Գրիգոր Նորիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Նորիկյան
Ծնվել էհունիսի 1, 1943(1943-06-01) (80 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[1]
ԿրթությունԽիետրո Վանուչիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Գրիգոր Նորիկյան (հունիսի 1, 1943(1943-06-01), Բեյրութ, Լիբանան[1])[2], հայազգի արվեստագետ, գեղանկարիչ, հայոց Մեծ Եղեռնից փրկված ընտանիքի զավակ։ Միջազգային համբավ ունեցող արվեստագետ։ Իր 50-ամյա գեղանկարչական ստեղծագործություններում ներրկայացրել է հայ ժողովրդին, զանազան երկրներում ապրելու և ստեղծագործելու փորձառությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի հայ համայնքի գեղանկարիչ Գրիգոր Նորիկյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 1-ին՝ Բեյրությում։ Նախնական կրթությունը (փորագրություն, յուղաներկ) ստացել է Բեյրությում, 1959-1960 թվականներին ուսումն ավարտելուց հետո հաճախել է Բեյրութի իտալական արվեստի դպրոց։ 1963-1964 թվականներին հաճախել է Կիևտերի արվեստի վարժարան։ 1965 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Իտալիա։ 1967 թվականին մուտք է գործել Փարիզի արվեստի բարձրագույն դպրոց` հաճախելով Լուսիեն Քութոյի արվեստանոցը։ Նա 28 տարի ապրել է Փարիզում։

Գրիգոր Նորիկյանի Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորիկյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկիրներում և քաղաքներում, մասնավորապես` ԱՄՆ, Կանադա, Բեյրութ, Փարիզ, Օտտավա, Բուենոս Այրես, Ժնև, Մասաչուսեթս, Լոս Անջելես և այլն։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 2008 թվականին։

Նորիկյանի գեղանկարները ցուցադրվել են Հայաստանի պատմության թանգարան և Ժամանակակի արվեստի թանգարանում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանում, Բեյրութի Զմմառի և Սրսոք թանգարաններում, ինչպես նաև` Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի թանգարանում։

«Հետադարձ հայացք» խորագիրը կրող ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետադարձ հայացք» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է ո՛չ միայն գեղանկարչի 50 տարվա ստեղծագործական կյանքին, այլ նաև հայության 100-ամյա գոյատևմանը, վերապրումին, պայքարին։ Այնտեղ կան կերպարներ («Անորոշ կինը», «Անտունի», «Խելագարներ», «Ճշմարտության կալանավորները», «Հավատացյալ կինը», «Պոռթկացող մարդը» և այլն), դառը կացություններ («Բաժանում», «Սպասում», «Ամենայն կսկիծով», «Մոր տառապանքը», «Ինչ որ կմնա», «Սոսկումից հետո», «Եկեղեցին հայկական» և այլն), տարբեր երևույթներ` մերթ կսկիծով լի, մերթ հույսով («Դժոխային եղանակ», «Մի տեղի հիշատակը», «Ժողովրդի ժառանգությունը», «Ճակատագիր», «Երազանք» և այլն)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.onefineart.com/artists/painters/Krikor-Norikian
  2. «Նորիկյան Գրիգոր | Սիրահարներ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  3. Յիշողութեան Եւ Անմոռացութեան Գործեր Են» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Գեղանկարիչ Գրիգոր Նորիկեան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]