Jump to content

Գուրգեն Խաչատրյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Խաչատրյան
Ծնվել էփետրվարի 1, 1953(1953-02-01) (71 տարեկան)
Ջիլիզա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՎՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերՎՊՀ (1977) և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (1984)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան (փետրվարի 1, 1953(1953-02-01), Ջիլիզա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1971 թվականներին աշխատել է Լոռու մարզի Քարկոպ ավանի 8–ամյա դպրոցում։ 1971-1973 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1973-1977 թվականներին սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, 1982-1984 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1977-1981 թվականներին եղել է Վանաձորի Կիրովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1980-1981 թվականներին՝ նույն դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1986 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1995 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան։ 2006 թվականին ընտրվել, 2011 թվականին վերընտրվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր[1]։ 2011 թվականից Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասնագիտական խորհուրդներից մեկի անդամ է, 2012 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ[2][3]։

1986 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2000 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Գրաբարի վերլուծական բայերի արժույթը» թեմայով։ 2005 թվականին արժանացել է լեզվաբանության պրոֆեսորի գիտական կոչման։

  • Գրաբար, Երևան, 2014։
  • Հայրենների ոճագիտական և կառուցվածքային ուսումնասիրություններ, Երևան, 2013։
  • Հայերենագիտական աշխատասիրություններ, Երևան, 2008։
  • Պատմութիւն Սեբէոսի, Համաբարբառ, Երևան, 2004։
  • Գրաբարի միակազմ նախադասությունները, Երևան, 2002։
  • Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Երևան, 2000։
  • Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994։
  • Գրաբարի շարահյուսության ձեռնարկ, Կիրովական, 1989։

Թարգմանություններ (գրաբարից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, Երևան, 2011։
  • Սեբեոս, Պատմություն, Երևան, 2004։
  • Ս. Գրիգոր Նարեկացի, Նիկիական հանգանակ («Մատյան ողբերգության», գլուխ ՀԵ), Երևան, 2003։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Գուրգեն Խաչատրյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  3. «Գուրգեն Խաչատրյանի կենսագրությունը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Խաչատրյան (լեզվաբան)» հոդվածին։