Jump to content

Գու Վեյցզյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գու Վեյցզյուն
顧維鈞
Դրոշ
Դրոշ
Չինաստանի Հանրապետության նախագահ
հոկտեմբերի 1, 1926 - հունիսի 16, 1927
Նախորդող Դու Սիգույ
Հաջորդող Չժան Ցզոլին
Չինաստանի Հանրապետության պետական խորհրդի նախագահ
հուլիսի 2, 1924 - սեպտեմբերի 14, 1924
Նախորդող Սուն Բաոցի
Հաջորդող Յան Հուեյցին
Չինաստանի Հանրապետության պետական խորհրդի նախագահ
հոկտեմբերի 1, 1926 - հունիսի 18, 1927
Նախորդող Դու Սիգույ
Հաջորդող Պան Ֆու
 
Կուսակցություն՝ Գոմինդան
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան, Սբ. Իոհաննայի անվան համալսարան
Մասնագիտություն՝ դատավոր, դիվանագետ, իրավաբան և քաղաքական գործիչ
Գործունեություն՝ ՄԱԿ
Ծննդյան օր հունվարի 29, 1888 թվական[1][2][3]
Ծննդավայր Ցզյադին, Տայցանի շրջան, Ցզյանսու, Ցին կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 14, 1985 թվական[2][3][4](97 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Թաղված Ֆերնկլիֆ
Քաղաքացիություն  Ցին կայսրություն,  Չինաստանի Հանրապետություն և  Թայվան
Ամուսին Հուան Հուեյլան, Յան ՅուՅուն և Մաու Պաո-յու Տոնգ
Զավակներ Wellington Koo Jr. և Fu-chang Freeman Koo

Գու Վեյցզյուն (չին. ավանդ. 顧維鈞, պարզ. 顾维钧, փինյին Gù Wéijūn, նաև հայտնի որպես Վելինգտոն Կու, անգլ. V. K. Wellington Koo, հունվարի 29, 1888(1888-01-29)[9][6][8], Ցզյադին, Taicang Zhou (1724-1911), Suzhou Prefecture, Ցզյանսու, Ցին կայսրություն - նոյեմբերի 14, 1985(1985-11-14)[6][7][8], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]), չինացի դիվանագետ և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ցզյադինեում (Ցզյանսու նահանգ)։ Ավարտել է Շանհայի Սբ. Յոհաննայի անվան համալսարանը և Կոլումբիայի համալսարանը (1908 թվական)։ 1912 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Վերադառնալով Չինաստան` աշխատել է որպես նախագահ Յուան Շինալի քարտուղար։ 1915 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան։ 1919 թվականին եղել է Փարիզի խաղաղության վեհաժողովի չինական պատվիրակության անդամ, ով պահանջում է Ճապոնիայից Չինաստանին վերադարձնել Շանդուն թերակղզին, որի հրաժարվելու պատճառով նա չստորագրեց Վերսալյան խաղաղության համաձայնագիրը։ Եղել է Ազգերի լիգայում Չինաստանի առաջին ներկայացուցիչը։ Վաշինգտոնի համաժողովում (1921-1922) Չինաստանի պատվիրակության անդամ էր։

Արտաքին գործերի նախարար էր (1922 թվականի մայիսից մինչև նոյեմբեր, 1923 թվականի փետրվարից մինչև 1924 թվականի սեպտեմբեր ամիսներին, 1931 թվականին), ֆինանսների նախարար էր (1926 թվականի մայիսին), վարչապետ էր (1924 թվականի հուլիսից մինչև հոկտեմբեր) և Պեկինյան կառավարությունում նախագահի պաշտոնակատար էր քաղաքական քաոսի ժամանակ, որն առաջացել էր ռազմական տարբեր խմբավորումների բախումների պատճառով։ 1924 թվականի մայիսի 31-ին ստորագրել է ՉԱԵՃ չին-սովետական համաձայնագիրը։

1932 թվականից Ազգերի Լիգայում Չինաստանի ներկայացուցիչն է։ 1936-1940 թվականներին Ֆրանսիայում Չինաստանի դեսպանն էր։ Ֆրանսիական ռազմագործողություններից հետո դեսպան էր Մեծ Բրիտանիայում և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1946 թվականը։ Այնուհետև Չինաստանի Հանրապետության (Թայվան) դեսպանն էր ԱՄՆ-ում։

1956 թվականին թողեց դիվանագիտական ծառայությունը և Հաագայում զբաղեցրեց Արդարադատության միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։ 1967 թվականին անցավ թոշակի։ Ապրում էր Նյու Յորքում, որտեղ էլ 1985 թվականին մահացավ։

  • Հանդիսանում է պետության ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն աշխարհում։
  • Չինաստանի ամենաերկարակյաց նախագահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): платформа открытых данных — 2011.
  2. 2,0 2,1 Wellington Koo // Munzinger Archiv (нем.) , 1913.
  3. 3,0 3,1 Vi Kyuin Wellington Koo // Store norske leksikon (бук.) , 1978.
  4. Weijun Gu // Roglo — 1997.
  5. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека, Австрийская национальная библиотека Record #129880043 // Общий нормативный контроль (GND) , 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  7. 7,0 7,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  8. 8,0 8,1 8,2 Munzinger Personen (գերմ.)
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 Deutsche Nationalbibliothek Record #129880043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիվանագիտական բառարան. Քաղաքական գրականության պետական խմբագրություն, Ա. Յա. Վիշինսկի, Ս. Ա. Լոզովսկի, 1948։