Հեյլի Լու Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյլի Լու Ռիչարդսոն
Ծննդյան թիվ՝մարտի 7, 1995(1995-03-07) (29 տարեկան)
Ծննդավայր՝Ֆինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 4726634

Հեյլի Լու Ռիչարդսոն (անգլ.՝ Haley Lu Richardson, մարտի 7, 1995(1995-03-07), Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Համարյա տասնյոթ» և «Ճեղք» ֆիլմերի դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդսոնը ծնվել է Ֆինիքսում, Արիզոնա նահանգում՝ գովազդների մասնագետ Վալերիի և գոլֆի դաշտերի ճարտարապետ Ֆորեստա Ռիչարդսոնի ընտանիքում։ Նա հաճախել է «Villa Montessori» միջնակարգ և «Arcadia» ավագ դպրոցներ։

Ուսման ժամանակ Ռիչարդսոնը ակտիվ էր թատերական և պարային ներկայացումներում։ 16 տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդսոնը հեռուստատեսությունում իր կարիերան սկսել է կրկնվող դերերով, հանդես է եկել «Ռեյվենսվուդ» և «Ապաքինման ճանապարհ» սերիալներում։ 2016 թվականին նա «Համարյա տասնյոթ» ֆիլմում հանդես է եկել գլխավոր դերում, ինչպես նաև Ջեյմս Մաքէվոյի և Մանոջ Նայթ Շյամալանի հոգեբանական թրիլեր «Ճեղք» ֆիլմում պատանդներից մեկի դերում։ Նրա համար բեկումնային դարձել է «Կոլումբուս» ֆիլմում Քեյսիի դերը, որի համար Ռիչարդսոնը արժանացել է Գոտեմ մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար անվանակարգում[2]։

2019 թվականի մարտի 22-ին կայացել է «Միմյանցից մեկ մետր հեռու» մելոդրամայի պրեմիերան, որի գլխավոր դերասաններն են Հեյլի Լու Ռիչարդսոնը և Քոուլ Սփրոուսը[3]։

2009 թվականին Հեյլին հիմնել է հագուստի և աքսեսուարների սեփական ֆիրման՝ «Hooked by Haley Lu» անվամբ[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին Ռիչարդսոնը պատմել է, որ նշանվել է Բրեթ Դայերի հետ, ում նա առաջարկություն է արել[6]։ Զույգը հանդիպում է 2014 թվականից[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերենով Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Meanamorphosis Քեմերոն Կարճամետրաժ ֆիլմ
2014 Վերջին փրկվածները The Last Survivors Քենդալ
Երիտասարդ Քեսլյովսկին The Young Kieslowski Լեսլի Մալարդ
2015 Բրոնզը The Bronze Մեգի Թաունսենդ
Follow Վիվ Կարճամետրաժ ֆիլմ
2016 Համարյա տասնյոթ The Edge of Seventeen Քրիստա
Ճեղք Split Քլեր Բենուա
2017 Կոլումբուս Columbus Քեյսի Անվանակարգ՝ «Գոթեմ» մրցանակ կանացի լավագույն դերի համար (2017)
2018 Աջակցեք աղջիկներին Support the Girls Մեյսի
Վիրահատություն «Ֆինալ» Operation Finale Սիլվիա Հերման
Ուղեկցողը The Chaperone Լուիզա Բրուքս
2019 Միմյանցից մեկ մետր հեռու Five Feet Apart Ստելլա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերենով Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Up in Arms պարուհի Էպիզոդ։ «Flash Mob Parody Special»
Christmas Twister Քեյթլին Հեռուստատեսային ֆիլմ
2013 Adopted Դեսթինի Ալիքի ցածրագույն օդաչուն ABC
Պարային տենդ Shake It Up պարուհի Էպիզոդ։ «Quit It Up»
2013 Փախուստ բազմակնությունից Escape from Polygamy Ջուլինա Հեռուստատեսային ֆիլմ
2013–14 Ռեյվենսվուդ Ravenswood Թես Համիլթոն Կրկնվող դեր, 5 էպիզոդում
2014 Անփույթ Awkward Մաքենզի Էպիզոդ։ «Sophomore Sluts»
2015 Օրենք և կարգ ու կանոն։ Հատուկ բաժանմունք Law & Order: Special Victims Unit Ջեննա Դեվիս Էպիզոդ։ «Decaying Morality»
Քո ընտանիքը կամ իմ Your Family or Mine Մայա Էպիզոդ։ «Pilot»
2016 Ապաքինման ճանապարհ Recovery Road Էլի Դեննիս Կրկնվող դեր, 6 էպիզոդում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erbland, Kate (31 августа 2018). «Haley Lu Richardson Has One of Hollywood's Most Diverse Careers, But She Really Wants to Bring Back Classic Dance Films». IndieWire (անգլերեն).
  2. Lewis, Hilary (27 ноября 2017). «Gotham Awards: 'Call Me by Your Name' Wins Top Prize, 'Get Out' Nabs Most Honors». The Hollywood Reporter (անգլերեն).
  3. В метре друг от друга, 2019
  4. «Hooked By Haley Lu». Etsy.
  5. Mitchell, Jeff (18 ноября 2016). «An interview with Haley Lu Richardson from "The Edge of Seventeen"». Phoenix Film Festival (անգլերեն).
  6. «Haley Lu Richardson Breaks The News Of Her Engagement». ET Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  7. Ричардсон, Хейли Лу (2 июля 2014). «I'm yours. You're mine. You're mine. I'm yours». Ինստագրամ (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Լու Ռիչարդսոն» հոդվածին։