ի պատասխանատու քարտուղարն էր, գլխավոր վարչության նախագահը։ Խորհրդային Միության, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում կազմակերպել է ՀՕԿ-ի բաժանմունքներ։ Ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png