Գրական համալսարան
Գրական համալսարան | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1981 |
Հիմնադիր | Երևանի պետական համալսարան |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
«Գրական համալսարան», գրական-գեղարվեստական տարեգիրք։ ԵՊՀ հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 1981 թվականից Երևանում՝ որպես 1959-1965 թվականներին լույս տեսած «Ուսանողի քնար» (4 պրակ) տարեգրքի շարունակություն Խմբագիրներ՝ Էդվարդ Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Ռաֆիկ Հարությունյան, Կիմ Աղաբեկյան, Սերգեյ Աթաբեկյան, Վլադիմիր Մաղալյան (1981 թվականից)։
Տպագրում է ԵՊՀ դասախոսների, աշխատողների և ուսանողների ինքնուրույն ու թարգմանական գործեր, բանասիրգրաքննադատական հոդվածներ, անվանի համալսարանականների մասին հուշեր։ Տարբեր տարիների տարեգրքերում տպագրվել են Հ. Աճառյանի, Գ. Ջահուկյանի, Ա. Թովմասյանի, Ա. Մարգարյանի, Ռ. Իշխանյանի, Պ. Պողոսյանի, Վ. Գաբրիելյանի, Դ. Զեյթունցի, Ս. Մուրադյանի, Հ. Սարգսյանի, Հ. Երիցյանի, Ս. Սեֆերյանի, Հ. Էդոյանի, Ա. Հարությունյանի և ուրիշների ստեղծագործություններից ու թարգմանություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |