Սերգեյ Աթաբեկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Աթաբեկյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1937 Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | փետրվարի 8, 2000 (62 տարեկան) Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | գրականագետ |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
| Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1997) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Սերգեյ Աթաբեկի Աթաբեկյան (դեկտեմբերի 12, 1937, Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2000, Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1997)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1972 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն գրականության խնդիրներին[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հովհաննես Շիրազի քնարերգությունը», 1979
- «Բառի կեցության խորհուրդը», 1988
- «Ակսել Բակունց. պատմվածքի վիպական աշխարհը», 1996
- «Ակսել Բակունց խոսքի ու... լռության պոեզիան», 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Աթաբեկյան» հոդվածին։ |
| ||||||