Գրիգոր Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Ալբերտի Առստամյան
24 հուլիսի, 1971 - 9 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտի շրջան
Զորամաս71-րդ մոտոհրաձգային գումարտակ
ՊաշտոնՀՄՄ-2 մեխանիկ վարորդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh Martakan khach 2.jpgShushii azatagrman hamar medal.png, «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», «Արծիվ մահապարտ» մեդալներ

Գրիգոր Առստամյան (ծնվել է 1971 հուլիսի 24-ին, Ստեփանակերտում - մահացել է 1992 թ. նոյեմբերի 19-ին, Չլդրան գյուղում (ԼՂՀ Մարտակերտի շրջան)). ազատամարտիկ։ Ա.Ա. Արատամյանի եղբայրը։ Երբ 1988 թ. սկսվել է արցախյան շարժումը, իր հասակակիցների հետ ակտիվորեն մասնակցել է միտինգներին և ընդհատակյա գործողություններին։ Ռուս զինվորների աչքից չի վրիպել, նրան բռնել ու տարել են Շուշիի բանտ։ 1989-1991 թթ. ծառայել է ԽՄՀՄ ԶՈւ-ում, Կույբիշևի տանկային գումարտակում։ 1991 թվականից զինվորագրվել է ԼՂՀ ԻՊՄՐ 2-րդ վաշտին, որը հետագայում վերակազմավորվել է 71-րդ մոտոհրաձգային գումարտակի։ Եղել է ՀՄՄ-2 մեխանիկ վարորդ։ ԼՂՀ ԻՊՄՐ 71-րդ առանձին մոտոհոոձգային գումարտակի կազմում մասնակցել է Կրկժանի (Ստեփանակերտի արվարձան), Ասկերանի (Քյոսալար, Ասկերան, Դահրազ, Սառնաղբյուր, Վարազաբուն, Նախիջևանիկ, Փրջամալ, Քյաթուկ), Շուշիի (Շուշի, Զառսլու, Նաբիլար, Արաիբաբ, Շռլան), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Աղդամի (Ավդալ, Գյուլավղու), Մարտակերտի (Նարեշտար, Զարեքտար, Աղդաբան, Զավոսր, Դրմբոն, Վաղահաս, Հաթերք, Չլդըոսն), Մարտունիի (ճարտար) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Չլդրան գյուղի ազատագրման ժամանակ (ՀՄՄ 2-ի անձնակազմը ոչնտացրել է հակառակորդի 2 միավոր զրահամեքենա ու հետևակ տեղափոխող 1 բեռնատար ավտոմեքենա) և Ասկերանի մոտ ռազմավար է վերցրել 1 զրահամեքենա։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 19-ին Չլդրան-Կիչան հատվածում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» եւ «Արծիվ մահապարտ» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png