Գրիգոր Սկևռացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Սկևռացի
Ծնվել է1170
Լամբրոն, Չամլըյայլա, Մերսին, Adana Subregion, Mediterranean Region (statistical), Թուրքիա
Մահացել էմոտ. 1230
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտպոեզիա
Գիտական ղեկավարՆերսես Լամբրոնացի
Եղել է գիտական ղեկավարԳևորգ Սկևռացի
Հայտնի աշակերտներԳևորգ Սկևռացի

Գրիգոր Սկեվռացի (Լամբրոնացի) (1170, Կիլիկիայի Լամբրոն ամրոց — մահվան թիվը անհայտ է, հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ։ Լամբրոնացի է կոչվել ծևնդավայրի, Սկևռացի՝ Սկևռա վանքում ուսուցիչ և վանահայր լինելու պատճառով։ Սովորել է Կիլիկիայի վանական դպրոցներում։ Եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտն ու մտերիմը, Լևոն Բ թագավորի թարգմանիչը, խորհրդատուն ու խոստովանահայրը։ Վերջինիս առաջարկությամբ հունարենից հայերենի է թարգմանել Նիկիայի արքեպիսկոպոս Հովհաննեսի Թուղթը (1203)՝ ուղղված Զաքարիա Ա Զագեցի կաթողիկոսին։ Գրել է ներբողներ, շարականներ, ճառեր։ Ներբողներից են «Բան գովեստի պատմագրաբար յաղագս ծննդեան, քաղաքավարութեան և վերափոխման ամենասուրբ կուսին, ասացեալ ի Գրիգորէ Մենաւորէ», «Ներբողեան ի սուրբն Լամբրոնացի»։ Վերջինը և՛ կենսագրական ներբող է, և՛ պատմական դրվագ, որտեղ ներկայացված են Ներսես Լամբրոնացու կյանքը, գրական գործունեությունը, ժամանակաշրջաևը և պատմական իրադարձությունները։ Ճառերից լավագույններն են՝ «Պատմութիւն վարուց սըրբոյն Գրիգորի Լուսաւորչի», «Քրիստոսի յարութեան»-ը և Եսայի մարգարեի «Տէր ո՛ հաւատաց» խոսքի էությանն ու մեկնաբանությանը նվիրված ճառեր, «Վարք Գրիգորի Նարեկացւոյ»։ Արժեքավոր է Հովհաննես Մկրտչի ծննդյան կանոնում եղած «Արեգականն արդարութեան» սկզբնատողով, հայերենի այբբենական կարգով գրված շարականը, որտեղ տրված են Հովհաննես Մկրտչի ծնունդը, կյանքը, գործունեությունն ու նահատակությունը։ Գրիգոր Սկեվռացուն է վերագրվում Ավագրի «Լուսսսոր պատերազմ» երկի մեկնաբանությունը։ Ներսես Լամբրոնացու հանձնարարությամբ կատարել է Սաղմոսի մեկնության հայերեն թարգմանությունը։ Գրիգոր Սկեվռացին նպաստել է հայկական երաժշտաբանաստեղծական մասնագիտացված արվեստի զարգացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png