Գրեթե տասնյոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գրեթե տասնյոթ
անգլ.՝ The Edge of Seventeen
Գրեթե տասնյոթ տարեկան.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, հումորային դրամա և կինոկատակերգություն
Թվական2016 և մարտի 2, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորKelly Fremon Craig?
ՊրոդյուսերՋեյմս Լ․ Բրուքս
Սցենարի հեղինակKelly Fremon Craig?
ԴերակատարներՀեյլի Ստեյնֆիլդ, Հեյլի Լու Ռիչարդսոն, Բլեյք Ջեներ, Վուդի Հարելսոն, Կիռա Սեջվիկ, Eric Keenleyside?, Katie Stuart?, Ալեքսանդր Քալվերտ և Meredith Monroe?
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա և Վանկուվեր
ԿինոընկերությունGracie Films
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Գրեթե տասնյոթ (անգլ.՝ The Edge of Seventeen), ռեժիսոր և սցենարիստ Քելի Ֆրիմոն Քրեյգի ամերիկյան գեղարվեստական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2016 թվականին: Գլխավոր՝ Նադին Ֆրանկլինի դերի կատարող Հեյլի Ստեյնֆիլդն առաջադրվել է Օտարերկրյա մամուլի «Ոսկե գլոբուս» հոլիվուդյան ասոցիացիայի մրցանակի` «Գլխավոր դերի լավագույն դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադինը և Քրիստան լավագույն ընկերուհիներ են երկրորդ դասարանից: Երբ Նադինը 13 տարեկան էր, հայրը մահանում է։ 17 տարեկանում Նադինը խնդիրներ է ունենում. ատում է իր ձայնը, վիճում եղբոր՝ Դերիանի հետ, հակամարտում ուսուցչի հետ։ Ամեն ինչ սրվում է, երբ Նադինն իր ընկերուհուն տեսնում է անկողնում Դերիանի հետ։ Նա հիստերիկանում է և ստիպում է ընկերուհուն ընտրություն կատարել իր և եղբոր միջև: Ուսուցչին պատմում է, որ պատրաստվում է ինքնասպան լինել։ Եվ միայն համադասարանցի Էրվին Կիմի շնորհիվ է, որ Նադինն սկսում է փոխվել և գնահատել կյանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի բյուջեն գնահատվում է մոտավորապես 9 միլիոն ԱՄՆ դոլար, դրա ներքին վարձույթը բերել է առնվազն 14,4 միլիոն դոլար (այդ թվում՝ առաջին վարձույթի համար գրեթե 4,8 միլիոն դոլար), արտասահմանյան՝ 4,3 միլիոն ԱՄՆ դոլար[2]:

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է մասնագիտական քննադատության առավելապես դրական գնահատական։ «Metacritic»-ի գրախոսությունների ագրեգատորի միջին գնահատականը 38 մասնագիտական արձագանքների գծով 100-ից կազմել է 77[3], «Rotten Tomatoes»-ի գրախոսությունների ագրեգատորի գնահատականը՝ 10-ից 7,9՝ հիմնված 198 գրախոսությունների վրա, այդ թվում՝ 41-ը «թոփ քննադատների» կատեգորիայից[4]: Ֆիլմի մասին «Rotten Tomatoes»-ի գրախոսների ընդհանուր կարծիքը ձևակերպվել է հետևյալ կերպ.

«Գրեթե տասնյոթ» ֆիլմի հստակ սցենարը և Հեյլի Ստեյնֆիլդի բացառիկ կատարումն այն դարձնում են ավելին, քան պարզապես դեռահասական տարիքի մասին հերթական դրամա։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար (Հեյլի Ստեյնֆիլդ):
  • 2017՝ ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի առաջադրում՝ դեբյուտային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Քելի Ֆրիմոն Քրեյգ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «The Edge of Seventeen»։ Box Office Mojo։ Վերցված է 2020-08-22 
  3. ««Почти семнадцать»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: 7.7/10 stars (по 38 профессиональным рецензиям)
  4. 4,0 4,1 «Почти семнадцать»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում 7.8/10 stars