Վաշինգտոնի կոնֆերանս (1921-1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնֆերանսի նիստերից մեկի ժամանակ

Վաշինգտոնի ռազմածովային կոնֆերանս (անգլ.՝ Washington Naval Conference), 1921–1922, ԱՄՆ-ի, Բրիտանական կայսրության (Մեծ Բրիտանիա, Դոմինիոններ, Հնդկաստան), Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ճապոնիայի, Չինաստանի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների կոնֆերանս, որը փաստագրեց Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո գերտերությունների միջև ստեղծված ուժերի հարաբերակցությունը Խաղաղ օվկիանոսում և Հեռավոր Արևելքում։

Գումարվել է ԱՄՆ դաշնային կառավարության նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում, 1921 թվականի նոյեմբերի 12-ից 1922 թվականի փետրվարի 6-ը։ Կոնֆերանսին չէին հրավիրվել Գերմանիան (որն արդեն զինաթափվել էր Վերսալյան պայմանագրի պայմանների համաձայն) և Խորհրդային Ռուսաստանը։ Վաշինգտոնի կոնֆերանսից հետո ձևավորվեց Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։

Կոնֆերանսի կարևոր փաստաթղթեր էին համարվում․ 1․ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա) պայմանագիրը (ստորագրվեց 1921 թվականի դեկտեմբերի 13-ին) Խաղաղ օվկիանոսի շրջանում իրենց տարածքային հետաքրքրությունների համատեղ պաշտպանության մասին։ 2․ Հինգ տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա և Իտալիա) պայմանագիրը (ստորագրվեց 1922 թվականի փետրվարի 6-ին)՝ ծովային սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ, որը փոխելու էր սպառազինությունների հարաբերակցությունը հօգուտ ԱՄՆ-ի (գործնական հետևանք չի ունեել)։ 3․ Ինը տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա և Չինաստան) պայմանագիրը համապատասխանում էր ԱՄՆ-ի «բաց դոների» քաղաքականությանը, որով այն ձգտում էր սահմանափակել ճապոնիայի ազդեցությունը Չինաստանում և ենթադրաբար տիրապետող դիրք գրավել այնտեղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 282 CC-BY-SA-icon-80x15.png